Friday, 07 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Անկախության ուրացման պատմությունը

Այսօր Անկախության հռչակագրի ընդունման տարեդարձն է, սակայն օրվա շեշտադրումներում ավելի շատ խոսվում է ոչ թե ձեռքբերումների ու հաղթանակների, այլ կորսված հնարավորությունների մասին: Ցավալիորեն, սա բնական է, որովհետև անկախության ամենամեծ նվաճումը, արդյունքը պետք է լիներ նոր որակի պետությունը` քաղաքացու երաշխավորված իրավունքներով ու ազատություններով, ներուժի իրացման հնարավորություններով: Այդպիսի իրականությունից ցավալիորեն հեռու ենք ու պատմությունը հետհայաց ուսումնասիրելով` նկատում ենք, որ անկախությունից և ժողովրդավարությունից շեղումը նկատվել է հենց Անկախության հռչակագրի ընդունմանը զուգահեռ:

88-ի շարժման հզոր ներուժը, նաև կադրային իմաստով, թույլ տալիս էր, որ Երրորդ հանրապետության առաջին իշխանությունները` Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ստեղծեին քաղաքական նոր էլիտա` կոմունիստական շրջանի նոմենկլատուրայի և գաղափարախոսության հետ կապը խզելու համար: Սա ոչ թե անհանդուրժողականության կամ մերժողականության դրսևորում կլիներ, այլ` համակարգային անշրջելի բարեփոխումներ իրականացնելու երաշխիք: Սակայն Լևոն Տեր-Պետրոսյանը գնաց չարդարացված կոմպրոմիսների ճանապարհով. Անկախության հռչակագրի ընդունմանը զուգահեռ` Հայաստանի նոր իշխանության վերնախավում հայտնվեց կուսակցական ֆունկցիոներ Գագիկ Հարությունյանը, հետո պետք է գար Վլադիմիր Մովսիսյանի, Խոսրով Հարությունյանի, մյուսների ժամանակը: Հետխորհրդային այն երկրները, որոնք լյուստրացիա իրականացրեցին`գնացին անշրջելի ժողովրդավարացման ճանապարհով: Հայաստանում ոչ միայն դա տեղի չունեցավ, այլ 1995-ի խորհրդարանական ընտրությունների և սահմանադրական հանրաքվեի նախաշեմին ձևակերպվեց ՀՀՇ-ի և կոմունիստական նախկին նոմենկլատուրայի նվաստացուցիչ դաշինքը: 1995-ը Հայաստանի պատմության մեջ վատ իմաստով շրջադարձային տարեթիվ է, որովհետև ունեցանք ոչ միայն վիճահարույց հանրաքվեի արդյունքում ընդունված Սահմանադրություն, այլ նաև, ըստ էության, դադարեցին քաղաքական և տնտեսական բարեփոխումները:

Հետխորհրդային էլիտայի ինստիտուցիոնալ ճգնաժամն ու արժեքային դեգրադացիան հանգեցրեցին իշխանության ճգնաժամին և պատահական չէ, որ 1998-ի պալատական հեղաշրջումը ղեկավարում էր նախկին պարտկոմ Ռոբերտ Քոչարյանը: Սա պետք է լիներ նախկին կուսնոմենկլատուրայի հետ Տեր-Պետրոսյանի դաշինքի տրամաբանական և ողբերգական վերջաբանը: Ասում ենք` ողբերգական վերջաբանը, որովհետև 1998-ի հակահեղափոխությունն ամբողջովին սրբագրեց 88-ի շարժման քաղաքական հետևանքները, իսկ Հանրապետությունը դե ֆակտո դադարեց գոյություն ունենալ 1999թ-ի հոկտեմբերի 27-ին խորհրդարանում հնչած կրակոցներից հետո: Այսօր նշում ենք տարեդարձ, որը կապված է, ըստ էության, գոյություն չունեցող Հանրապետության հետ: Օգոստոսի 23-ի միակ խորհուրդն այն է, որ ձևավորվի նոր շարժում` անկախության վերականգնման, ազատության հաստատման օրակարգով և որ ամենակարևորն է` այնպիսի էլիտայի գլխավորությամբ, որը կապ չունի ոչ կոմունիստական անցյալի, ոչ էլ` 98-ի ուրացման շրջանի գործիչների հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում