Saturday, 11 07 2026
11:30
Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
11:10
Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
Թուրքիան դիրքավորվում է Արևմուտքի ռազմավարության ծիրում․ այդ դիրքից է հարաբերվում հարևանների հետ
«Ուժեղ Հայաստանը» փողով ընտրվածի պիտակ է կրելու ճակատին
Պատերազմ առայժմ չի սպասվում. Թրամփի հայտարարությունները Թեհրանից զիջումներ կորզելու նպատակով էին
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Մինչև նոր ԱԺ-ի ձևավորումը Ալեն Սիմոնյանը արձակուրդում կգտնվի
Աշխեն Հայրապետյանն ազատվել է ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան
09:10
Չինաստանն արգելել է հելիումի արտահանումը
Դամասկոսում Մակրոնի այցի օրը ահաբեկչության կազմակերպիչները «գտնվում են Ռուսաստանում», Մոսկվան նրանց կարտահանձնի՞
Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար
Լարսը բաց է
08:30
Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ
Ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել «Քարֆուր»-ում
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն

Երևանում երիտասարդական նվագախմբի հետ ելույթ կունենա հոբոյահար Ալեքսեյ Օգրինչուկը

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 19.00, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) ելույթ կունենա մեծահամբավ հոբոյահար Ալեքսեյ Օգրինչուկը (Ռուսաստան/Ֆրանսիա)։ Ծրագրում՝ Ռ. Շտրաուս, Ի. Ստրավինսկի։ Համերգը կանցկացվի Արամ Խաչատրյանի անվան միջագզային փառատոնի շրջանակներում։ Փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը։

Ալեքսեյ Օգրինչուկը մեր ժամանակների լավագույն հոբոյահարներից է: Գնեսինների անվ. երաժշտական ուսումնարանի և Փարիզի կոնսերվատորիայի շրջանավարտը (ուսանել է Մորիս Բուրգի, Տիս Ժակի, Ժան-Լուի Կապեզալիի հետ) իր մեջ է համատեղում կատարյալ տեխնիկան վարպետությունն ու քնարականությունը: Ալեքսեյ Օգրենչուկը 13 տարեկանում արդեն հասցրել էր ելույթներ ունենալ ողջ Ռուսաստանում, Եվրոպայում և Ճապոնիայում: Նա մի շարք միաջազգային մրցույթների մրցանակակիր է, որոնց թվում է Ջենովայի հեղինակավոր CIEM միջազգային մրցույթը, որին նա մասնակցեց 19 տարեկանում: Նա արժանացել է նաև Եվրոպական «Յուվենտուս» մրցանակին 1999թ-ին, Ֆրանսիայի Victoires de la Musique Classique-ի երկու մրցանակին 2002թ-ին, Ռուսաստանի «Տրիումֆ» մրցանակին 2005թ-ին և հաղթել է Borletti Buitini Trust Award-ը 2007թ-ին: Նա հեղինակավոր Rising Stars-ի և BBC New Generation Artists Programmes-ի մասնակից է եղել:

2005թ-ից Ալեքսեյ Օգրինչուկը Ամստերդամի Կոնցերտգեբաուի թագավորական նվագախմբի մենակատար է՝ Մարիս Յանսոնսի ղեկավարությամբ: Մինչ այդ նա Ռոտերդամի ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատարն էր՝ Վալերի Գերգիևի ղեկավարությամբ, ինչը նա ստանձնել է 20 տարեկան հասակում:

Խարիզմատիկ և տեխնիկապես փայլուն մենակատարը համերգներ է ունեցել այնպիսի դիրիժորների ղեկավարությամբ, ինչպիսիք են Մարիս Յանսոնսը, Վալերի Գերգիևը, Գենադի Ռոժդեստվենսկին, Սեյջի Օզավան, Ֆաբիո Լուիզին, Կենթ Նագանոն, Միշել Պլասոնը, սըր Էնդրյու Դեվիսը, Ռոման Քոֆմանը, Դանիել Հարդինգը, Ջիրի Բելոհլավեկը, Ստեֆան Դենևը, Լոտար Զագրոզեկը, Յապ վան Զվեդենը, Ջոն Նեսչլինգը, Անդրիս Նելսոնը, Սուսաննա Մալկին, Վալտեր Վելլերը, Իոն Մարինը, Պոլ Գուդվինը, Լու Ցզյան, Ջանանդրեա Նոսեդան, Հուբերտ Սուդանը, Մարտին Բրաբինսը, Թոմաս Սանդերլինգը, Կիս Բեյքլսը, Էնրիքե Մասոլան։ Նա ելույթ է ունեցել աշխարհի լավագույն նվագախմբերի հետ, որոնց թվում են Թագավորական Կոնցերտգեբաու նվագախումբը, Բոլշոյ և Մարինյան թատրոնները, Santa Cecilia ազգային ակադեմիան, BBC-ի բոլոր նվագախմբերը, Ռոմանական Շվեցարիայի նվագախումբը, Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Ռուսաստանի ազգային նվագախումբը, Բեռլինի Kontzerthausorchester-ը, Բուդապեշտի փառատոնի նվագաղումբը, Շոտլանդիայի ազգային թագավորական նվագախումբը, Սան Պաուլոյի Estado սիմֆոնիկ նվագաղումբը, Բելգիայի ազգային նվագախումբը, Վարշավայի սիմֆոնիկը, Մոսկվայի Virtuosi-ն, Ամստերդամի սիմֆոնիկը և այլն:

2011թ-ի սեպտեմբերից Ալեքսեյ Օգրինչուկը Ջենովայի Haute Ecole de Musique-ում հոբոյի պրոֆեսորի կոչում է ստացել: Նա նաև հրավիրվել է դասավանդելու Լոնդոնի երաժշտական թագավորական ակադեմիայում 2001թ-ից, Սան Սեբաստիանի Musikene-ում 2009թ-ից և Հաագայի թագավորական կոնսերվատորիայում 2010թ-ից: Նա վարպետության դասեր է տալիս Pablo Casals կամերային երաժշտության ակադեմիայում, Mahler ակադեմիայում, Villecroze-ի երաժշտական ակադեմիայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում