Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Հեղաշրջո՞ւմ, թե՞ իմիտացիա. Սեյրան Օհանյանը պարտավոր է պատասխանել

Թերևս չափազանցրած չենք լինի, եթե արձանագրենք, որ երեկ տեղի է ունեցել «Նորք-Մարաշի» զինված խմբի գործով դատավարության ամենահետաքրքիր նիստը, որը սակայն ավելի շատ հարցեր է ծնել, քան տվել է արդեն եղածների պատասխանները: Պատճառը թերևս այն է, որ գործով անցնող առանցքային ամբաստանյալ, դրսից դատական նիստերին մասնակցող «Ռադիո Մարիամ»-ի Գյումրու մասնաճյուղի լրագրող Լիլիթ Թորոսյանը երեկ կտրականապես հրաժարվել է խոսել դատարանում` խնդրելով հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքները:

Երեկ նույն կերպ է վարվել նաև քրեական գործից անջատված մասով մեղադրյալ Սրբուհի Այվազյանը, ինչը հիմք է տալիս մտածել, որ գործ ունենք ուղղորդված գործընթացի հետ:

Մասնավորապես, այս գործում հեղաշրջման վարկածը կառուցվել է հենց Լիլիթ Թորոսյանի ցուցմունքներով և տրամադրած ձայնագրություններով ու, եթե նա դատարանում հրաժարվում է խոսել, առնվազն այդ վարկածը և դատական գործընթացն` առհասարակ, զրկվում են լեգիտիմության որոշակի ռեսուրսից, հատկապես` քաղաքական, բարոյական հարթության վրա: Երեկ Լիլիթ Թորոսյանը հրաժարվեց խոսել, այլապես գուցե այս պահին ունենայինք շատ հարցերի պատասխաններ: Նրա նախաքննական ցուցմունքները, նախաքննության մարմնին տրամադրած ձայնագրությունները պարարտ հող են ստեղծում հեղաշրջման վարկածի համար:

Լիլիթ Թորոսյանը հայտարարել է, որ ինքը ձայնագրել է Արթուր Վարդանյանի և գործով անցնող պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի խոսակցությունները և այդ ձայնագրությունները փոխանցել է նախաքննական մարմնին։

Լրագրողն իր նախաքննական ցուցմունքում նաև գրել է, որ «եթե ուզում եք իմանալ, թե Շիրխանյանն ու Արթուր Վարդանյանը ինչ հեղաշրջման մասին են խոսել, ապա կարող եք լսել ձայնագրությունում»։ Այդպես էլ անհասկանալի է մնում, թե ինչ նպատակով է Թորոսյանը կատարել ձայնագրությունները` լրագրողական հետաքրքրությո՞ւնն է եղել պատճառը, զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի հանձնարությո՞ւնը, թե՞ Լիլիթը գործել է պատկան մարմինների հանձնարարությամբ, որովհետև ինֆորմացիա է ստացվել հնարավոր հեղաշրջման մասին կամ իշխանությունները նման բան բեմականացնելու ցանկություն են ունեցել:

Ամբաստանյալի նախաքննական ցուցմունքի համաձայն` Արթուր Վարդանյանը ցանկանում էր հանդիպում ունենալ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ և խնդրում էր նրան կազմակերպել այդ հանդիպումը, Շիրխանյանը խոստացել էր, որ կկազմակերպի:

Այս գործում հերթական անգամ շոշափվում է Պաշտպանության նախկին նախարարի անունը և այնպիսի տպավորություն է, որ Սեյրան Օհանյան պետք է լիներ ենթադրյալ հեղաշրջման առանցքային ֆիգուրներից մեկը:

Արդյո՞ք Շիրխանյանն իրապես նման խոստում տվել է, խոսե՞լ է նա Սեյրան Օհանյանի հետ և ընդհանրապես` ի՞նչ կապ ունեն այս պատմության հետ ՊՆ նախկին նախարարն ու նրա պաշտոնանկությունը:

Գուցե այս գործն ունի ավելի խորքային պատմություն, քան այս քրեական գործն է ու հնարավոր է` դա է եղել Սեյրան Օհանյանի, մեծ հաշվով, անակնկալ պաշտոնանկության պատճառը: Թերևս Սեյրան Օհանյանին վկայի կարգավիճակով դատակոչելու անհրաժեշտություն կա ու դա պետք է, առաջին հերթին, գեներալին, այլապես` չպարզաբանված հարցերը մի օր կարող են նրան թիրախ դարձնել, եթե ոչ այս քրգործով, ապա քաղաքական գործունեության որևէ դրվագում:

Կամ ըստ նախաքննական ցուցմունքի` Արթուր Վարդանյանը Լիլիթ Թորոսյանին ասել է, որ իրեն ծեծի են ենթարկել Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) մարդիկ, պատճառների մասին սակայն չի մանրամասնել։

Մեկ այլ դրվագում խոսվում է Վարդանյանի և Երրորդմասցի Լյովիկի մտերիմ հարաբերությունների մասին: Արդյո՞ք Վարդանյանին ինչ-որ բան հայտնի է արյունոտ միջադեպի մասին, եթե` ոչ, նա ի՞նչ չի կիսել Սեդրակյանի հետ:

Ինչպես տեսնում եք` հարցերը չափազանց շատ են, իսկ գործով անցնող առանցքային ամբաստանյալը լռում է: Թերևս այդպես հրահանգված է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում