Ինչպես գիտեք, ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնությունն անցկացվելու է Քաթարում: Միջազգային լրատվամիջոցները բազմիցս բարձրաձայնել են ֆուտբոլային ենթակառուցվածքների կառուցման ոլորտում աշխատող բանվորների անմարդկայն աշխատանքային պայմանների մասին:
Բրիտանական Guardian հանդեսի ծավալած հետաքննության արդյունքում հայտնի է դարձել, որ Դոհայում ընթացող աշխատանքների արդյունքում հունիսի 4-ից օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում մահացել է 44 բանվոր:
Բանվորներից մեկը հարցազրույց է տվել բրիտանացի լրագրողներին, որը ընթացքում հայտարարել է աշխատանքի անմարդկային պայմանների մասին: Գործատուները հաճախ աշխատողներին զրկել են հացից ջրից, աշխատավարձից, դաժան ծեծի են ենթարկել: Շինհրապարակներում բացակայում են բանվորների անվտանգություն ապահովող տարրական պայմանները…








































