Sunday, 12 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Ղպտի Ուղղափառ Եկեղեցու ուխտավորներն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Սեպտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ղպտի ուխտավորների` գլխավորությամբ Ղպտի Ուղղափառ Եկեղեցու Ամերիկայի Միացյալ Նահանգների հարավային շրջանի թեմի առաջնորդ Յուսեֆ եպիսկոպոսի:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ուրախությունը հայտնեց Քույր Եկեղեցու հետևորդների Հայաստան կատարած ուխտագնացության առիթով` ընդգծելով, որ այն հնարավորություն կընձեռի նրանց հաղորդակցվելու Հայոց Եկեղեցու հոգևոր ու մշակութային հարուստ ժառանգությանը:

Նորին Սրբությունն անդրադարձավ Հայաստանյայց Առաքելական և Ղպտի Ուղղափառ Եկեղեցիների միջև առկա ջերմ և բարեկամական հարաբերություններին` այս կապակցությամբ ջերմությամբ վերհիշելով իր այցը Եգիպտոս և Ղպտի Եկեղեցու հովվապետերի այցերը Մայր Աթոռ Ս. Էջմիածին:

Վեհափառ Հայրապետը նաև խոսեց ղպտի ժողովրդի զորեղ հավատքի և Քրիստոսի հանդեպ ունեցած սիրո մասին` անդրադառնալով այսօր Եգիպտոսում նրա առջև ծառացած դժվարություններին և մարտահրավերներին, երբ շարունակում են հավատքի համար նահատակվել հավատակից ժողովրդի բարեպաշտ զավակներ: Այս առիթով Ամենայն Հայոց Հայրապետը Հայոց Եկեղեցու զորակցությունը հայտնեց Քույր Եկեղեցու հովվապետին, հոգևոր դասին և հավատացելոց` նշելով, որ նրանք մշտապես իր աղոթքներում են:

Իր հերթին Յուսեֆ եպիսկոպոսը խորին շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը ջերմ ընդունելության և հայրապետական օրհնությանն արժանացնելու համար` ընդգծելով, որ ուխտավորներն առաջին անգամ են այցելում Հայաստան` այն օրհնյալ երկիրը, ուր ապրել և քարոզել է Ս. Գրիգոր Լուսավորիչը, ով նաև Ղպտի Եկեղեցու կողմից է հիշատակվում:

Սրբազանն Ամենայն Հայոց Հայրապետին փոխանցեց Ղպտի Ուղղափառ Եկեղեցու պետ, Ալեքսանդրիայի Պապ և Համայն Աֆրիկայի Պատրիարք Նորին Սրբություն Թավադրոս Բ-ի եղբայրական ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները, նաև տեղեկացրեց ԱՄՆ-ում Քույր Եկեղեցիների թեմերի միջև ձևավորված սերտ կապերի և գործակցության մասին:

Հանդիպման վերջում Նորին Սրբությունը հայցեց Ամենակալ Աստծու առատ օրհնություններն ու ողորմությունը Ղպտի Եկեղեցու և նրա հավատացյալների համար, որ ապրեն խաղաղ կանքով, և Աստծո Ամենազոր Աջը մշտապես հովանի ու պահապան լինի նրանց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում