Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Էդվարդ Նալբանդյանը շարունակում է հանդիպումները Նյու-Յորքում

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 68-ին նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 27-ին շարունակել է հանդիպումները տարբեր երկրների իր գործընկերների հետ:

Պանամայի արտգործնախարար Ֆերնանդո Ֆաբրեգայի հետ հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանը քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները։

Երկուստեք նշվել է, որ մայրաքաղաքներում համատեղության կարգով դեսպանների հավատարմագրումը կնպաստի փոխգործակցության հաստատմանը։

Անդրադառնալով Պանամայի խորհրդարանի կողմից ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ընդունված բանաձևին, նախարար Ֆաբրեգան ընդգծեց, որ իր երկրի Սահմանդրությամբ արտաքին քաղաքականությունը հանդիսանում է Հանրապետության նախագահի իրավասությունը և Պանամայի կառավարության դիրքորոշումն է չեզոքություն պահպանել` նպատակ ունենալով նպաստել խաղաղ բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորմանը:

Նա հավելել է, որ խորհրդարանի բանաձևը չի արտահայտում իր երկրի պաշտոնական դիրքորոշումը։

Սլովակիայի փոխվարչապետ, արտաքին գործեր և եվրոպական հարցերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիներին։ Միրոսլավ Լայչակը նշել է, որ սլովակյան կողմն ակնկալում է հարաբերությունների զարգացում հատկապես առևտրատնտեսական փոխգործակցության բնագավառում։

Զրուցակիցները քննարկել են, ԵՄ Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում ընթացող համագործակցությունը, Վիլնյուսի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Անդրադառնալով Մաքսային միությանը անդամակցելու Հայաստանի որոշմանը Սլովակիայի փոխվարչապետը նշեց, որ Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության համար առկա է մեծ ներուժ, որի վրա հիմնվելով պետք է զարգացնել հարաբերությունները։

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ուենդի Շերմանի հետ հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն վերաբերյալ, անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրներին և դրանց լուծման ուղիներին։

Զրուցակիցները մանրամասն քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի առաջ մղման նպատակով ձեռնարկվելիք քայլերը։

Էդվարդ Նալբանդյանի և Կոլումբիայի արտգործնախարար Մարիա Անխելա Հոլգինի հետ հանդիպման ժամանակ, նախարարները պայմանավորվել են քայլեր ձեռնարկել հարաբերությունների զարգացումը խթանելու համար՝ այդ առումով կարևորվել է մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացումը։

Նախարար Նալբանդյանը իր կոլումբիացի գործընկերոջը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման նպատակով Հայաստանի և միաջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։ Այս համատեքստում Կոլումբիայի արտգործնախարարը ընդգծել է, որ Կոլումբիայի խորհրդարանի հիմնախնդրի վերաբերյալ արտահայտված մոտեցումները չեն արտացոլում երկրի պաշտոնական դիրքորոշումը և վերահաստատել է աջակցությունը միջազգային իրավունքի հիման վրա հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։

Էդվարդ Նալբանդյանի և Բուլղարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կոնստանտին Վիգենինի հանդիպմանը արծարծված հարցերը վերաբերում էին հայ-բուլղարական փոխգործակցության հետագա ընդլայնմանը, ԵՄ շրջանակներում տեղի ունեցող գործընթացներին, Եվրոպական միության Արևելյան գործընկերների հետ համագործակցության շրջանակներում համագործակցության ուղիներին, Վիլնյուսի գագաթաժողովին վերաբերող հարցեր։

Հայաստանի արտգործնախարարի և Թուրքմենստանի փոխվարչապետ, արտգործնախարար Ռաշիդ Մերեդովի հետ զրույցի ընթացքում քննարկվեցին անցյալ տարի Թուրքմենստանի նախագահի Հայաստան կատարած պաշտոնական այցելության ընթացքում երկու երկրների ղեկավարների միջև պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձան հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին։

Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Մայա Փանջիկիձեի հանդիպմանը քննարկվել են երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ երկու երկրների մոտեցումները, երկկողմ և բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության խորացման ուղիները։

Նույն օրը ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունում Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ամերիկայի հրեական կոմիտեի պատվիրակությանը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասի տարածաշրջանային զարգացումների, Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացների վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում