Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Վանաձորցի գրողներից միայն Արշակ Քոչինյանը չխոստացավ ձայնը տալ Էդվարդ Միլիտոնյանին (տեսանյութ)

Գրողների միության Լոռու մարզային բաժանմունքում Վանաձորի գրողների հետ ՀԳՄ քարտուղար Էդվարդ Միլիտոնյանի հանդիպման ժամանակ Լոռու բաժանմունքի նախագահ Մանվել Միկոյանն առաջարկեց, որ ԳՄ նախագահի առաջիկա ընտրություններում բաժանմունքն առաջադրի Էդվարդ Միլիտոնյանի թեկնածությունը:

«Բոլորս ճանաչում ենք Միլիտոնյան Էդիկին, ու համոզված եմ, որ Լևոն Անանյանից հետո, ընտրվելու դեպքում, ինքը կշարունակի այն ամենը, ինչ որ արվել է նախկինում, այսինքն՝ մեր գրողները միշտ գնահատված են եղել: Մեր գրողների այն գրքերը, որոնք գեղարվեստական արժեք ունեն, արժանի են պետական աջակցությամբ հրատարակման: Դրանք գնահատվել են տարբեր հոբելյանների առթիվ, տարբեր առիթներով, տարբեր տեսակի մեդալներով, մրցանակներով, և 4.5 տարվա ընթացքում՝ բաժանմունքի նախագահ եղած ժամանակ ես չեմ նկատել, որ որևէ տարբերություն, որևէ խտրականություն դրվի մայրաքաղաքի կամ մարզի գրողի միջև: Մեր գրողները մասնակցել են նաև գրական փառատոների, տարբեր համաժողովների` համահայկական, նույնիսկ օտարագիր: Եվ այդ հիմքերը, որ դրել է Լևոն Անանյանը, ինձ թվում է՝ կշարունակվեն, պետք է վստահենք, որպեսզի շարունակվեն»,- ասաց Լոռու բաժանմունքի նախագահը:

«Բոլորդ կո՞ղմ եք այդ առաջարկությանը, մենք բոլոր ներկաներս (բացակաների մասին խոսք չկա) առաջարկում ենք Էդիկ Միլիտոնյանի թեկնածությունը»,- ասաց Մանվել Միկոյանը:

Ներկաներից միայն գրող Արշակ Քոչինյանն անկախ դիրքորոշում հայտնեց՝ ասելով. «Ես ձեռնպահ եմ, քանի որ թեկնածուները ամբողջությամբ ներկայացված չեն, ես չեմ կարող պարոն Միլիտոնյանին իմ ձայնը խոստանալ. վաղը կարող է հանկարծ մի այնպիսի թեկնածու լինել, որին ես նախընտրեմ, և այդ դեպքում սուտ դուրս կգամ էս մարդու մոտ, ես հարգում եմ իրեն, հարգում եմ ձեր տեսակետը, բայց ես մնում եմ ձեռնպահ»:

Նրա հայտարարությունն ակնհայտ տհաճությամբ ընդունվեց ներկաների կողմից:

«Արշակ ջան, ես չեմ եկել ձայն խնդրելու, եղբայր, ես գրողների միության անդամից ձայն խնդրելու ցանկություն չունեմ: Սխալ չհասկանաս, ընկեր ջան, ես ձայնի, որևէ ձայն խնդրելու, պահանջելու և այլն… էդպիսի բան…»,- իրավիճակը փորձեց շտկել Է. Միլիտոնյանը:

Մանվել Միկոյանն էլ, չնայած սկզբում նշեց, թե Միլիտոնյանի թեկնածությունն առաջադրելու որոշումը ներկաներով են կայացնում, բայց Արշակ Քոչինյանի կարծիքից հետո շտապեց տեղեկացնել ՀԳՄ քարտուղարին. «Բացականերից մի քանի հոգի ասել են՝ եթե այդպիսի առաջարկ լինի, եթե-ով, մեք կողմնակից ենք սրան»,- ասաց Միկոյանն ու մի քանի գրողի անուն նշեց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում