Friday, 10 07 2026
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր

Հանցագործության մասին հաղորդում` Լոռու քննիչ-դատախազների դեմ

Լոռու մարզի քննչական բաժնի վարույթում է քննվում Քր. օր.-ի 34-104 հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ) քրեական գործն՝ ըստ Արթուր Երամյանի մեղադրանքի: Քրեական գործը հարուցվել էր դեռևս 1997-ին՝ դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու հոդվածով: Երամյանը թաքնվել էր, նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում` կալանքի որոշմամբ: Քրեական օրենսգրքի փոփոխվելուց հետո արարքը համապատասխանեցվեց գործող Քրեական օրենսգրքի112 հոդվածի 1-ին մասին: Բայց դատախազությունն այնուհետև որոշեց, որ արարքը ոչ թե դիտավորյալ ծանր մարմնական վնասվածք պատճառելու հատկանիշներ է պարունակում, այլ սպանության փորձի, և արարքը վերաորակվեց:

2012 հունվարին Արթուր Երամյանը, իրեն քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով նոտարական վավերացումով ձևակերպված դիմում էր ուղարկել Լոռու մարզի քննչական բաժին` հայտնելով, թե չի առարկում, որ իր նկատմամբ կիրառվի վաղեմության ժամկետ: Նախաքննական մարմինն անպատասխան էր թողել նրա դիմումը` տեղեկացնելով, թե այդ հարցը միայն նրա ներկայությամբ կարող է քննարկվել: Այս տարվա գարնանից փաստաբան Ռուբեն Հակոբյանի` գործում որպես Երամյանի շահերի պաշտպան ներգրավվելուց հետո փոստային առաքմամբ նոր դիմում ուղարկվեց Լոռու մարզի քննչական բաժին, որով դարձյալ Երամյանը հիշեցնում էր քրեական հետապնդման վաղեմության ժամկետի մասին և տալիս իր համաձայնությունը՝ իր բացակայությամբ այն կիրառելու համար: Դիմումի հետ մեկտեղ փաստաբան Հակոբյանը ներկայացրել էր նաև համապատասխան միջնորդություն` իրավական հիմնավորումներով, որը, սակայն, երկար ժամանակ անպատասխան թողնվեց նախաքննական մարմնի կողմից: Փաստաբանն իր գրություններով շարունակ պնդում էր, որ միջնորդության վերաբերյալ պատասխան տրվի` որոշում կայացվի այն մերժելու կամ բավարարելու մասին, բայց անարդյունք: Եվ փաստաբանը ստիպված դիմել էր դատարան` քննիչի անգործությունը վերացնելու պահանջով: Նրա դիմումից անմիջապես հետո քննիչը վերջապես որոշում կայացրեց ` փաստաբանի միջորդությունը լրիվ մերժելու մասին: Քննիչի այդ որոշման դեմ փաստաբանը բողոք բերեց դատախազություն: Վերջինս էլ որոշում կայացրեց փաստաբանի բողոքը մասնակիորեն բավարարելու մասին, որը, սակայն, ըստ էության, նույնպես մերժում էր, քանի որ փաստաբանը պահանջ էր դրել կարճել վարույթը, վերացնել կալանքը և դադարեցնել հետախուզումը. այդ որոշմամբ երեք պահանջներն էլ չէին բավարարվել: Փաստաբանը նորից դիմեց դատարան, որ գոնե դատարանը պարտավորեցնի քրեական վարույթն իրականացնող մարմնին վերացնել Երամյանի իրավունքների խախտումները. քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցել էր, բայց նա դեռ մեղադրյալի կարգավիճակում էր, և նրա նկատամբ դեռ կալանքի սանկցիայով հետախուզում էր հայտարարված, և նա չէր կարող ազատ տեղաշարժվել, դիմել բուժհաստատություն, ընդունվել աշխատանքի, հանդիպել ընկերների, հարազատների հետ: Առկա էր քրեական հետապնդումը բացառող հանգամանք, բայց քրեական գործով վարույթը չէր կարճվում:

Դատարանում դատախազությունը փոխեց իր դիրքորոշումը, և դատաքննության մասնակցող դատախազը հայտարարեց, որ պաշտպանի պահանջն արդարացի է, օրինական, հիմնավորված, և քրգործով վարույթը պետք է կարճվի: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանն էլ ս/թ օգոստոսի 29-ին կայացրեց որոշում, որով բավարարեց պաշտպանի բողոքը` վերացնել Երամյանի իրավունքների խախտումները:

Արդեն 35-րդ օրն է` դատական ակտը չի կատարվում: Դատարանի այդ որոշումն օրինական ուժի մեջ է մտել հրապարակման պահից: Մեղադրանքի կողմը 10-օրյա ժամկետ ուներ այն բողոքարկելու համար, բայց բողոք չի բերել: Իսկ Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասը քրեական պատասխանատվություն է նախատեսում օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, վճիռը կամ դատական այլ ակտը սահմանված ժամկետում կամ օրինական ուժի մեջ մտնելուց հետո 1-ամսյա ժամկետում դիտավորությամբ չկատարելու համար: «Ես գտնում եմ, որ Երամյանի իրավունքի խախտումները չվերացնող պաշտոնատար անձինք` քննիչ և դատախազ, ենթադրաբար կատարել են հանցագործություն` դիտավորությամբ չկատարելով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը: Նաև պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ են օգտագործում և չեն կատարում պաշտոնական լիազորությունները: Եթե վաղեմությունը անցել է, եթե ընդհատված չի եղել, և անձը արտահայտել է իր դիրքորոշումը, օրենքով պարտավոր են դա կատարել, իսկ չկատարելու արդյունքում մարդը դեռևս ապօրինաբար հետախուզման մեջ է, կալանքի տակ, մեղադրյալ է. ո՞վ պետք է պատասխան տա: Եթե մի հասարակ քաղաքացի մի թեթև սխալ է թույլ տալիս, անպայման պետական ամբողջ ռեպրեսիվ ապարատը աշխատում է նրա մեղքը հիմնավորելու, նրան հանցագործի պիտակ կպցնելու համար: Իսկ այս դեպքում ինչո՞ւ չեն կատարում դատական ակտը»,- ասում է Ռուբեն Հակոբյանը:

Հոկտեմբերի 3-ին նա գրավոր հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին, որ քննեն և պարզեն իրավապահների անգործությունը: Հաղորդման մեջ կոնկրետ քննիչի և դատախազի անուն չի մատնանշել, քանի որ նշված գործով բազմաթիվ քննիչներ ու դատախազներ են զբաղվել: Ենթադրյալ հանցագործության դեպքն է նշել` խնդրելով պարզել, թե ով չի կատարում իր պարտականությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում