Wednesday, 15 07 2026
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից
15:10
Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին
Թուրքիան Ռուսաստանի «առջև Սուրբ Սոֆիան փակել» է
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
Ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը. արդարադատության նախարարության պարզաբանումը
14:30
Ֆոն դեր Լայենը և ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ ժամանել են Կիև
Մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են նոր դպրոցների կառուցման ու նորոգման ծրագրերը
14:10
Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ անօդաչուի հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավ
ՄԻՊ-ի և Նիդերլանդների դեսպանության համագործակցությամբ Զարթոնքում կազմակերպվել է մարդու իրավունքներին առնչվող իրազեկման միջոցառում
13:50
Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի
Մեկնարկել է «Երիտասարդները հանուն խաղաղության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդության ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը
13:30
Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն
Երևանի քաղաքապետարանի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում
13:10
Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»․ ԻՀՊԿ
400 դոլարով տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոց էր ձեռք բերել
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները պետք է առաջ շարժվեն համակարգված. Թուրքիայի ԱԳՆ
Չենք մոռանում, չէ՞, ՀԴՄ-ի մասին․ վարչապետ
12:30
Իրանում ԱՄՆ-ը հարվածից զոհվել է 30 մարդ
Հայ գիտնականի մասնակցությամբ հետազոտությունների շրջանակում հաջողվել է բացառիկ ճշգրտությամբ չափել տարածաժամանակային քարշի երևույթը
12:10
Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարար

Հայաստան-Սփյուռք համաժողովի նման ձևաչափով անցկացումն ունի բացասական կողմեր

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի տնօրեն Վարդան Մարաշլյանը: 

– Պարոն Մարաշլյան, սեպտեմբերի 18-20-ը Երևանում անցկացվելու է «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով ՀայաստանՍփյուռք հերթական 6-րդ համահայկական համաժողովը, որտեղ քննարկվելու է համահայկական խորհուրդ ստեղծելու գաղափարը: Տեսակետ կա, որ այսպիսի համաժողովները աննպատակ են, և որևէ կարևոր լուծում չի տրվում: Համամի՞տ չեք:

– Շնորհակալություն հարցի համար։ Ես եղել եմ առաջին, 4-րդ և 5-րդ համահայկական համաժողովների մասնակից։ Կարծում եմ, որ անհրաժեշտ է պարբերաբար անցկացնել նման համաժողովներ, որոնց մասնակցում են աշխարհի տարբեր երկրներում հայկական Սփյուռքի հարյուրավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Դրանք արդյունավետ են առնվազն երեք հարցերում՝ միջազգային հանրությանն ու օտար երկրներին ցուցադրել Հայաստանի և Սփյուռքի միասնությունը, Հայաստանի և Սփյուռքի համար արդիական խնդիրների քննարկում, ինչպես նաև կապերի ամրապնդում ինչպես Հայաստանի հետ, այնպես էլ Սփյուռքի համայնքների։ Մյուս կողմից՝ նման ձևաչափով համաժողովի անցկացումն ունի նաև բացասական կողմեր, մասնավորապես՝ ժամանակի զգալի մասը գնում է հռչակագրային բնույթի ելույթների, ոչ թե քննարկումների և փորձի փոխանակման վրա։

Ինչ վերաբերում է Համահայկական խորհրդին, ապա այստեղ երկու խնդիր կառանձնացնեի. համայնքների ներկայացվածության լեգիտիմության ապահովում, ինչպես նաև այդ մարմնին իրական լիազորությունների տրամադրում։ Առաջին հարցի դեպքում խնդիրն այն է, որ Սփյուռքում հայության մեծ մասը չի մասնակցում համայնքի կյանքին, ուստի հայկական համայնքային կազմակերպությունները, որոնց ներկայացուցիչները մասնակցում են համաժողովին, չեն կարող ներկայացնել ողջ Սփյուռքը։ Երկրորդ հարցում խնդիրն այն է, որ եթե այդ մարմնին տրվեն միայն  խորհրդակցական գործառույթներ, ապա ոչ մի լուրջ փոփոխություններ դրա արդյունքում տեղի չեն ունենա։ Հայաստան պետությունը պետք է ինքն առաջարկի գործուն ձևաչափ, որի շրջանակում Սփյուռքը հնարավորություն կունենա մասնակցելու Հայաստանի քաղաքական ու տնտեսական զարգացմանը։

