Friday, 10 07 2026
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր

ԱՄԷ ԱԳ նախարարը Հայաստանը համարում է զբոսաշրջության համար բարենպաստ երկիր

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 18-ին հանդիպել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Արաբական Միացյալ էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահայանի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հանդիպումը մեկնարկեց առանձնազրույցով, այնուհետև շարունակվեց ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ իր գործընկերոջ այցելությունը տեղի է ունենում Հանրապետության Նախագահի՝ ընդամենը մի քանի ամիս առաջ Էմիրություններ կատարած այցից, հայ-էմիրաթական գործարար համաժողովի հաջող անցկացումից հետո, ինչը հնարավորություն է ընձեռում քննարկել այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Նախարարները գոհունակությամբ արձանագրեցին, որ երկու երկրների միջև ձևավորված են ջերմ բարեկամական հարաբերություններ, փոխշահավետ համագործակցություն ամենատարբեր ոլորտներում՝ շեշտելով, որ դրանում իր ներդրումն ունի նաև Արաբական Միացյալ Էմիրությունների հայկական փոքրաթիվ, բայց ակտիվ համայնքը:

Զրույցի ընթացքում ՀՀ և ԱՄԷ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ համագործակցության հետագա զարգացման հարցերի լայն շրջանակ՝ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական կապերի խորացման, ներդրումների խթանման և մի շարք այլ հարցեր: Զրուցակիցները համակարծիք էին, որ բարձր մակարդակով փոխայցելությունները, միմյանց մայրաքաղաքներում դիվանագիտական ներկայացուցչությունների առկայությունը նպաստում են փոխգործակցության ամրապնդմանը, ինչին, նախարար Նալբանդյանի համոզմամբ, կնպաստի նաև Դուբայում վերջերս հիմնված Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը:

Նախարարներ Նալբանդյանը և Ալ Նահայանը կարևորեցին ԱԳ նախարարությունների միջև երկկողմ և միջազգային օրակարգին առնչվող հարցերի վերաբերյալ պարբերական խորհրդակցությունների անցկացումը:

Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարարը նշեց, որ Հայաստանը բարենպաստ երկիր է զբոսաշրջության համար, և վերջին շրջանում Էմիրություններից գրանցվել է զբոսաշրջիկների էական աճ:

Հանդիպման ընթացքում նախարարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ։ Շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահայանը ներկայացրեց արաբական թերակղզում վերջին զարգացումները և դրանց վերաբերյալ Էմիրությունների մոտեցումները։

Էդվարդ Նալբանդյանը զրուցակցին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի առաջ մղման նպատակով Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը՝ ընդգծելով, որ եռանախագահող երկները՝ հանդես գալով միջազգային հանրության անունից, շարունակաբար շեշտում են, որ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ բանակցային գործընթացն այլընտրանք չունի և հիմնահարցը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, հատկապես՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման հիման վրա։

Հանդիպումից առաջ ԱՄԷ արտգործնախարարն այցելեց Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում