Friday, 10 07 2026
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին

Առողջական խնդիրներով զորակոչելը զորակոչիկների ու նրանց ընտանիքի անդամների հիմնական մտահոգությունն է. ՀՔԱՎ

2017 թ. հուլիսի 18-ին Աշտարակում  և հուլիսի 20-ին Գյումրիում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախաձեռնությամբ անցկացվեցին դասընթացներ՝ «Մարդու իրավունքների հիմունքները: Զորակոչիկների և զինծառայողների իրավունքներն ու պարտականությունները, զորակոչիկների իրավունքների պաշտպանությանն առնչվող իրավական կարգավորումները» թեմայով:

Դասընթացների շրջանակներում մասնակիցները ծանոթացան զորակոչի նախապատրաստմանն ու անցկացմանը, զինծառայությանն առնչվող իրավական ակտերին, զինծառայությանը պիտանի ճանաչելու հիմքերին, զինծառայության տեսակներին ու դրա ընթացքում զինծառայողների իրավունքների պաշտպանությանը: Ապա հարցեր ուղղեցին դասընթացավար, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանին:

Վերջինս արձանագրեց, որ զորակոչիկների իրավագիտակցության մակարդակը տարեցտարի աճում է, և նրանք ավելի հաճախ են դիմում ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ իրենց խախտված իրավունքները վերականգնելու հարցով: «Մի քանի տարի առաջ զորակոչիկները ընդհանրապես չէին դիմում, ամաչում էին, կաշկանդվում». նշեց նա:

Անդրադառնալով զորակոչիկներին առողջական խնդիրներով զորակոչելուն և նրանց տրամադրվող բժշկական օգնությանը՝ Արմինե Սադիկյանը շեշտեց, որ բոլոր տիպի հետազոտությունները զորակոչային և նախազորակոչային փուլում պետք է անվճար իրականացվեն, իսկ այն հետազոտությունները, որոնք իրականցվել են ՀՀ Կառավարության համապատասխան ցանկում չընդգրկված բժշկական հաստատությունների կողմից, կարող են հիմք չընդունվել, բայց պարտադիր է հաշվի առնել դրանք և իրականացնել համապատասխան հետազոտութուններ դրանցում նշված հիվանդությունները հաստատելու կամ հերքելու նպատակով: Դասընթացի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև բժշկական հետազոտության մեկնող զորակոչիկների և նրանց ուղեկցող անձանց համար նախատեսված ճանապարհածախսին, ինչպես նաև առավել հաճախ տեղի ունեցող խախտումներին:

Մասնակիցները հարցեր ուղղեցին առողջական խնդիրներով զորակոչելու առանձին դեպքերի վերաբերյալ, ներկայացրին իրենց հայտնի համանման դեպքերը:

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում