Friday, 10 07 2026
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել

Սերժ և Տիգրան Սարգսյանները 3 ամիսը մեկ տրամագծորեն տարբեր բաներ են հայտարարում ու անում

Կառավարությունը հրաժարվեց 2014-ի պետական բյուջեում ավելացնել հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը` հակասելով «ստվերի դեմ պայքարի» մասին նախկինում իր արած բոլոր հայտարարություններին ու ծրագրերին:

 Հայաստանի հարկեր/ՀՆԱ ցուցանիշը էականորեն ցածր է մեզ նման տնտեսությամբ երկրների համեմատ: Վրաստանում, օրինակ, հարկային դրույքաչափերն ավելի ցածր են (շահութահարկը` 15%, ԱԱՀ-ն` 18%), քան Հայաստանում (20%, 20%): Բայց Վրաստանում ավելի շատ հարկ է հավաքվում ՀՆԱ նկատմամբ (ավելի քան 25%), քան Հայաստանում (22%):  Սա նշանակում է, որ մեր տնտեսության ստվերայնությունը նշանակալի է: Եվ որպես այդ ստվերի դեմ պայքարի միջոց և՛ Տիգրան, և՛ Սերժ Սարգսյանները բազմիցս կարևորել են հարկեր/ՀՆԱ ցուցանիշը տարեկան 0.3-0.4 տոկոսային կետով ավելացնելը:

 «ՀՆԱ-ի մեջ պետական բյուջեի ծախսերի և պետական բյուջեի եկամտի հարաբերակցությունը մեզ մոտ ցածր է, և ամեն տարի Արժույթի միջազգային հիմնադրամում տնօրենների խորհուրդն այս հարցը բարձրացնում է… Եթե ՀՀ-ն չի ավելացնելու իր բյուջեի միջոցով ֆինանսական միջոցների վերաբաշխման տոկոսը, ապա դոնորները հրաժարվում են մեզ լրացուցիչ ֆինանսավորում տրամադրել, որովհետև այդ ռեսուրսները ՀՀ-ում առկա են»,- ասել էր Տիգրան Սարգսյանը 2 տարի առաջ:

 «Մենք մշտապես պետք է ավելացնենք մեր հարկային մուտքերը, և երկրորդ՝ գիտենք, որ չնայած մեծ աշխատանք է կատարվել ստվերը կրճատելու ուղղությամբ, այդուհանդերձ, այն մնացել է և այլ՝ ավելի զարգացած երկրների հետ համեմատած, բարձր է»,- հայտարարել էր Սերժ Սարգսյանը մի քանի ամիս առաջ:

 «Հարկային եկամուտների գծով 2014-2016 թվականների բյուջետային մուտքերը ծրագրվել են` հարկային եկամուտներ/ՀՆԱ ցուցանիշի` 0.3-0.4 տոկոսային կետով տարեկան աճ ապահովելու սկզբունքի հիման վրա»,- գրված է ընդամենը մի քանի ամիս առաջ կառավարության հաստատած միջնաժամկետ ծախսերի ծրագրում (էջ 53):

 Եվ ահա պարզվում է, որ եկող տարվա բյուջեում կառավարությունը ուղղակի հրաժարվել է ավելացնել հարկային մուտքերը այդ 0.3-0.4 տոկոսային կետի չափով: Իհարկե, այնպես չէ, որ երբ կառավարությունը նախատեսում էր, կարողանում էր ավելացնել հարկեր/ՀՆԱ ցուցանիշը: Վերջին 5-7 տարիներին միշտ էլ ավելացում նախատեսվել է, բայց փաստացի կա՛մ չի կատարվել, կա՛մ կատարվել է նախատեսվածից պակաս չափով: Այնուամենայնիվ, հրապարակայնորեն միշտ ցույց էր տրվում, թե պետք է ավելացնել հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը, և որ իբր կառավարությունն այդ ուղղությամբ աշխատում է: Հիմա այլևս ձևականությունները վերացան: Վարչապետը առանց անհարմար զգալու (որ կհակասի իր նախկին հայտարարություններին ու ընդունած ծրագրերին) հայտարարեց. «Հարկեր-ՀՆԱ ցուցանիշը մենք ամեն տարի ավելացնում էինք 0.3-0.4 տոկոսային դրույքով, այս պահին մենք որոշում ենք ընդունում 0.3 տոկոսային կետով 2014 թվականին չավելացնել հարկեր-ՀՆԱ ցուցանիշը»:

 

 Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում