Saturday, 11 07 2026
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով
12:30
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան
11:50
Ֆրանսիայի «անապատացած» գետը․ Լուարը վերածվել է հսկայական ավազուտի
ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
11:30
Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
«Արարատցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյան
11:10
Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 120-րդ լիագումար նիստին
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
Նախատեսվում է միավորել Վանաձորն և Փամբակը՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ․ Լոռու մարզպետի աշխատակազմ
Թուրքիան դիրքավորվում է Արևմուտքի ռազմավարության ծիրում․ այդ դիրքից է հարաբերվում հարևանների հետ
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել իմ դեմ սկսված արշավի մեջ ներգրավված բոլոր լրատվամիջոցների դեմ․ Արայիկ Հարությունյան
«Ուժեղ Հայաստանը» փողով ընտրվածի պիտակ է կրելու ճակատին
Ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
Պատերազմ առայժմ չի սպասվում. Թրամփի հայտարարությունները Թեհրանից զիջումներ կորզելու նպատակով էին
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Մինչև նոր ԱԺ-ի ձևավորումը Ալեն Սիմոնյանը արձակուրդում կգտնվի
Աշխեն Հայրապետյանն ազատվել է ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան
09:10
Չինաստանն արգելել է հելիումի արտահանումը
Դամասկոսում Մակրոնի այցի օրը ահաբեկչության կազմակերպիչները «գտնվում են Ռուսաստանում», Մոսկվան նրանց կարտահանձնի՞
Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար
Լարսը բաց է

Պետք են քաղաքացիներ, շատ են պետք

Հայ առաքելական եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի ընթացքում քննարկվող առաջնային հարցերից մեկը լինելու է Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերին սրբացնելու հարցը: Անկասկած է, որ սա կատարվում է Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ: Այսինքն՝ սա 100-ամյա տարելիցի շրջանակում Հայաստանի կատարած միջոցառումներից մեկն է լինելու, և չի բացառվում, որ սույն գաղափարը հղացել է միջոցառումների մշակմամբ և կազմակերպմամբ զբաղվող պետական հանձնաժողովը:

Ցեղասպանությունից անցել է 100 տարի, և երբ նայում ենք այդ տարելիցի կապակցությամբ հայկական քայլերին կամ ծրագրերին, ապա տեսնում ենք հայության համար հավերժական մի խնդրի ևս մեկ անգամ ցցուն դրսևորում՝ ամեն ինչի մակերեսայնություն, ընդամենը արտաքնապաշտություն, իսկ ներսում գրեթե զրոյական բովանդակություն: Սրբացնել, ֆետիշացնել, արտաքին այլ ատրիբուտիկայով ճոխացնել Հայաստանի գործողությունները Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, և այս ամենը՝ որպեսզի ծածկվի ամենամեծ բացը՝ բովանդակային հետևությունների պակասը 100 տարվա ընթացքում:

Գուցեև ճիշտ է սրբացնել Ցեղասպանության նահատակներին, թեև այս կապակցությամբ կարծիքները կիսվում են: Սակայն այստեղ խնդիրը դա չէ, այլ այն, թե արդյոք այս ընթացքում Հայաստանն ի ցույց կդնի՞ գեթ մեկ բովանդակային արար, որը կվկայի Ցեղասպանությունից արված լուրջ հետևությունների մասին: Այն մասին, որ մենք դասեր ենք քաղել պատմությունից, որ մենք հասունացել ենք բարդ, և առավել ևս բարդացող գործընթացներով լեցուն աշխարհում ապրելու համար, որպեսզի աշխարհում մեր գոյության գլխին պարբերաբար կախված չլինի նոր ցեղասպանությունների վտանգը: Ե՞րբ կլինեն այդ հասունացման ապացույցներն ու վկայությունները, ե՞րբ մեր գործողությունները մակերեսից զատ կստանան նաև խորք, բովանդակային ամրություն, ե՞րբ մենք կունենանք պետություն, որը կհանդիսանա այս ամենի լուռ և միաժամանակ պերճախոս վկան, ե՞րբ այդ պետությունը կլինի հայերի անվտանգության թիվ մեկ գրավականը, ոչ թե հայերը հենց այդ պետության մեջ իրենց կզգան առավելագույնս վտանգված՝ ինչպես հիմա է:

Պատմությունը մեզ հնարավորություն է ընձեռել ազգային ողբերգության 100-ամյա տարելիցին ներկայանալ հիշատակի ամենավառ խորհրդանիշով՝ գլուխը բարձր, մեջքն ուղիղ, միտքը՝ հասուն և հավատը՝ լեցուն պետությամբ ու հասարակությամբ: Սակայն մենք այդ հնարավորությունը չենք օգտագործել և, դժբախտաբար, կարող ենք պնդել, որ չենք օգտագործի առաջիկա մոտ երկու տարիների ընթացքում՝ մինչև 1915 թվականը: Ավելին, մենք օրեցօր հեռանում ենք այդ հնարավորություններից, կայացնում ենք որոշումներ, որոնք պետական անվտանգությունը հեռացնելով՝ մոտեցնում են այն վտանգները, որ, թվում է, ծանր կորուստների գնով հաղթահարել էինք 20-րդ դարում:

Մրցունակ, ամուր, առաջադեմ, ինքնիշխան պետությունն էր լինելու Ցեղասպանության զոհերի լավագույն հիշատակն ու պատմական արդարության մեր ամենահզոր փաստարկն ու գործիքը, որը, սակայն, այսօր վերածվել է ընդամենը մի խումբ մարդկանց մանրադրամի՝ դառնալով այդ մարդկանց ներքին իշխանատենչության, նյութապաշտության, անձնական փառասիրության և արտաքին հովանավորչության փնտրտուքի զոհը: Մեր նահատակների հոգիները կհանգստանան ոչ թե սրբացումով, այլ առողջ և ամուր պետության կառուցումով: Որտեղ ազատ են ողջերի միտքը, հոգին ու մարմինը, այնտեղ հանգիստ են անմեղ նահատակների հոգիները: Հետևաբար, ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ և ընդհանրապես՝ մեզ պետք են քաղաքացիներ, հաստատուն, սկզբունքային, համառ քաղաքացիներ: Շատ են պետք:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում