Thursday, 16 07 2026
Ալիևը՝ իսլամական համերաշխության և Իսրայելի հետ դաշնակցության միջակայքում
17:50
Ալժիրի մանկատներից մեկում հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ
17:40
Ճանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը
17:30
Թուրքիան դեմ է ռուս-ուկրաինական հակամարտության տարածմանը դեպի Սև ծով. Հաքան Ֆիդան
Կապի օպերատորները բաժանորդներին անվճար կտրամադրեն զանգերի, ինտերնետի և ռոումինգի մանրամասն տվյալները
17:10
Արգենտինայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Մեծ Բրիտանիային
Օդի ջերմաստիճանը կնվազի
Լիբանանի ԱԳ նախարարը կոչ է արել Իսրայելին դադարեցնել իր հարավային շրջանների օկուպացիան
Տեղի կունենա Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 մեծածավալ քանդակների հանդիսավոր բացումը
16:30
Մակրոնը և Մերցը կքննարկեն միջուկային զսպման հարցը
«Ամասիայի գլխավորող պանրագործարան»-ում արտադրվում է վտանգավոր սննդամթերք
16:10
ԱՄՆ-ն 25%-ի չափով մաքսատուրք կսահմանի Բրազիլիայից ներմուծվող ապրանքների մեծ մասի համար. Ռուբիո
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. կիբեռոստիկանությունը զգուշացնում է
15:50
Սթարմերը Բրիտանիայի վարչապետի պաշտոնում վերջին այցն է կատարել Ուկրաինա
Կիսահաղորդիչների ոլորտի համաշխարհային առաջատարներից Cadence-ը Հայաստանում ինժեներական ներկայություն է ձևավորում
15:30
Իրանի իշխանությունները թույլատրել են լրտեսության մեջ մեղադրվող ամերիկուհուն հեռանալ երկրից
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Բայրամովը պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա
Ալիևը TRIPP-ի սահմանային և մաքսային ռեժիմի մասին ԱՄՆ պետդեպարտամենտի մեկնաբանությունը ծանր է տարել
14:50
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է բժշկական օգնությամբ մահվան մասին օրինագիծը
Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը
14:30
Հորդանանը հայտարարել է իրանական 8 հրթիռ խոցելու մասին
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
14:10
Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել
14:00
50% զեղչ վիզայի աջակցության համար՝ AEB Travel փաթեթով
13:50
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ձկնամթերք արտահանելու վերաբերյալ. Պապոյան
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy

ԱԳՆ-ն ստում է Թուրքիայի` ԵԱՏՄ-ին միանալու հնարավորության մասին. sut.am

Ապատեղեկատվության կանխմամբ զբաղվող Սուտ.am կայքի նոր հրապարակումը

Օգոստոսի 18-ին Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին հայտարարեց, որ Թուրքիան մտադիր է մաքսային համաձայնագիր ստորագրել Եվրասիական տնտեսական միության հետ:

«Մենք առաջարկ ունենք, որպեսզի Թուրքիան մաքսային համաձայնագրի ստորագրման վերաբերյալ բանակցություններ սկսի Եվրասիական տնտեսական միության հետ՝ չխախտելով համապատասխան համաձայնությունները Եվրամիության հետ: Թուրքիան ցանկանում է նաև այլ համագործակցություն հարթել ԵԱՏՄ-ի հետ», – «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Զեյբեկչին:

Թեև, սա թուրք պաշտոնյայի առաջին հայտարարությունը չէր Թուրքիայի և ԵԱՏՄ-ի միջև համագործակցության նման ձևաչափի ստեղծման հնարավորության վերաբերյալ, և դեռևս ընթացիկ տարվա մայիսին Սոչիում կայացած Էրդողան-Պուտին հանդիպումից հետո նախարարը հույս էր հայտնել, որ այն կնպաստի Թուրքիա-ԵԱՏՄ հարաբերությունների ավելի արագ զարգացմանը, սակայն Զեյբեկչիի վերջին հայտարարությունը դժգոհության հերթական ալիքը բարձրացրեց Հայաստանում:

Հայտարարությունից մեկ օր անց հայկական լրատվական գործակալություններից մեկին տված մեկնաբանության մեջ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը «զավեշտալի» էր որակել Թուրքիայի նման մտադրությունը:

«Նախ, ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու հնարավորություն նախատեսված չէ ԵԱՏՄ պայմանագրով: Ավելին, զավեշտալի է, երբ ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու մասին խոսում է Թուրքիան, որը միակողմանի փակել է հայ-թուրքական սահմանը` միակ ցամաքային սահմանը Թուրքիայի և ԵԱՏՄ մաքսային տարածքի միջև», – ասել էր Քոչարյանը: Այս հայտարարությունն օգտագործեցին նաև մյուս բոլոր ԶԼՄ-ները, այդ թվում Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվականը՝ շեշտելով, թե «Թուրքիան չի կարող միանալ ԵԱՏՄ-ին»:

Սակայն ոչ պակաս «զավեշտալի» է Քոչարյանի այս հայտարարությունը, որը ակնհայտ ապատեղեկատվություն է պարունակում: ԵԱՏՄ պայմանագիրը ոչ միայն նախատեսում է այդ միության և երրորդ երկրների միջև ազատ առևտրի գոտու ստեղծումը՝ նույն, այսպես կոչված, մաքսային համաձայնագրի ստորագրումը («Եվրասիական տնտեսական միության մասին» պայամանգրի 35-րդ հոդվածով), այլև արդեն գոյություն ունի երկիր, որի հետ ԵԱՏՄ-ն ստորագրել է համապատասխան համաձայնագիրը:

2016 թվականի հոկտեմբերի 5-ին ուժի մեջ մտավ ազատ առևտրի մասին ԵԱՏՄ-Վիետնամ համաձայնագիրը, որով Վիետնամն արտոնյալ մուտք ստացավ ԵԱՏՄ անդամ 5 երկրների ընդհանուր շուկա: Ընդ որում, շուտով նմանատիպ խորհրդակցություններ կսկսվեն նաև Եգիպտոսի հետ: Օրեր առաջ Մոսկվայում Եգիպտոսի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հույս էր հայտնել որ այդ խորհրդակցություններին կհաջորդեն «լիարժեք բանակցությունները»: Նույն տրամաբանությամբ, համապատասխան համաձայնության ձեռքբերման դեպքում այս միության հետ ազատ առևտրի գոտի կարող է ունենալ ցանկացած այլ երկիր՝ այդ թվում Թուրքիան, եթե դրան հավանություն տան ԵԱՏՄ անդամ երկրների խորհրդարանները:

Հետևաբար, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, փորձելով իբր կոշտ դիրքորոշում արտահայտել, իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է տարածել ԵԱՏՄ պայմանագրի մասին: Միգուցե պաշտոնական Երևանը չստորագրի կամ չվավերացնի Թուրքիա-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը, սակայն ԵԱՏՄ պայմանագիրը, ի հեճուկս Քոչարյանի հայտարարության՝ նախատեսում է նմանօրինակ համաձայնագրերի ստորագրում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում