Wednesday, 08 05 2024
Պուտինի, թերեւս, ամենալուրջ մարտահրավերը
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սերբիայի նորանշանակ ԱԳ նախարարին
11:30
Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում
«BMW»–ն ընկել է ձորակը, տուժածներից մեկի վիճակը ծանր է
11:00
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ՌԴ
10:30
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Կայացել է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը
Նախագահ Վ․ Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի և «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի հետ
Ինչն է ինձ վախեցնում՝ Ջերմուկում կարող է օգտագործվել մեկ այլ քարտեզ և ադրբեջանցիները չհեռանան
Սպասվում են տեղումներ
Ուրախալին լյուստրացիայի մեկնարկն է, տեսեք՝ ովքեր են Գալստանյանի կողքին, ինչ հեռահար նպատակներ ունեն
Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում
Ականը ցանկացած պահի կարող է պայթել․ վտանգավոր վիճակում ենք
Նիկոլ Փաշինյանը թվարկել է Հայաստանի հանրապետության ժողովրդի ազգային արժեքները
Խաբե՞լ են, թե՞ ճնշել. «Հրապարակ»
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ»
Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ. «Հրապարակ»
Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու. «Հրապարակ»
Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանի ակնարկն ու Ռոբերտ Քոչարյանի պատասխանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ

Ծովակում 42 տարեկան տղամարդուն խայթած օձի տեսակը դեռ մնում է վիճահարույց

Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում անցած ուրբաթ օրը օձի խայթոցի դեպք էր գրանցվել, որի արդյունքում 42-ամյա տղամարդը Վարդենիսի հիվանդանոցում ստացել էր համապատասխան բուժօգնություն:Արտառոցը ոչ թե օձի խայթոցի դեպքն էր, այլ այն, որ օձի տեսակը նմանեցվել էր գյուրզայի, որի բնակությունը Գեղարքունիքի մարզի տարածքում կենդանաբանները սովորաբար բացառում են: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ փրկարարական ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունից, իրենց կողմից մոտ 20 սանտիմետր երկարություն ունեցող օձի տեսակը պարզելու համար այն ուղարկվել է մայրաքաղաք՝ մասնագիտական հետազոտության, ինչի արդյունքում էլ մասնագետները հայտնել են, որ խայթող օձը գյուրզա է:

Ինչպես նշեց ՀՀ Բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության հատուկ պահպանվող տարածքների եւ դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը, Գեղարքունիքի մարզում իրենք գրանցած ունեն ընդամենը 1 տեսակի թունավոր օձ՝ լեռնատափաստանային իժը, իսկ ահա գյուրզայի եւ այլ տեսակի թունավոր օձերի գոյությունը Գեղարքունիքում բացառվում է:«Լուսանկարում ներկայացված օձը հենց ինքն է՝ լեռնատափաստանային իժը, որը տարածված է Գեղարքունիքի մարզում , որը մարդիկ շփոթել են գյուրզայի հետ»,-ներկայացրեց Արամ Աղասյանը: Իսկ ահա ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության պետի տեղակալ Գարիկ Հակոբյանի ներկայացմամբ՝ գյուրզայի ձագը կարող էր ինչ-ինչ ճանապարհներով հայտնվել Գեղարքունիքում:

«Ամենահավանական տարբերակն այն է, որ Արցախից կամ Հայաստանի տաք կլիմա ունեցող այլ մարզերից փայտ կամ այլ ապրանքներ կրող մեքենաների հետ գյուրզաները կարող են հայտնվել մեր մարզում: Ամեն դեպքում, մեր կողմից հարցված մասնագետները հայտնել են, որ քաղաքացուն խայթած օձը գյուրզա է: Այն դեռ պահպանվում է մեզ մոտ, եւ կարող ենք ներկայացնել լրացուցիչ ուսումնասիրման՝ նրա տեսակը հստակեցնելու համար»,-հավաստեց Գարիկ Հակոբյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում