Sunday, 12 07 2026
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած

Շիրակի ՀՅԴ-ական մարզպետը նախարարությունում աշխատելիս ևս մեկ բնակարան է «ետ գցել». ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեկ ամսից ավելի է, ինչ Շիրակի մարզը ղեկավարում է ՀՅԴ-ական նորանշանակ մարզպետ Արթուր Խաչատրյանը: Վերջինս ՀՅԴ-ի կամոք հրաժարվեց տարածքային կառավարման և զարգացման փոխնախարարի իր պաշտոնից և ժամանեց աղքատ Շիրակի մարզը ղեկավարելու:

Պարզվում է,  մինչև Երևանից Գյումրի հասնելը Խաչատրյանին հաջողվել է նախարարությունում աշխատելու ընթացքում ևս մեկ բնակարան ետ գցել:

Արթուր Խաչատրյանը 2016 թվականի հունիսի 22-ին ստանձնելով փոխնախարարի պաշտոնը՝ նույն տարեթվի հուլիսի 4-ին ներկայացրել է հայտարարագիր իր ունեցվածքի վերաբերյալ: Այն ուսումնասիրելուց պարզվում է, որ Խաչատրյանը փոխնախարար ժամանակ ունեցել է երկու բնակարան` բազմահարկ բնակելի շենքում, և INFINITI QX 4 մակնիշի մարդատար ավտոմեքենա:

Այդ տարում Խաչատրյանը ունեցել է կանխիկ 5 մլն 200 հազար դրամ և 6 հազար 700 ԱՄՆ դոլար: Նրա տարեկան եկամուտը 2016-ին հասել է 13,5 մլն-ի:

Արդեն 2017 թվականի հունիսի 22-ին Խաչատրյանը Շիրակի մարզպետի պաշտոնում հայտարարագրել է երեք բնակարան տարբեր բնակելի շենքերում: Նրա ավտոմեքենան փոփոխության չի ենթարկվել: Այս պահին նա ունի 2 մլն դրամ և 4,5 հազար ԱՄՆ դոլար: Նրա տարեկան եկամուտը կազմում է 12,5 մլն դրամ:

Անդրադառնալով Խաչատրյանի կողմից ձեռք բերված նոր բնակարանին՝ նշենք, որ armtimes.com-ի տեղեկություններով, այդ բնակարանը ձեռք է բերվել մայրաքաղաքում: Խաչատրյանը Գյումրիում բնակվում է վարձակալված բնակարանում: Այն գտնվում է Շիրակի մարզպետարանի դիմաց` Հանսմանի թաղամասում:

Armtimes.com-ի գրավոր հարցմանն ի պատասխան Շիրակի մարզպետարանից պատասխանել էին, որ Խաչատրյանի բնակարանի վարձակալության համար կառույցի բյուջեից գումար չի հատկացվում: Ստացվում է, որ մարզպետը վարձով է ապրում իր հաշվին: Նշենք, որ մարզպետների աշխատավարձը կազմում է մեկ ամսվա համար  660 հազար դրամ, այսինքն՝ բազային աշխատավարձի՝ 66 000 դրամի տասնապատիկը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում