Saturday, 11 07 2026
17:10
Այս վրեժը մեր ազգի պահանջն է, և այն անկասկած կիրականացվի․ Մոջթաբա Խամենեի
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով
16:50
Սպանվել է բրիտանացի նախկին պատգամավոր Էնն Ուիդիքոմբը
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
16:10
Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը
Հայաստանի եվրաինտեգրման պատուհանը մինչև 2031-ն է. ներքաղաքական դաշտը հակառակորդների թիրախում կլինի
15:50
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով
12:30
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում

Հայաստանը ՀՆԱ-ի չափով աշխարհում զբաղեցնում է 128-րդ տեղը

Նախորդ տարի Հայաստանի համախառն ներքին արդյունքը կազմել է 10.8 միլիարդ դոլար և ներկայումս աշխարհում զբաղեցնում է 125-րդ տեղը: Այս մասին նշված է 2017 թվականի Հայաստանի ազգային մրցունակության 2017թ-ի զեկույցում: Ըստ զեկույցի` աշխարհում Հայաստանի տնտեսական արժեքի ստեղծման մասնաբաժինը չի աճում, սակայն բարելավվում է աճի որակը:

«Հետճգնաժամային շրջանում Հայաստանի ՀՆԱ-ն մտավ վերականգնման փուլ` 2010-2016 թվականներին գրանցելով տարեկան միջինում 3.5% մեղմ աճի տեմպ: Այս աճը հիմնականում պայմանավորված էր տնտեսութ յան դիվերսիֆիկացման աստիճանի բարձրացմամբ և արտահանման աճով: 2015 թվականի ՀՆԱ-ի անկումը մեծապես պայմանավորված էր հայկական դրամի արժեզրկմամբ (շուրջ 30%) և Ռուսաստանի տնտեսական անկմամբ, որը Հա յաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է և մասնավոր տրանսֆերտների գլխավոր աղբյուրը: Այս գործոնները դանդաղեցրին տնտեսության վերականգնումը»,- ասված է զեկույցում:

Համաձայն զեկույցի`2015 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 10.5 միլիարդ ԱՄՆ դոլար` Հայաստանի դիրքն աշխարհում թողնելով 2007 թվականի մակարդակին:

2000-ականների երկրորդ կեսում ի հայտ եկավ համաշխարհային մակարդակով Հայաստանի ՀՆԱ-ի և արտահանման կատարողականի միջև հակադրությունը. թեև Հայաստանը գրանցում էր համաշխարհային միջինից բարձր ՀՆԱ-ի աճի տեմպ, բայց արտահանման դանդաղ աճի տեմպը նվազեցնում էր համաշխարհային արտահանման մեջ երկրի մասնաբաժինը` պայմանավորված Հայաստանում հիմնականում ոչ արտահանելի հատվածի աճով:

Ըստ զեկույցի` համաշխարհային տնտեսական ճգնաժամին հաջորդող ժամանակահատվածը ցույց տվեց, որ Հայաստանի տնտեսությունը խոցելի է արտաքին ցնցումներից:

«Սա պայմանավորված էր մի շարք գործոններով, որոնք ներառում էին ոչ արտահանելի հատվածի (ենթակառուցվածքներ, շինարարություն) անկայուն աճի գործոնները, նեղ շրջանակի ու հումքային գերակայությամբ արտահանումը և արտերկրից մասնավոր տրանսֆերտներից չափազանց մեծ կախվածութ յունը: Տնտեսության զգալի անկումը զուգակցվեց արտերկրից մասնավոր տրանսֆերտների նշանակալի նվազմամբ, ինչի հետևանքով էլ ավելի մեծացավ աճի նոր շարժիչ ուժեր և ֆինանսավորման ուղիներ փնտրելու անհրաժեշտությունը: Օրակարգային հարց դարձավ տնտեսության դիվերսիֆիկացման և տնտեսական զարգացման նոր մոդելի մշակման անհրաժեշտությունը, ինչը կվերափոխեր Հայաստանի զարգացման ուղին»,- ասված է զեկույցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում