Sunday, 12 07 2026
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն

Սերժ Սարգսյանի բազմիմաստ հերքումները

Սերժ Սարգսյանը նախօրեին «Բազե» ճամբարում հերքել է լուրերը, թե Սոչիում Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Արցախում խաղաղապահների տեղակայման հարցը: Հայաստանի նախագահի խոսքից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նա Ռուսաստանի նախագահի հետ վերջին հանդիպմանը Ղարաբաղի հարցին անդրադարձել է հպանցիկ` մեկ-երկու նախադասությամբ: «Մենք ոչ միայն խաղաղապահ ուժերի մասով քննարկում չենք անցկացրել, այլ ընդհանրապես քննարկում չենք անցկացրել: Ես մի քանի բառով ուղղակի ներկայացրել եմ իրավիճակը, որ այսօր տիրում է շփման գծում և ասել եմ իմ պատկերացումը մեր հարևանի մտադրությունների հետ կապված: Ընդամենը: Ուրիշ որևէ այդպիսի հարց չենք քննարկել»,-ասել է Սարգսյանը:

Կոնկրետ հանդիպման մասով` նախագահը գուցե իսկապես անկեղծ է ու ոչինչ չի թաքցնում, սակայն նրա պատասխանն ակամայից հարցեր է ծնում, որովհետև սպառիչ չի հերքվում այն վարկածը, որ Մոսկվան մտադիր է Արցախում խաղաղապահ ուժեր տեղակայել: Կարելի է ենթադրել, որ Սոչիում այս խնդիրը չի քննարկվել, որովհետև հանդիպման օրակարգում ԼՂ խնդիրն առաջնային չի եղել առհասարակ:

Ուշագրավն այն է, որ Սարգսյանը չի հերքում, որ Մոսկվայի օրակարգում խաղաղապահների հարց կա և ոչ էլ կատեգորիկ կերպով հայտարարում է, թե այդ հարցը ժամանակավրեպ է կամ արհեստական, որովհետև հակամարտության կողմերը հեռու են վերջնական կարգավորումից կամ, ասենք, Հայաստանը առարկում է Մոսկվայի մտադրությանը:

Սերժ Սարգսյանի հերքումը շատ զգուշավոր է և վերաբերում է կոնկրետ հանդիպմանը, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ ռուս-հայկական օրակարգում նման հարց, այնուամենայնիվ, կա:

Ի դեպ, խիստ ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանի մյուս հերքումը ևս` բազմիմաստ է և իր մեջ բնավ էլ հաստատակամ շեշտադրում չի պարունակում: Սարգսյան- Պուտին հանդիպման հետ Ռիչարդ Հոգլանդի հայտարարության կապի մասին հարցին՝ նախագահը պատասխանել է, որ այդ երկու իրադարձությունների միջև կապը քիչ հավանական է համարում:

Ուշադրություն դարձրեք` Սարգսյանն, ըստ էության, չի բացառում, որ Հոգլանդի հայտարարությունը կարող է կապ ունենալ իր ու Պուտինի հանդիպման հետ: Սա մոտավորապես նման է Սերժ Սարգսյանի խոստովանությանը, որ ռուսական կողմը կարգավորման գործընթացում ունի սեպարատ նախաձեռնություն (խոսքը վերաբերում է հենց խաղաղապահների խնդրին), որը կարող էր անհանգստացնել Վաշինգտոնին և ստիպել, որպեսզի համանախագահ Հոգլանդը Պուտին-Սարգսյան հանդիպման ֆոնին հանդես գար կանխարգելիչ բացահայտումներով` թերևս մտահոգություններ ունենալով, որ Սոչիի հանդիպման հիմնական թեման կարող է լինել հենց Մոսկվայի ղարաբաղյան նախաձեռնությունը:

Իհարկե, Սերժ Սարգսյանը հնարավորինս փորձել է նսեմացնել Հոգլանդի հայտարարության քաղաքական նշանակությունն` այն խոցելի մոտիվացիայով, թե հայտարարությունը հեռացող համանախագահի կարծիք է: Սարգսյանն ինքն էլ է հասկանում, որ իր այս փաատարկը, մեղմ ասած, թույլ է` հատկապես Հայաստանում ԱՄՆ դեսպան Միլսի այն պարզաբանումից հետո, որ Հոգլանդը արտահայտել է ոչ թե մասնավոր տեսակետ, այլ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ընդհանրական դիրքորոշումը:

Ըստ ամենայնի` նման վերաբերմունքով Սարգսյանն ընդամենն ակնարկում է, որ Երևանն այս պահին նպատակահարմար չի համարում բանակցային գործընթացի վերսկսումը, ավելի ճիշտ` ԼՂ հարցի բովանդակային քննարկումը:

Ի դեպ, սա յուրօրինակ բացասական պատասխան է բոլոր այն նախաձեռնություններին (այդ թվում` ռուսական), որոնք ստատուս-քվոյի փոփոխություն են ենթադրում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում