Friday, 17 07 2026
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանը շարունակում է մնալ Էստոնիայի առաջնահերթ գործընկեր երկրներից մեկը․ Արմեն Ղազարյանն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ղեկավար կազմին
9 գործնական կանոն՝ սննդակարգի խելամիտ ու արդյունավետ փոփոխության համար
Մարզական սպորտ-ճամբարի խոհանոցի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ և ՄԱԿ-ի միջև խաղաղապահության և խաղաղաշինության ոլորտներում համագործակցության հարցեր
Կրակոցներ՝ Լոռու մարզում․ կա վիրավոր
Մեկ օրում՝ -80.2-ից մինչև +49.5 աստիճան
Ծաղկաձոր համայնքում գործող սպորտային ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
Նեթանյահուն չեղարկել է իր այցն ԱՄՆ
Նյու Յորքում հանդիպել են ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
23:30
Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորականների մարմինների փոխանակում են կատարել Բելառուսի տարածքում
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակներում ԱԱԾ-ում քննարկվել են սահմանների համալիր կառավարման խնդիրները
Ադրբեջանում կանցկացվեն «Eternity-2026» եռակողմ հրամանատարաշտաբային զորավարժությունները
Բացօթյա համերգ՝ նվիրված ՀՀ-ի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին
22:50
Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
Առևտրային բանկերը առաջին կիսամյակում արձանագրել են շուրջ 214 մլրդ դրամի զուտ շահույթ
22:30
Մոլդովան մտադիր է մինչև 2030 թվականն  անդամակցել ԵՄ-ին
ՀՀ-ն հաստատակամ է շարունակել արդյունավետ գործակցությունը ԵՄ առաքելության հետ. Գրիգորյան
22:10
Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
Պատիժը դեռ նոր է սկսվել. կծիկը բացվելու է
21:50
Զելենսկին հաստատել է ՊՆ-ի և ԶՈւ գլխ․ շտաբի միջև առկա հակամարտությունը
21:40
«Զովք»-ի շուրջ տարածված պատմությունը ներկայացվել է միակողմանի․ ընկերությունը հրապարակել է միջադեպի իրական պատկերը
ՀԱՄԱՍ-ը Իրանից պահանջել է ավելացնել աջակցությունը և միջնորդել ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Մեկնարկում է ԹՐԻՓՓ-ի վավերացվումը. անվտանգություն և խաղաղություն
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար
21:03
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Քանի դեռ կառավարության ականջները բամբակով խցանված են, Դուք ո՛չ լսելու, ոչ էլ պատժելու եք հանցավորին. Նամակ ԿԳ նախարարին

Երևանի ավագանու Ելք խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը բաց նամակով դիմել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին:

«Ձեր ասածը քրեական հանցանք է, եթե ապացուցվում է՝ պետք է դատվի։ Եթե պաշտոնյան է նման հանցանք թույլ տալիս, ապա նա ևս պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի։ Լուծումը ես տեսնում եմ դպրոցների խորհուրդների և դպրոցների կառավարման համակարգի արմատական փոփոխության մեջ»,- նշեց նա՝ հավելելով, որ դրան հասնելու համար պետք է խորհուրդներն իսկապես լինեն անկախ և կարողանան իրենք տեր լինեն իրենց դպրոցին։

Հարգելի պարոն Մկրտչյան, քանի դեռ կառավարության ականջները բամբակով խցանված են, Դուք ո՛չ լսելու, ոչ էլ պատժելու եք հանցավորին: Հանցանքը պետք է որակավորվի համապատասխան մարմնի կողմից, իսկ Դուք լրագրողին կամ ծնողին կամ այդ մասին բարձրաձայնող ցանկացած մեկին առաջարկում եք հանցանքն ապացուցել շատ լավ իմանալով, որ  այդ հանցանքի մասին բարձրաձայնողը դա չի կարող անել, այսինքն  այս համատարած անպատժելիության  պայմաններում հովանավորում եք  կաշառակերին, օրինախախտին  ու նրանց  ձեռքերին ազատություն տալիս:

Իսկ լուծումը ոչ թե Ձեր ասած կառավարման համակարգի արմատական փոփոխության մեջ է, այլ, ինչպես իրավացիորեն նշել եք. < պետք է խորհուրդներն իսկապես լինեն անկախ և կարողանան իրենք տեր լինեն իրենց դպրոցին։>

Միանշանակ  համամիտ եմ  Ձեր  երկրորդ մտքի հետ  ու  հավելեմ՝ տնօրենը պե՛տք  է արդար ընտրությամբ տեր կանգնի դպրոցին, իսկ դրան հասնելու համար պետք է վերադառնանք    2009թ. ընդունված  <Հանրակրթության մասին> օրենքի սահմանած իրավական նորմին, այսինքն մրցույթում ընտրված տնօրենն աշխատանքային պայմանգիրը  պետք է կնքի իրեն ընտրած կառավարման խորհրդի  և ո՛չ մարզպետի կամ Երևանի քաղաքապետի հետ ու

ՀՀ կառավարությունը պետք է վերադառնա  խորհրդի ձևավորման նախկին   կարգին, որտեղ անդամների թիվը պետք է լինի 7, դպրոցը ներկայացնող 2 մանկավարժ, 2 ծնող, և ՏԻՄ-ը ներկայացնող 3 հոգի, նաև ամրագրվի, որ կառավարման խորհրդի նախագահն էլ անպայման դպրոցի ներկայացուցիչը լինի: Մրցույթի անցկացման կարգում էլ շատ քայլեր պետք է հստակեցվեն  այնպես, որ հնարավորինս բացառեն խորհրդի վրա ճնշումներն ու ազդեցությունը, որոնց հեղինակը  իշխանությունն է, ով ինքը չի  ենթարկվում ոչ մի օրենքի ու կարգի և  այսպես խեղաթյուրվում են դրանք:

Ի՞նչ է ստացվում, իշխանության բոլոր մակարդակների  ներկայացուցիչներդ հնարավոր բոլոր ձևերով  խախտում եք օրենքի ու իրավական նորմերի պահանջներն ու մեղքը գցում եք ընդունված կարգերի վրա: Ի դեպ, կրթության բարեփոխումների   առաջին  վարկային ծրագիրը՝  դպրոցի կառավարման ապակենտրոնացման ու ինքնակառավարման և  աշակերտ թվով ֆինանսավորման նպատակով, 1998 թ. Ձեր օրոք է սկսվել ու ՀՀ կառավարության կողմից հաստատվել 1999թ. հունիսի 1-ին և  այն ժամանակ էլ այս համակարգին էիք հավատում:

Քանի դեռ բոլոր  մակարդակի  իշխանությունների ներկայացուցիչները, ի դեմս նաև Ձեզ, չեն հարգելու  օրենքի տառն ու իրենց շահերից ելնելով ամեն քայլափոխի, մեղմ ասած, շրջանցելով այն, իրենց ապօրինի հեռախոսային հրահանգներով   շարունակելու  են ազդել մրցույթների ընթացքի վրա, քանի դեռ դպրոցի կառավարման խորհուրդներում Ձեր  հրամանով ԿԳՆ-ն ներկայացված կլինի գյուղապետի անձով, ինչպես Գեղարքունիքի մարզի Վաղաշենի դպրոցում  և ԿԳ նախարարն  անձամբ այդ նշանակումը  կառավարման խորհրդի կարգի  խախտում չի  համարի,  քանի դեռ   լրատվամիջոցներում  այս բովանդակությամբ հրապարակումններն աչքաթող կարվեն ԿԳՆ-ի կողմից, կարող եմ շատ երկար  թվարկել  այս բովանդակությամբ  <քանի դեռ>-երեր, ապա դպրոցների խորհուրդների և դպրոցների կառավարման համակարգի արմատական ոչ մի  փոփոխություն, համոզված եմ,  այս վիճակը չի շտկելու:  Ինչո՞ւ եմ համոզված, որովհետև   1999-ին այս համակարգը ներդնելու համար 15մլն$ ծախսվեց, տարիներով փորձարկման շրջան անցավ, դրսից և ներսից էլ տարբեր փորձագետներ աշխատեցին, 1995-ին ընդունած ՀՀ Սահմանադրությունը Հայաստանը ժողովրդավար պետություն էր հռչակել, երկիրն ուզում էր ամենուրեք ավելի ժողովրդավար կառավարում  հաստատեր, բայց  Ձեր  հայտարարությամբ   չստացվեց  և ասում եք այստեղ արմատական  փոփոխության կարիք կա: Այսօր էլ այն, ինչ ուզում եք անել առանց լուրջ գիտական ուսումնասիրության, հետազոտման, որը գումար կարժենա, Դուք էլ անձամբ չեք պատկերացնում, երբ ասում եք  հետևյալ իրարամերժ միտքը. « Լուծումը ես տեսնում եմ դպրոցների խորհուրդների և դպրոցների կառավարման համակարգի արմատական փոփոխության մեջ ՝ հավելելով, որ դրան հասնելու համար պետք է խորհուրդներն իսկապես լինեն անկախ և կարողանան իրենք տեր լինեն իրենց դպրոցին»։

Մի բան էլ ակնհայտ է, այն փոփոխության մեխանիզմը, որն առաջարկելու եք, հաստատ ժողովրդավարության հաշվին է լինելու, իսկ ժողովրդավարության հիմքը ազատ ու արդար ընտրություններն են, որի սկզբունքները Հայաստանում խախտվում են  բոլոր  տեսակի ընտրություններում,  իսկ այս երևույթը մի նպատակ ունի՝  մեր   քաղաքացիական հասարկությանը զրկել ազատ ընտրելու  ու պատասխանատվություն ստանձնելու հաճույքից: Մի խոսքով իշխանությանը ձեռնտու է, երբ ծնողը իր երեխայի որակյալ կրթության իրավունքը  ծախում է  իրեն, բոլոր տեսակի ընտրություններում   չի  պայքարում իր ընտության  բարձրագույն իրավունքի համար և մասնավորապես, լինելով դպրոցի կառավարման խորհրդի անդամ, ընտրում է մի տնօրեն, ով յուրացնում է ի՛ր երեխայի համար պետբյուջեով հատկացված գումարները:

Այնպես որ, շան գլուխը թաղված է ոչ թե դպրոցների խորհուրդների և  կառավարման համակարգի արմատական փոփոխության, այլ՝ իշխանության կառավարման համակարգի   արմատական փոփոխության մեջ: Ժամանակն է, որ ՀՀ նախագահից սկսած այս մասին խոստովանենք բոլորս ու գործենք ՀՀ Սահմանադրության  սահմանած  արժեքներով և ՀՀ օրենքների շրջանակում,  Հայաստանի Հանրապետությունը  պե՛տք է դառնա ժողովրդավար ու սոցիալական պետություն, որտեղ  ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ  ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿՈՂՄԻՑ ՑԱՆԿԱՑԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԱԶԱՏ և ԱՐԴԱՐ:

 

Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում