YouTube-ը որոշել է սեփական երաժշտական մրցանակ ստեղծել: Այս մասին ասվում է վիդեոծառայության պաշտոնական բլոգում: Մրցանակների հանձնման առաջին արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 3-ին:
YouTube Music Awards-ի միջոցառումները կծավալվեն Նյու Յորքում: Շոուին կմասնակցեն միջազգային մասշտաբի կատարողներ, այդ թվում՝ Լեդի գագան, Էմինեմը, Arcade Fire խումբը, ինչպես նաև YouTube-ի աստղեր Լինդսի Ստերլինգն ու CDZA-ը:
Արարողության գեղարվեստական ղեկավար է նշանակվել ռեժիսոր Սպայկ Ջոնսը, իսկ հաղորդավար՝ դերասան Ջեյսոն Շվարցմանը:
Անվանակարգերը կհայտարարվեն հոկտեմբերի 17-ին: Հավակնորդներին կընտրեն տեսահոլովակների հիման վրա, որոնք YouTube-ում ցուցադրվել են վերջին տարվա ընթացքում:










