– Համաժողովի կազմակերպիչները նշում են, որ համաժողովը նպատակ ունի պարզելու համահայկական այն օրակարգը, որի շուրջ պետք է հայկական բոլոր կառույցները համախմբվեն: Ըստ Ձեզ՝ կա՞ արդյոք այնպիսի օրակարգ, որ կարող է բոլոր կառույցները համախմբել:

– Կարծում եմ՝ այս հարցում կոնսենսուս գոյություն ունի։ Հայկական պետականության ամրապնդումը, Արցախի հարցի արդարացի լուծումը, Հայոց ցեղասպանության ճանաչումը, սպառնալիքի տակ գտնվող հայկական համայնքներին աջակցությունը, ինչպես նաև հայկական Սփյուռքի ամրապնդումը։ Այլ հարց է, որ առաջին և վերջին երկու հարցերը կարող են լայն մեկնաբանություն ունենալ, և այստեղ համաժողովի մասնակիցների պատկերացումները, մեխանիզմները և նպատակներին հասնելու եղանակները կարող են տարբերվել։

Ինչպես արդեն ասացի, նման համաժողովների անցկացման առանցքային խնդիրն այն է, որ ժամանակն ավելի շատ բավականացնում է համահայկական օրակարգի հարցերի մասշտաբային ազդարարմանը, քան այդ օրակարգի խնդիրների կյանքի կոչման վերաբերյալ քննարկումներին։

Տեսակետ կա, որ «Սասնա ծռերի» գործողություններից հետո ավանդական Սփյուռքը զգալի կերպով թուլացրել է իր հավակնությունները նաև հասարակական և քաղաքացիական տիրույթներում: Համամի՞տ եք արդյոք:

– Ես կցանկանայի ընդլայնել 2016-ին տեղի ունեցած իրադարձությունների շրջանակը, որոնք ազդել են Սփյուռքի գնահատականի և վարքի վրա՝ հավելելով քառօրյա պատերազմը և սեպտեմբերին կառավարության փոփոխությունը: Իսկապես, մենք տեսնում ենք, որ ավանդական հայկական Սփյուռքի զգալի մասը գտնվում է ապատիայի մեջ, մինչդեռ նոր Սփյուռքի համար (մարդիկ, որոնք լքել են Հայաստանը անկախությունից հետո) տեղի ունեցածը ռեսուրսների համախմբման, ներգրավվածության և հայրենիքում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ ուշադրության առիթ դարձավ: Նույն միտումները մենք տեսնում ենք նաև ներգաղթի հարցում:

Առհասարակ, ինչպե՞ս կարելի է հասնել համազգային միասնության: Արդյոք այստեղ տարբեր չե՞ն Հայաստանի և Սփյուռքի առաջնահերթությունները, արդյոք չկա՞ խզում:

Կարծում եմ՝ քննարկումները և ճշմարտության որոնումը պետք է բարձրացնել նոր մակարդակի: Դրա համար նման համաժողովների շրջանակներում լավ կլիներ ունենալ Հայաստանի և այլ երկրների լավագույն փորձը ներկայացնող փորձագետների ելույթները Հայաստան-Սփյուռքի օրակարգի արդիական հարցերի վերաբերյալ, որի շրջանակում էլ հենց արժե կառուցել քննարկումը: Նման ձևաչափին անցումը բարդ է, որովհետև ելույթների և քննարկումների հռչակագրային և էմոցիոնալ բնույթը հենց այն է, որում ապրում է մեր ժողովուրդը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում