Monday, 06 05 2024
Ռուսական բանակը Պուտինի հանձնարարությամբ միջուկային վարժանքներ կանցկացնի
17:10
Ռուսաստանը զորքեր է ձևավորում Խարկովի ուղղությամբ հարձակման համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագիր կիրականացվի
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում Իսրայելի բանակի շտաբին հարվածելու մասին
Բաքվում ԱՄՆ դեսպանը «գլխարկ է հանում». Վաշինգտոնն ավելին չի՞ կարող
«Սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին». վարչապետի աշխատակազմ
Ռուսաստանի պարտությունը կարևոր է բոլորիս համար՝ թե Հայաստանի, թե Վրաստանի և թե Ադրբեջանի
Իսրայելը սկսել է քաղաքացիական պաղեստինցիների տարհանումը Ռաֆահից
Խուլիգանություն և ոստիկանների վատ աշխատանք․ ինչ է տեղի ունեցել լրագրող Ժիրայր Ոսկանյանի հետ
15:45
Փարիզում մեկնարկել է Մակրոնի, Սի Ծինփինի և ֆոն դեր Լայենի հանդիպումը
Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Գործարկվել է պետական առցանց հարթակ՝ աշխատանք փնտրողի և առաջարկողի համար
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Ավակովի նկատմամբ
Իսկ եթե Վրաստանը «հանձնվի Ռուսաստանի՞ն»
14:50
«Ուկրաինայում զենքի արտադրությունը կկրճատի լոգիստիկ ծախսերը». Բորել
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Բեռլինում երրորդ օրն է՝ մարում են պաշտպանական գործարանում բռնկված հրդեհը
«Այս երթը բացարձակ անձի մասին չէ, ոչ էլ անձերի մասին է». Բագրատ սրբազան
Ո՛չ, թքել չի կարելի. ԱԺ-ից հնչող քաղաքական խոսքը ազդում է հասարակության խոսույթի որակի վրա
Արտահերթ ընտրությո՞ւն եք ուզում՝ հարց չկա. դրե՛ք մանդատները
Ձեր նպատակը պարզ է. ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իշխանափոխություն ՀՀ-ում հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով՝ 2026 թվականին
ՀՀ միակողմանի զիջումների չի գնում. ֆիքսում է իր սահմանը՝ իրավական հիմք ունեցող քարտեզների հիման վրա
Չգիտեմ, ի՞նչ է Տավուշի շարժման պահնջը՝ առաջարկը ո՞րն է
Իմ տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալությանը չի մասնակցելու
Միրզոյանը և Սիյարտոն տնտեսական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
Բելգորոդի մարզում 6 մարդ է զոհվել, 33-ը՝ վիրավորվել ԱԹՍ-ների գրոհի հետևանքով

Պուտինի շանտա՞ժը, թե՞ շանտաժ Պուտինին

Նախօրեին Դոնեցկի ռուսամետ անջատողականների առաջնորդ Ալեքսանդր Զախարչենկոն հայտարարել է «Մալոռուսիա» պետություն հիմնադրելու մտադրության մասին, որը Դոնեցկ մայրաքաղաքով պետք է միավորի ոչ միայն արևելյան, այլև ամբողջ Ուկրաինան: Թե ինչու է ընտրվել «Մալոռուսիա» անվանումը, որը Ռուսաստանի պատմության մեջ, մեղմ ասած, դրական ասոցիացիա չունի, միայն հեղինակն ու նրա հնարավոր հուշարարները կիմանան:

Սադրանք կամ շանտաժ հիշեցնող այս պատմության բովանդակային կողմն է ավելի հետաքրքիր: Արդյո՞ք Զախարչենկոն ինքնագլուխ է գործել, թե՞ նրան ուղղորդել են Մոսկվայից:

Ռուսաստանի իշխանության քաղաքական կամ բարոյական կերպարի մասին ավելորդ պատրանքներ չունենք, սակայն չենք կարծում, որ Նորմանդական ձևաչափը, Մինսկի համաձայնությունները չեղարկող և Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները վերջնականապես անդունդ գլորող այս գաղափարի հեղինակը կարող է Պուտինը լինել՝ մանավանդ նա իր արտգործնախարար Լավրովի հետ այս օրերին իրեն պատեպատ է տալիս արևմտյան առաջնորդների հետ գոնե մարտավարական համաձայնության գալու համար:

Մյուս կողմից՝ Ուկրաինայի արևելքում գործող անջատողականներն այնքան անհուսալի են կախված Մոսկվայից, որ անգամ զուգարան գնալու թույլտվությունը ստանում են նրանից: Ենթադրելի է, որ Զախարչենկոն պատվերը ստացել է ռուսական իշխանության ազդեցիկ թևերից մեկից, որը շահագրգռված է Արևմուտքի հետ հարաբերություններում հակադրության ռեժիմի պահպանմամբ ու անջատողականների միջոցով, ըստ էության, շանտաժ է անում Պուտինին՝ հատկապես Քսանյակի գագաթնաժողովից հետո, որի ընթացքում Ռուսաստանի նախագահը փորձում էր քաղաքակիրթ աշխարհում «մարդամեջ» դուրս գալ:

Թերևս սա է պատճառը, որ եթե ԱՄՆ-ը, ԵԱՀԿ-ն խիստ դատապարտել են անջատողականների նախաձեռնությունը, ապա Պուտինի խոսնակ Պեսկովն ընդամենն ասել է, որ Մոսկվան հավատարիմ է Մինսկի համաձայնություններին:

Այս պատմության մեջ մեզ համար ուշագրավ է երկու հանգամանք: Նախ՝ այն, որ Ռուսաստանի իշխանությունը բնավ էլ մոնոլիտ չէ, և Մոսկվայում ներհամակարգային ճաքերը խորանալու են Պուտինի քաղաքական մայրամուտի ֆոնին: Սա ավելացնում է ռիսկերը Հայաստանի համար, որովհետև ռուսական համակարգը դեմոկրատական դառնալու շանսեր, ըստ էության, չունի:

Մյուս հանգամանքն ավելի մտահոգիչ է, որովհետև, օրինակ, ԵԱՀԿ ԽՎ վերջին բանաձևում Ղարաբաղը նույնացվել էր Դոնբասի հետ, իսկ վերջինս դարձել է ռուսական կայսերականության և օկուպացիայի խորհրդանիշը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում