Friday, 10 07 2026
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ

Ջրային միջոցառումներ և խաղեր՝ ամբողջ Երևանում

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության` Վարդավառի տոնին նվիրված միջոցառումները Ավան վարչական շրջանում մեկնարկել են Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցված Սուրբ Պատարագով: Ավելի ուշ վարչական շրջանի Ընտանիքի, Իսահակյան, Դուրյան և Քուչակ թաղամասերի այգիներում կազմակերպվել են տոնին համահունչ միջոցառումներ, տոնական ռիթմերով ուղեկցվող ջրախաղեր:

Ջրային ուրախությանը մասնակից փոքրիկների տրամադրությունն էլ ավելի է բարձրացել, երբ նրանց են այցելել սիրված մուլտֆիլմերի հերոսները:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գործող եկեղեցիներ ունեցող մայրաքաղաքի վարչական շրջանների օրինակով Շենգավիթում նույնպես Վարդավառին նվիրված միջոցառումները մեկնարկել են Սուրբ Գևորգ եկեղեցում մատուցված Սուրբ պատարագով: Այնուհետև, ջրցան մեքենաները, շքերթով անցնելով փողոցներով, վարդավառյան միջոցառումների համար ջուր են մատակարարել Շենգավիթի այգիներում, պուրակներում, բակերում և մարդաշատ վայրերում աշխույժ «ջրոցու» մասնակիցներին: Միմյանց ջրելու զվարճանքին մասնակցել են նաև մեծահասակները, խոստովանելով, որ ամեն տարի այս օրը Երևանում կազմակերպվող տոնական ուրախ միջոցառումների շնորհիվ երեխաների հետ ակամայից իրենք էլ են մանկանում:

Աջափնյակ վարչական շրջանում վերջին տարիներին Վարդավառի տոնին նվիրված ամենամարդաշատ միջոցառումը տեղի է ունենում «Արմենիա» բժշկական կենտրոնին հարող հիմնանորոգված ջրավազանի տարածքում: Այս անգամ ևս այստեղ էին հավաքվել ջրային զվարճանքի սիրահարները: Նրանց բոլորին բաժանվել են դույլեր, ջրային խաղալիքներ, իսկ ջրցան մեքենաների շքերթը զուգորդվել է ջրային խաղ-մրցույթներով:

Վարդավառյան բակային ջրառատ միջոցառումներ են կայացել նաև Աջափնյակ վարչական շրջանի այլ տարածքներում՝ 16-րդ թաղամասի 2-րդ շղթայում, Հալաբյան 21, 23 շենքերի բակերում և այլ հասցեներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում