Thursday, 06 06 2024
Սահակաշվիլին դեմ է վրացի երիտասարդների կուսակցականացմանը
17:35
Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը
17:30
«Ուկրաինայի հռետորաբանությունը կարող է հանգեցնել ատոմային պատերազմի». Թրամփ
Գեղարքունիքում 19-ամյա տղան սպանել է եղբայրներից մեկին, մյուսին մարմնական վնասվածք պատճառել
17:20
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են միմյանց հասցրած հարվածների մասին
Մեհրաբյան Online
17:15
ԱՄՆ-ն չի բացառում Վրաստանին տրամադրվող ֆինանսական օգնության վերանայումը
17:14
Ֆրանսիայում համաշխարհային ղեկավարների և վետերանների մասնակցությամբ անցկացվում են Նորմանդիայում դաշնակիցների ափհանման 80-ամյակի միջոցառումները
17:10
Անգլիայի ափերի մոտ 84 անօրինական միգրանտների տեղափոխող նավակ է շրջվել
Եվրամիությունը անում է այն, ինչ Հայաստանն է խնդրում. գնդակը այժմ ձեր դաշտում է
Մենք այստեղ ենք աջակցելու Հայաստանի դիմակայունությանը՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական ոլորտներում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ նախագահը ԱԳ նախարարին շնորհակալություն է հայտնել Հայաստանն անվտանգ ապագա տանելու ճանապարհը գտնելու համար
Մեկ ամսում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել պատուհանից ընկած յոթ երեխա
Պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Սահմանապահը վիրավորում է ստացել
16:40
Վերաբացվել են OVIO-ի վերափոխված և նորացված Վաճառքի և սպասարկման սրահները
Տոկաեւը դու՞րս է մնում Պուտինի աշխարհաքաղաքական «պահունակից»
16:24
Fastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը
Միջանցքի հարցը Թուրքիայի օրակարգում է. այն չլուծած՝ Հայաստանի հետ կարգավորման չեն գնա
16:07
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Ուկրաինա զինվորականներ ուղարկելու պլաններ չկան
Հեղինակազարկված շարժում է և իր հետ հեղինակազրկում է եկեղեցուն
15:50
Ուկրաինան դժգոհ է F-16-ի օդաչուների պատրաստման տեմպերից
Ստո’ւմ ես, Վարդապետյան Աննա, ոչինչ չի արվում. որդեկորույս մայրերի բողոքի ակցիան
Սառույցով դույլ, բողոքի ակցիայի մի խումբ մասնակիցներ՝ կառավարության շենքի մոտ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավորին
Եթե աղետի գոտում համաճարակ սկսվի, համակարգը պատրաստ է, եղել եմ այդ վայրերում, առայժմ խնդիր չկա
ԱԺ ուղարկած իմ բողոքին ընթացք չի տրվել. Անահիտ Ավանեսյան
«Հենց «Մայդանից» խոսողներն են Ռուսաստանին հանձնել Ուկրաինայի և Վրաստանի տարածքների 20%-ը». Կոբախիձե

ՄԽ-ը Կազանում կողմերից կստանա մեկ էջանոց փաստաթուղթ

Մեծ ութնյակի գագաթնաժողովի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահները ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարություն տարածեցին, որում ակնհայտ շտապողականություն կար խնդրի լուծման առումով: Մասնավորապես նախագահները նշում էին, որ Կազանում հունիսին կայանալիք հանդիպմանը պետք է ավարտվեն աշխատանքները հիմնարար սկզբունքների շուրջ: Ձեր գնահատմամբ, ի՞նչ մեսիջ էր դովիլյան հայտարարությունը և ինչքանո՞վ է հավանական, որ Կազանում որևէ առաջընթաց լինի:

«Մեծ ութնյակի գագաթնաժողովը շատ կարևոր է, բայց յուրաքանչյուր գագաթնաժողովի ժամանակ ԼՂ հարցի վերաբերյալ հայտարարություն լինում է և պետք չէ դրանց միշտ արձագանքել: Սակայն այս վերջին հայտարարությունը շատ ավելի կարևոր է, քան նախկինները, և պարզ է, որ Մինսկի խումբը հիմա ավելի մեծ ճնշման տակ է գործում, և այդ ճնշման հիմնական պատճառը Ադրբեջանն է»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում կարծիք հայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:

Նրա խոսքերով՝ այս հայտարարության շտապողականությունը հիմնականում պայմանավորված է Ադրբեջանի կողմից եկող պատերազմի վերսկսման վտանգով: Կիրակոսյանի գնահատմամբ, այս հայտարարությունը նաև ավելի մեծ մի նախագծի արտացոլում է. «Կազանում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ Մինսկի խումբը կփորձի նրանցից ստանալ մեկ էջանոց մի փաստաթուղթ, որը կմերժի ուժի կիրառումը կոնֆլիկտի լուծման համար և կվերահաստատի խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու կողմերի ցանկությունը»:

Սակայն, ըստ Կիրակոսյանի, բացի կազանյան նախագծից, մեկ այլ նախագիծ ևս կա, որը նախատեսված է այս տարվա ավելի ուշ շրջանի համար. «Այն ենթադրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհամաձայնեն Մադրիդյան սկզբունքներին: Բայց չպիտի մոռանալ, թե ինչ են իրենցից իրականում ներկայացնում այդ սկզբունքները: Դա խաղաղության համաձայնագիր չէ, այլ ավելի շուտ խաղաղ բանակցությունների օրակարգ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում