Այսօր կառավարության նիստում Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը հայտնեց, որ Վայոց ձորի 10 համայնքում ոռոգման ջրի համակարգը վտանգված է: Առաջարկվում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին 2017 թվականի ինն ամսում Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Շատին համայնքում հողի սահքի հետևանքով բարձր ճնշման խողովակաշարն իր նախագծային դիրքին վերականգնելու և խողովակաշարի վթարված հատվածը վերականգնելու նպատակով 18,240.0 հազ. դրամ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով, իսկ ՀՀ Արմավիրի մարզի Երվանդաշատ համայնքի տարածքում Արաքս գետի ափի սահմանային 38/3-39 նշանների շուրջ 50 մ երկարությամբ հատվածում ողողված սահմանային ճանապարհի քարալիցքային ամրակապման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման նպատակով 691.0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով:
Մանրամասները՝ տեսանյութում






































