Sunday, 12 07 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի

Հեռացող վարչապետն ու կառավարությունն արմատական բարեփոխումների չեն գնա

Անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանում փակվել են մոտ 6000 փոքր և միջին ձեռնարկություններ: Եթե անցած ամռանն ակտիվ ընկերությունների քանակը եղել է մոտ 71 հազար, ևս 2000-ը խոշոր ձեռնարկություններն են, ապա այժմ այն թիվը դարձել է 67 հազար: Ընդ որում, ընդամենը հինգ-վեց տարի առաջ, երբ այս թեմային անդրադառնում էինք, խոսքը մոտ 150 հազար ընկերությունների մասին էր գնում: Այսինքն՝ այս ընթացքում Հայաստանում գործող ընկերությունների քանակը կրկնակի նվազել է:

Թեև Հայաստանի գործատուների նախագահ Գագիկ Մակարյանը գտնում է, որ դրանց մի մասը պարզապես գրանցված, բայց առանձնապես գործունեություն չիրականացնող ընկերություններ են եղել, ժամանակի ընթացքում զտման պրոցես է գնացել, ու մի մասը պարզապես լուծարվել է: Այնուամենայնիվ, դա աղետալի տենդենց է, քանի որ փակված ընկերությունների մի մասն էլ գործող են եղել ու ժամանակի ընթացքում կամ սնանկացել են, կամ էլ աշխատելու համար այլևս եկամուտ չեն ունեցել:

Բայց գոյություն ունի նաև մեկ այլ խնդիր, Գ. Մակարյանի խոսքերով, ընդհանուր գործող ընկերությունների շարքում գերակշռողը միկրոձեռնարկություններն են: Այժմ դրանք մոտ 40 հազար են: 67 հազարից 20 հազարն էլ փոքր ընկերություններն են, և ընդամենը 550-600-ն են, որ միջին ձեռնարկություններն են: «Այսինքն՝ բիզնեսը գնացել է ավելի փոքրացման: Եվ գնալով ավելի են գերակշռում միկրոբիզնեսի ներկայացուցիչները, քանի որ մեզ մոտ փոքրերը չեն խոշորանում, որ դառնան միջին, միջիններն էլ չեն մեծանում, որ դառնան խոշոր: Սա տնտեսության փոքրացման տենդենց է, ժողովրդի գնողունակության անկում է նշանակում: Բացի այդ, մարդկանց թիվն է պակասել, առևտրում անհատ ձեռնարկություններն են ոչնչանում, որոնք հիմնականում տոնավաճառներում մի կերպ իրենց գլուխն են պահում: Այսինքն՝ տարիների ընթացքում մեր ժողովուրդը սնանկացավ, և հիմա իզուր չէ, որ պաշտոնապես մոտ 30 տոկոս աղքատություն և 18 տոկոս էլ գործազրկություն ունենք: Այ հենց դրանց ազդեցության արդյունքներն են»,- եզրակացնում է Գ. Մակարյանը:

Ու քանի որ խոշոր ու միջին ձեռնարկությունների քանակը քիչ է, առանձնապես արտադրության խթանմանն ու արտահանմանն ուղղված քաղաքականություն չի իրականացվում, հակառակը՝ ավելի շատ ներմուծումն է խրախուսվում, ինչի վկայությունն է մեր արտաքին առևտրաշրջանառության կառուցվածքը, իսկ Հայաստանի ներքին շուկան շատ փոքր է, այդ պատճառով էլ՝ հատկապես փոքր ու միջին ձեռնարկությունների, միկրոբիզնեսի համար անգամ գոյատևելն է շատ դժվար դարձել, ուր մնաց թե խոշորանալը: Գ. Մակարյանն այս ամենին ավելացնում է նաև անհավասար մրցակցությունը, բիզնեսի օլիգարխիկ վիճակը, բիզնեսի նկատմամբ դատարանների անհավասար վերաբերմունքը, ավելորդ ճնշումները, պետական գնումներին շատ ընկերությունների համար անհասանելի լինելը, ինչպես նաև որոշ դեպքերում բիզնես վարողների շատ թույլ գիտելիքները: Եվ այս բոլորը միասին ստեղծեցին այնպիսի վիճակ, որ ընկերությունների քանակը գնալով կրճատվում է: «Բացի այդ, պետական ապարատն ուռճացված է, բյուրոկրատիան շատ բարձր է, անհավասար մրցակցություն կա, բիզնեսի հանդեպ հարգանք չկա, բիզնեսի հարկերն օգտագործողները, որոնք աշխատավարձ են ստանում, դա չեն գնահատում և նման այլ երևույթներ»,- հավելում է նա:

Բայց չէ որ ՀՀ վարչապետները, այդ թվում նաև Կարեն Կարապետյանը պարբերաբար նման դրսևորումները՝ անհավասար պայմաններն ու անհավասար վերաբերմունքը, հովանավորչությունը և բիզնեսի զարգացմանը խոչընդոտող նման այլ երևույթները վերացնելու մասին հայտարարություններ են անում: Ինչո՞ւ այդ հայտարարություններն իրականություն չեն դառնում, կամ արդյո՞ք դրանք պարզապես հայտարարություններ են հնչեցնելու, և ոչ թե իրականություն դարձնելու համար: Գ. Մակարյանը գտնում է, որ դատական համակարգում դեռ լուրջ փոփոխություններ չկա, իսկ անհավասար մրցակցությունը ջրի երես կբարձրանա, եթե պետական համակարգում կատարվող գնումները հրապարակվեն, բոլոր ընկերությունները հասանելի լինեն: «Տնտեսական աճը թույլ է: Դրա հետ մեկտեղ կառավարությունը լուրջ պայքար է մղում կոռուպցիայի դեմ: ՊԵԿ-ը, որ համատարած կոռուպցիոն վայրերից է եղել, պիտի փոխվի, անձնակազմ ու համակարգ փոխի: Թեև ՊԵԿ ղեկավարությունն ակտիվ աշխատում է և ասում, որ բիզնեսին վնասող քայլեր չեն անելու, բայց մի քանի ընկերություններում իրականացված ստուգումների դեպքում համոզվեցինք, որ տեսուչներն ունեն այլ հանձնարարականներ, որ ինչ-որ թիվ գրեն: Առաջիկայում ՓՄՁ խորհրդի նիստ է լինելու վարչապետի մասնակցությամբ, որտեղ այս հարցը կբարձրացվի: Անգամ իրենց սխալն են վերագրում ընկերություններին և մեծ սանկցիաներ կիրառելու ցանկություն դրսևորում: ՊԵԿ-ը պետք է  իմանա և իր թիմին կարգի հրավիրի: Հավանաբար այդ կառույցը միանգամից չի կարող փոխվել»,- ասում է Գ. Մակարյանը:

Վերջինս համաձայնեց նաև այն դիտարկման հետ, թե մեծ հաշվով՝ խոշոր ներկրումների մենաշնորհները չեն վերացվում: Եվ այդպես էլ իրականություն չի դառնում Կ. Կարապետյանի այն հայտարարությունը, թե ով ինչ ցանկանում է, կարող է անարգել ներկրել: Լայն սպառման ապրանքների մենաշնորհները շարունակում են պատկանել հովանավորվող մարդկանց, ու նրանք մազաչափ անգամ չեն զիջում իրենց դիրքերը: Գ. Մակարյանի գնահատմամբ՝ քաղաքական ժամանակը դրա համար հարմար չէ, սեպտեմբերից նոր վարչապետ է նշանակվել, ու նոր կառավարություն ձևավորվել: Վերջերս նրանք վերանշանակվեցին, 2018թ. նորից պետք է կառավարություն փոխվի, և կառավարությունը եռակի անցումային փուլում է գտնվում: «Նման կառավարությունը, կարծում եմ, նմանատիպ խնդիրների չի գնա, բարոյական և հոգեբանական առումով մեծ կոնֆլիկտներ են, մեծ տարաձայնություններ, որոնք կարող են վերուվար անել տարբեր մակարդակներում և տարբեր խնդիրներ առաջացնել: Երևում է, դա ոչ մեկին հարկավոր չէ: Հիմա կառավարությունն աշխատում է կոնսոլիդացված՝ համակարգային մոդելը բարելավել, ինչքան կարող է տնտեսական աճ և տնտեսությունը զարգացնող հնարավորություններ ստեղծել, և ոչ թե ուղղակի կամ անձնական ձևերով դատավորներ կամ այլ պաշտոնյաներ փոխել: Կոռումպացված  անձանց կամ մենաշնորհներին վերաբերող խնդիրները երկրորդ պլանում են, քանի որ կառավարությունը 2018թ. կարող է փոխվել»,- եզրափակում է Գ. Մակարյանը:

 

Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում