Tuesday, 14 07 2026
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել. ՇՎՏՄ
15:30
Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում կկատարվի
15:10
Բուլղարիան դուրս է եկել Ուկրաինային աջակցող կոալիցիայից
Եվրոպան հակաբալիստիկ համակարգ է ստեղծում, Թուրքիան Ռուսաստանի և Իրանի դեմ կգործի՞
14:50
Բանգկոկի փաբում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 30-ի
Աշխատաժողովի շրջանակում քննարկվել են ՀՀ պետական տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակմանն առնչվող հարցեր
14:30
Չինաստանը կոչ է արել վերականգնել անվտանգ տարանցումը
Խախտումների պատճառով կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի գործունեությունը
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​կարող ուժով ապահովել սահմանին կայունություն
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
13:50
Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում 20 ժամից ավելի ջուր չի լինի
13:30
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
Օդի աղտոտման համար 3 միլիոն դրամ տուգանք՝ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում
Գորայք բնակավայրում գազ չի լինի
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
12:50
Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ
Արարատում հունիսի 20-ին դիտվել է ամենաբարձր ջերմաստիճանը՝ 38․3 °C
Քսենյա Սոբչակը ենթարկվել է հաքերային հարձակման
«Միասնության թևեր»-ից ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել
12:10
Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է
Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն
2026-ի առաջին կիսամյակում գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով
Հայաստանը միացել է Trade over Aid նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը. Ռոբերտ Աբիսողոմոնյան
11:30
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմական կարողությունների զգալի մասը

Ռուսներն իրենց դիմակը վաղուց են պատռել․ իրենց հակառակ՝ հայ ժողովուրդը գնալով միաբանվում է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը:

– Պարոն Կարապետյան, ո՞վ կլինի ՀՀ վարչապետ 2018-ին հարցը դարձել է Հայաստանի քաղաքական կյանքում ամենաքննարկվողը։ Այդպիսի հարց ընդհանրապես քննարկվո՞ւմ է Արցախում։ Որքանո՞վ է այդ հարցը հետաքրքրում Ձեզ:

– Երբևէ չեմ մտածել՝ ով կլինի և ինչ կլինի. դա իմ հետաքրքրությունների շրջանակի մեջ չի մտնում՝ ոչ թե որովհետև Ղարաբաղում եմ ապրում, այլ որովհետև ինձ ուրիշ բաներ են հետաքրքրում: Իսկ թե ով կլինի, ինչ կլինի՝ տարբերություն չկա, տարբերությունը մոտեցումներն են, ծրագրերը, թե ինչպե՞ս են շարժվում, ինչպե՞ս ենք մտածում՝ ազգայի՞ն ենք մտածում, թե՞ ոչ, և այլն, և այլն: Ես միշտ ասել եմ՝ ձայն բազմաց: Այսինքն՝ դա ընդհանուր մեր ազգի մտածելակերպի փոփոխությունն է: Մինչև այսօր եթե  ազգիդ 60 տոկոսի հույսը Ռուսաստան է, էլ ի՞նչ տարբերություն՝ ով կլինի այստեղ և ինչ կլինի, և դրա համար էլ չեմ մտածել՝ ով կլինի, ինչ կլինի:

– Արդյոք Ձեզ չի՞ մտահոգում, թե ով կարող է նշանակվել վարչապետ, ով կարող է ազդեցություն ունենալ ԼՂ խնդրի վրա, ով պետք է բանակցի Ալիևի հետ և այլն:

– Ղարաբաղի հարցը առաջին հերթին կախված է հենց այստեղ ապրող հայերից: Հատուկ եմ նշում՝ այստեղ ապրող հայերից, և չեմ նշում՝ ղարաբաղցիներից, քանի որ ղարաբաղցի երբ ասում ես, լրիվ ուրիշ բան են հասկանում: Այստեղ շատ կան Սիսիանից, Գորիսից, նույնիսկ Երևանից եկած շատ հայեր, և բոլորը մեր եղբայրներն են, ի՞նչ տարբերություն: Եվ առաջնային են Ղարաբաղում ապրող հայերի տրամադրությունները: Ղարաբաղում ապրող մարդկանց տրամադրություններից է կախված, թե այս հարցն ինչպես է լուծվելու: Հայաստանը մեր թիկունքն է, ավելի ճիշտ՝ մենք էլ ենք Հայաստան, բայց Հայաստանը մեկ-մեկ հայտարարություններ է անում, որ ինձ դուր չի գալիս՝ մեզ վրա է գցում, երբ ասում է, որ Ղարաբաղի ժողովուրդը պետք է որոշի: Եթե Ղարաբաղի ժողովուրդը պետք է որոշի, ուրեմն Ղարաբաղում ապրող հայերի տրամադրությունից է ամեն ինչ կախված: Իսկ եթե Հայաստանում ապրող հայերը որոշեն մեզ ծախել, մենք չենք ծախվի՝ հագիստ եղեք: Մենք բոլոր հարցերը կլուծենք, դեռ Հայաստանի ապրող հայերին էլ հայրենասիրության դաս կտանք, եթե ժողովուրդն այդպես մտածի: Բայց ժողովուրդն այդպես չի մտածում. ապրիլը ցույց տվեց, թե ինչպես են Հայաստանում ապրող հայերը մտածում: Մեկ-մեկ բացթողումներ են անում, բայց ինչքան գնում՝ մեր ազգի միաբանությունն ավելի է ամրանում, ցեմենտն է՛լ ավելի է ամրանում, և հայաստանցի-ղարաբաղցի անջրպետն էլ կամաց-կամաց վերանում է: Դրա համար ես լավատես եմ: Նախկինում ավելի վատ էր: Աշխարհին հակառակ, Ռուսաստանին, մնացածին հակառակ՝ այս ազգը քանի գնում՝ միաբանվում է:

Ի՞նչ եք կարծում՝ ղարաբաղյան գեներալիտետը ո՞ւմ է տեսնում Հայաստանի վարչապետի պաշտոնում։

– Դա գեներալներից պետք է հարցնեք: Ես գեներալ չեմ:

– Ով էլ լինի, պետք է շարունակի բանակցել Ալիևի հետ, զենք կարողանա բերել Ռուսաստանից:

– Բանակցելը՝ չեմ կարող ասել, բայց զենքը պետք է բերի, և ումից ուզում է լինի, ինձ համար  ի՞նչ տարբերություն՝ ռուսների՞ց կբերի, թե՞ Պարսկաստանից կամ Վրաստանից: Ւնձ համար մեծ նշանակություն չունի, և այս իմաստով ինձ համար ռուսները հեղինակություն չեն, ռուսներն իրենց դիմակը շուտ են պատռել: Ումից հնարավոր է՝ պետք է զենք բերենք,  և եթե չի լինում, մենք պետք է արտադրենք առանց իրենց: Կարճ ասած՝ որքան իրենց քիչ լսենք, այնքան լավ: Իսկ թե ինչ է մտածում գեներալիտետը, ճիշտ կլինի իրենցից հարցնեք, ես գեներալիտետի շրջանակի մեջ չեմ մտնում:

Ռուսաստանը վերջերս «Սոլնցեպյոկի» հերթական խմբաքանակը փոխանցեց Ադրբեջանին, այդ թվում՝ հեռահար հրթիռներ։ Ինչպե՞ս եք գնահատում այս փաստը  ինչո՞ւ չեղավ կտրուկ գնահատական:

– Մենք մեր հույսը որևէ պահի չպետք է դնենք միջազգային հանրույթի վրա: Օրինակ՝ Իսրայելը Ռուսաստանի օգնությամբ Թուրքիայի միջոցով նույն ցեղասպանությունն է պատրաստում: Մի քանի հրեաներ եկան այստեղ, մեծ-մեծ խոսեցին, դա դրանց քողարկումն է: Ի վերջո, թուրքերը վերջին օղակն են: Եվ դրա համար ավելի խորը պետք է նայել իրավիճակին: Ռուսաստանում ռուսների վիճակը մեր վիճակից ավելի վատ է: Բայց դե ռուսներին հասնում է, որ այդ վիճակին են, հենց այնպես չէ, որ այդ վիճակում են: Դա իրենց մեղքերի պատճառով է: Հիմա դուք կասեք՝ ես ազգայնական եմ, ամբողջ աշխարհի առաջ մենք իբր այդքան կարևոր ենք, բայց իրականությունը հետևյալն է. մեզ ով վատություն է անում, մեկ է՝ վերևում գրվում է: Եվ  որ երկիրն իրեն մեր հանդեպ ճիշտ չի պահել, այդ երկիրը վարի է գնալու. դրա համար ուզում եմ ասել, որ Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան չեն լինելու: Եվ դա ժամանակի խնդիր է: Ռուսաստանը մինչև ներողություն չխնդրի թեկուզ 15 թվի համար… 15 թիվը հո մենակ թուրքերի՞նը չէ, մի քանի ազգերինն է, այդ ամենը հենց այդպես չէ. վերևում այդ ամենը գրվում է, և կրակ է թափվելու այդ ազգի վրա: Ամեն ինչ իր հունով գնում է՝ անկախ նրանից, թե ով ինչ կասի, ով ինչ կպլանավորի:

Տեսեք, թե ռուսական հեռուստատեսության մեջ արդեն ռուսերենն էլ չկա, անգլերեն բառեր են, մի փոքր հետո ռուսերեն չի լինելու. լեզուն չի լինի՝ իրենք էլ չեն լինի: Քանի գնա, բոլոր ռուսները անգլերեն են խոսելու: 88-ին ոչ ոք չէր պատկերացնում, թե ինչ է լինելու՝ որ Սովետ է քանդվելու, որ Հայաստան ու Ղարաբաղ  են լինելու…

– Առաջիկայում պատերազմական գործողությունների վերսկսումը որքանո՞վ է հնարավոր՝ հաշվի առնելով, որ որևէ առաջընթաց չկա այդ հանդիպումներում:

-Հազար անգամ ասել եմ. այսօրվանից սկսած՝ ամեն օր էլ հնարավոր է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում