Հղի չինուհին խանութից դուրս գալիս ծննդաբերել է։ Արտասովոր դեպքը տեղի է ունեցել Յունֆու քաղաքում։ Shanghaiist-ի փոխանցմամբ՝ կինը տուն է վերադարձել գնումների տոպրակով և երեխան գրկին։
Անցորդներն օգնել են կնոջն ինչով կարողացել են։ Ոմանք աթոռներ են բերել։
Ավելի ուշ մոտեցել են շտապօգնության աշխատակիցները, ովքեր օգնել են բարուրել փոքրիկին։ Ծննդաբերելուց հետո կինը շարունակել է ճանապարհը։







































