Tuesday, 14 07 2026
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել. ՇՎՏՄ
15:30
Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում կկատարվի
15:10
Բուլղարիան դուրս է եկել Ուկրաինային աջակցող կոալիցիայից
Եվրոպան հակաբալիստիկ համակարգ է ստեղծում, Թուրքիան Ռուսաստանի և Իրանի դեմ կգործի՞
14:50
Բանգկոկի փաբում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 30-ի
Աշխատաժողովի շրջանակում քննարկվել են ՀՀ պետական տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակմանն առնչվող հարցեր
14:30
Չինաստանը կոչ է արել վերականգնել անվտանգ տարանցումը
Խախտումների պատճառով կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի գործունեությունը
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​կարող ուժով ապահովել սահմանին կայունություն
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
13:50
Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում 20 ժամից ավելի ջուր չի լինի
13:30
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ

ՕԵԿ-ը կփոխի՞ կրծքանշանը Մաքսային միությանն անդամակցության պատվին

Տևական ժամանակ է` խորհրդարանում ՕԵԿ պատգամավորները նոր կրծքանշանով էին շրջում, որը հիշեցնում է ԵՄ դրոշը. այն բաց կապույտ է` պատված աստղերով: Սա, թերևս, արվեց ՕԵԿ-ի` Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամակցության պատվին: Բացի դա, ինչպես հայտնի է, Արթուր Բաղդասարյանն ու ՕԵԿ-ը ժամանակին Հայաստանի ապագան տեսնում էին ԵՄ-ում ու ՆԱՏՕ-ում: Նման հայտարարության համար անգամ ժամանակին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հրաժարական տվեց, և ՕԵԿ-ը դարձավ ընդդիմություն:

ՕԵԿ արտաքին կուրսը, սակայն, ինչպես հայտնի է, վերջին շրջանում փոխվեց, երբ Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպման ժամանակ հայտարարվեց Մաքսային միություն մտնելու Հայաստանի պատրաստակամության մասին: Այդ պահից Հայաստանի ապագան ԵՄ-ում տեսնող Արթուր Բաղդասարյանն ու ՕԵԿ-ը դարձան Մաքսային միության կողմնակից, և Բաղդասարյանը հայտարարեց, որ ընտրելով Մաքսային միությունը` «Հայաստանն առաջնորդվեց իր ազգային շահերով»:

Երեկ ԱԺ-ում նկատելով ՕԵԿ խմբակցության ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանի ԵՄ դրոշը հիշեցնող կրծքանշանը` հարցրեցինք, թե հնարավո՞ր է կրծքանշանի նոր փոփոխություն լինի Մաքսային միություն մտնելու հետ կապված, քանի որ նման կրծքանշանը համահունչ չէ Մաքսային միություն մտնելու և՛ ՀՀ-ի, և՛ ՕԵԿ-ի որոշմանը: «Իհարկե, չի փոխվի: Իհարկե, եթե մենք անհրաժեշտություն զգանք, սա մեր ուրույն խնդիրն է, մեր կուսակցական խնդիրն է»,- ասաց Մարգարյանը` հավելելով. «Ինչ վերաբերում է, որ տեսաք նշանը, շուրջ երկու տարի է, փոխվել է մեր նշանի դիզայնը և որևէ կապ չունի ԵՄ-ի հետ, Մաքսային միության հետ, ուղղակի ընտրել ենք այս ոճը: Ավելին, եթե Դուք հիշում եք, մենք ԵԺԿ-ի անդամ ենք»: Երբ հարցրեցինք` ԵԺԿ անդամ դառնա՞լն է ստիպել փոխել ՕԵԿ-ի կրծքանշանը, Մարգարյանը հայտարարեց. «Չի ստիպել: Որևէ մի կառույց, որևէ մեկը չի կարող մեզ ստիպել: Մենք ուղղակի մեր կուսակցության քաղխորհրդով քննարկել ենք տարբեր ձևեր և որոշում ենք կայացրել, հանգել ենք այս ձևին նշանի»:

ՕԵԿ պատգամավորին հիշեցրինք, որ իրենց կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը ժամանակին հայտարարում էր, որ Հայաստանի ապագան ԵՄ-ն է, եվրաինտեգրումն է, ԵՄ-ի հետ կապերն են, սակայն այսօր, փաստորեն, ՕԵԿ-ը չի ընդդիմանում Մաքսային միությանը, ապա հարց ուղղեցինք` ինչպե՞ս հասկանանք 180 աստիճանով այդ շրջադարձը: «Տարիներ առաջ ինչ ասել է Արթուր Բաղդասարյանը, նույնը ասում է հիմա, որ ավելի պետք է խորացնենք մեր կապերը տարբեր եվրոպական կազմակերպությունների հետ, այդ թվում` Եվրամիության հետ»,- պնդեց ՕԵԿ-ականը` շարունակելով. «Ինչ որ ասել է, նույնությամբ ասում է, և այսօր մենք չեն ամրապնդում մեր կապերը մեկ երկրի կամ կառույցի հետ` մեկ այլ երկրի կամ կառույցի հաշվին»:

Մեր դիտարկմանը` սակայն Հայաստանն այսօր, փաստորեն, գնում է Մաքսային միություն, ՕԵԿ-ականը պատասխանեց. «Այո, մենք բալանսավորված քաղաքականություն ենք վարում արտաքին և կողմնակից ենք, և այսօր մի շարք անգամ անդրադարձել ենք, քննարկումներին ակտիվ մասնակցել ենք, և ՕԵԿ-ն ու Արթուր Բաղդասարյանը կողմ են, որ մենք միանանք Մաքսային միությանը: Հրապարակավ ենք ասել, սա մեկ օր չենք ասել, տևական ժամանակ ասել և խոսել ենք, և պարոն Բաղդասարյանը բազմաթիվ առիթներով անդրադարձել է այդ հարցին: Ինչ վերաբերում է պարոն Բաղդասարյանի կարծիքին, հնչեցրած մտքին` միշտ նույնն է եղել 5 տարի առաջ, 10 տարի առաջ, երեկ, այսօր և վաղը»:

ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը մեզ հետ զրույցում այդպես էլ չընդունեց, որ այսօր, փաստորեն, 180 աստիճանով փոխվել է Արթուր Բաղդասարյանի կարծիքը` նետելով. «Գիտեք ինչ, կան մարդիկ, ովքեր իրենց ճղճիմ պահվածքով փորձում են նենգափոխել յուրաքանչյուր փաստ, բայց չի հաջողվում»:

Ստացվում է, եթե հավատանք ՕԵԿ-ականի խոսքերին, Եվրամիությունն ու Մաքսային միությունը Արթուր Բաղդասարյանի ու ՕԵԿ-ի համար նույն բանն են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում