Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Աբխազիա, սպասվում է հանդիպում Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբայի հետ։ Այս մասին փոխանցում է
RIA Novosti-ն։
Ինչպես սպասվում է, հանդիպումը տեղի կունենա պետական նշանակության ամառանոցում։
2008 թվականի այս օրը սկսված ռուս-վրացական հնգօրյա պատերազմից հետո Մոսկվան ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։ Ռուսաստանը կողմերին օգնություն է տրամադրում տնտեսության վերականգնման համար։