Այսօր Արիզոնայի Ֆինիքս քաղաքում իր կողմնակիցների առջև ունեցած ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկացիներին ազգային միասնության կոչ է արել՝ վստահեցնելով ամերիկացիներին երկրի էական խնդիրները լուծելու իր վճռականության հարցում։ «Մենք ամերիկացիներն ենք, և ապագան մեզ է պատկանում»,-ասել է նա։
«Մենք ցանկանում ենք, որպեսզի յուրաքանչյուր երեխա հասնի հաջողության, որպեսզի ողջ հանրությունը բարգավաճի, և որպեսզի յուրաքանչյուր ամերիկացի, ով բախվում է դժվարությունների, լավ կյանքի հնարավորություն ունենա»,-նշել է նախագահը։
Թրամփի խոսքով՝ ԱՄՆ ոչ մի նախագահ իշխանության ղեկին գտնվելու առաջին 6 ամիսներին չի հասել այնքան հաջողությունների, որքան ինքը։
Ավելի քան 1 ժամ շարունակված ելույթի մեծ մասը նվիրված է եղել ԶԼՄ-ների, դեմոկրատների և Կոնգրեսի այլ անդամների քննադատությանը, ովքեր թույլ չեն տվել Թրամփին մասնավորապես չեղարկել Obamacare բուժապահովագրության համակարգի առանցքային դրույթները, ինչը եղել է Թրափի նախընտրական առաջին խոստումը։