Monday, 13 07 2026
14:30
Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ
Առաջիկա երկու օրերին՝ առանց տեղումների
14:10
ԵՄ-ը չի կարողանում համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
13:50
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան

Կդառնա՞ն Լևոն Բարսեղյանն ու Արթուր Սաքունցը եվրոպամետ քաղաքական ուժի հիմնադիրները

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՄՄ-ին միանալու հայտնի հայտարարությունից հետո մեկնարկած քաղաքացիական-քաղաքական բանավեճի ընթացքում ավելի ակնառու է դառնում Հայաստանում եվրամետության քաղաքական ռեսուրսի բացակայության փաստը: Ի տարբերություն քաղաքացիական սեկտորի` քաղաքական դաշտում վերջին մի քանի տարիների ընթացքում իշխանությունն ընդգծված եվրամետ դիրքորոշում ունեցող քաղաքական ուժերին առանց անելիքի էր թողել` եվրոպամետության բազան սպառելով միայնակ: Այսօր, ինչպես օրերս ակնարկել էր «Արևելյան գործընկերության» քաղաքացիական պլատֆորմի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանը, եվրամետության դեֆիցիտը շատ արդիական հարց է դառնում:

Եվ իսկապես, այսօր այս դաշտում հստակ քաղաքական պահանջներ դնում են ոչ թե քաղաքական, այլ քաղաքացիական ակտիվի ներկայացուցիչները: Ուստի հարց է առաջանում` ինչո՞ւ քաղաքացիական սեկտորն իր քաղաքական պահանջները չի տեղափոխում քաղաքական դաշտ` պահանջները ձևակերպելով հենց քաղաքական դաշտում` այդպիսով հայաստանյան քաղաքական դաշտի եվրամետության դեֆիցիտը լցնելով:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ, քաղաքացիական ակտիվիստ Լևոն Բարսեղյանը նշեց, որ շատ մաքուր սահմանագիծ չի կարող տանել քաղաքացիական և քաղաքական ակտիվների միջև, թեպետ տարիներ շարունակ իշխանությունը՝ մի կողմից, և շատ հասարակական գործիչներ՝ մյուս կողմից, ցանկացել են հստակ սահմանազատած լինել հասարակական շարժումները և կազմակերպությունները քաղաքականից: Նրա կարծիքով, ցուցիչը հետևյալն է՝ քաղաքական են նրանք, ովքեր անպայման ձգտում են իշխանության` պայքարում իշխանության համար, իշխանություն ունենալով՝ իրագործում այս կամ այն խնդիրը: Հիմա, նրա խոսքերով, ստեղծվել է մի իրադրություն, մասնավորապես՝ օրինակը նաև ինքն է, երբ լինելով հասարակական գործիչ, հասարակական գործունեություն ծավալած մարդ՝ բազմաթիվ անգամներ իրեն բռնել է այն մտքի վրա, որ լուրջ քաղաքական փոփոխություններ են պետք, և ինքն այդ փոփոխությունների պահանջատերն է:

«Անպայմանորեն հասարակության շրջանում այդ պահանջը կա, որ արժեքների ընտրության հարցում Հայաստանն ավելի որակյալ ընտրություն կատարի, քան պարզապես լինի սրա-նրա ծառան՝ ժողովրդից չընտրված լինելու բերումով: Ահագին բարդ իրադրություն է, երբ այդ արևմտյան արժեքների դավանանքի մասին շատերն են խոսում, բայց կոնկրետ քաղաքական պայքարի մեջ, կարծես, բոլորը հրաժարվում են դրանից: Օբյեկտիվորեն դժվար եմ համարում կոնսոլիդացիան՝ գրեթե անհնարին, որովհետև քաղաքական ուժերի ներկուսակցական, հանրային ազդեցության հզորություններն ու կարողությունները չափազանց թույլ են կամ թուլացված են և ազդեցություն գործել նման իշխանության վրա, փոխել նրա վարքագիծը՝ բարդ բան է դարձել մեզանում»,- ասաց Լևոն Բարսեղյանը` գրեթե անհնար համարելով այդ պահանջների ձևակերպումը հենց քաղաքական դաշտում: Ըստ նրա, իրենք պետք է շարունակեն դեռևս ձևաչափեր փնտրել:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան, ակտիվիստ Արթուր Սաքունցն, ով ակտիվ քաղաքական պահանջներ առաջադրող քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչներից մեկն է, ասաց, որ Հայաստանում ստեղծված իրավիճակի հիմնական պատճառը հենց եվրոպական արժեքային համակարգի հիման վրա երկրի զարգացումը տեսնող, իրականացնող, կայացած քաղաքական ուժի բացակայությունն է:

«Նման քաղաքական ուժի գոյությունը ցանկությո՞ւն է, թե՞ քաղաքական անհրաժեշտություն: Այս հարցից պետք է ելնել հետագա հնարավոր գործընթացների գնահատման համար: Ես կարծում եմ, որ կա նման պահանջ, և «սուրբ տեղը թափուր չի մնա»: Իսկ թե ինչպես է դա իրականանալու, չգիտեմ: Այս հարցում պետք է քաղաքական պատասխանատվություն, որովհետև շատ ոչ պոպուլյար հարցերին ևս պետք է պատասխան ունենալ: Իսկ թե արդյոք կլինե՞ն նման քաղաքական գործիչներ, որոնք պատրաստ կլինեն վերցնել նման հարցերի պատասխանելու պատասխանատվությունը, մոտակա մեկ տարում հայտնի կդառնա»,- ասաց Արթուր Սաքունցն` ըստ էության քաղաքացիականի քաղաքական տեղափոխումն անհնարին համարելով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում