Tuesday, 21 07 2026
10:50
ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են ինտենսիվ հարվածներն արդեն 10 օր
Ծնվել է Մարմարիկ գետում ջրահեղձ հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
10:30
Նիկարագուայի նախագահը հայտարարել է, որ երկրում այլևս ընտրություններ չեն անցկացվի
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
10:10
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան  կպատասխանի հութիների սպառնալիքներին
TRIPP-ի գոտում առաջին էքսկավատորի աշխատանքի մեկնարկին ռուս սահմանապահն այնտեղ պետք է չլինի
09:50
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հայտնել է կառավարութան կազմը
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորանշանակ վարչապետին
Թուրքիան և Իսրայելը բախման ճանապարհին են. որոշիչն Իրանի հարցն է լինելու
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
09:10
Թրամփը հայտնել է Բրիտանիայի նոր վարչապետի հետ առաջիկա հանդիպման մասին
Հայաստան֊Ռուսաստան հարաբերությունները մարգինալացել են, այդ թվում` օբյեկտիվորեն
08:50
ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցրել Թեհրանին
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտի» կառավարիչը․ Պապոյան
08:30
Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել Կանադայից ներմուծումների նկատմամբ
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Նավթի գներն աճել են – 20/07/26
Ռուս-թուրքական «միությանը երբեք չի կարելի երբեք ասել»
Լարսը բաց է
Կդադարեցվի Կոտայքի մարզի տասնյակ հասցեների գազամատակարարումը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
COP17-ին ընդառաջ Քննչական կոմիտեի ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը
Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները
Հայաստանը նպատակ ունի COP17-ում ապահովել ներառական բանակցություններ և արդյունքահեն նախագահություն
Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյան

Մեկ սրահում կհավաքենք բոլոր ստեղծարար մտքերը. Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրեն

Ամերիկյան բիզնեսն ավելի մեծ ծավալներով դեպի մեր երկիր ներգրավելու նպատակով Միացյալ Նահանգներում բիզնեսի առաջնորդների հետ սկսված աշխատանքները կշարունակվեն Հայաստանում։ «Հայրենիք վերադառնալուց հետո մեր թիմով 1-2 աշխատաժողով կկազմակարպենք, մեկ սրահում կհավաքենք բոլոր ստեղծարար մտքերն ու այս «արահետը» կլայնացնենք»,- Լոս Անջելեսում բիզնեսի ներկայացուցիչների հետ կլոր սեղանից հետո ստացած բազմաթիվ դրական արձագանքներին, գործնական առաջարկներին ի պատասխան հայտարարել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։ «Կոչ եմ անում գործի անցնել բոլորին, ովքեր կցանկանան միանալ։ Եկեք տեսնենք՝ կարո՞ղ ենք միավորել մեր նորարար մտքերն ու նախագծել անթերի ռազմավարություն՝ Հայաստանը լավագույնս դիրքավորելու բիզնեսի համար»,- ավելացրել է հիմնադրամի ղեկավարը։

Իսկ ԱՄՆ այցելության ընթացքում նախորդ օրերին հիմնադրամի տնօրենը Հայ-ամերիկյան գործարար խորհրդի նախագահ Ալեք Բաղդասարյանի ուղեկցությամբ այցելել է տեխնոլոգիական մի շարք ընկերություններ, այդ թվում՝ «Career», «QUETICO», «Cater Truck»։ Ձեռնարկությունների ղեկավարների հետ քննարկվել են բիզնեսին առնչվող հարցեր և Հայաստանը, որպես ներդրումների ուղղություն, դիտարկելու գաղափարը։ «Վստահ եմ, որ ՀԱԳ խորհուրդը և ՀԶՀ-ն արդյունավետ կաշխատեն յուրաքանչյուր ներդրողի ծրագրերին Հայաստանում կյանք տալու համար։ Հիմնադրամի կողմից գործարար ծրագրերի զարգացումը, մարքեթինգային և հետներդրումային աջակցությունը Հայաստանում բարձր մակարդակի ապահովությամբ ներդրումներ անելիս կարևոր հանգամանք են գործարարների համար»,- նշել է Հայ-ամերիկյան գործարար խորհրդի նախագահ Ալեք Բաղդասարյանը։

Ներդրումային միջոցառումը կազմակերպվել էր Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ, հանդիպումների կազմակերպմանն աջակցել է Հայ-ամերիկյան գործարար խորհուրդը: Հայկական բարեգործական ընդհանուր միությունը կազմակերպել է ՀԲԸՄ երիտասարդ արհեստավարժների հետ հանդիպումը, որի ընթացքում հանդիպման մասնակիցներն անմիջականորեն հիմնադրամի ղեկավարից տեղեկացել են Հայաստանի տնտեսական օրակարգին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում