Friday, 07 06 2024
Նոր Նորքի բաժին նռնակով ներխուժման փորձի գործն ավարտական փուլում է. առավել խիստ մեղադրանքներ են առաջադրվել. «Ժողովուրդ»
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը փակ է
Հոսպիտալացվել է ևս 2 տուժած, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ինը՝ ծանր
«Պայթել է հեղուկ գազի ցիստեռնը, մեծաքանակ զոհերի մասին լուրը կեղծ է»․ ՆԳՆ խոսնակ
ՔՊ-ական պատգամավորների եւ Անահիտ Ավանեսյանի միջեւ «սառը պատերազմը» շարունակվում է. «Ժողովուրդ»
Բաքվի նոր վերջնագիրը Երեւանին
4 մլն դրամ վարչապետի աշխատակազմից. ինչու՞ կենսագրականում վարչապետի աշխատակազմում աշխատանքի մասին ոչինչ չկա. «Ժողովուրդ»
ՔՊ -ականները դժգոհ են Երեւանում առկա խնդիրներից. «Ժողովուրդ»
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը չի վավերացրել ապրիլի 2-ի ընտրությունները, դիվանագիտական լեզվով ասել է՝ կան լրջագույն խնդիրներ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրապարակել է ապրիլի 2-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ իր վերջնական զեկույցը։  Ի թիվս մի շարք մտահոգությունների՝ զեկույցում անդրադարձ է կատարվել ընտրակաշառքի բաժանման, ընտրողների ահաբեկման խնդիրներին. «Ընտրակաշառքի, քաղծառայողների վրա գործադրված ճնշումների, այդ թվում՝ դպրոցներում և հիվանդանոցներում, ինչպես նաև որոշ կուսակցությունների օգտին ձայն կորզելու նպատակով ընտրողների ահաբեկման մասին պնդումները մթագնել են ապրիլի 2-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների ընթացքը»,- նշվում է կազմակերպության ամփոփիչ զեկույցում։

Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացրած «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում զեկույցը, ըստ էության, օբյեկտիվ գնահատեց։ Իոաննիսյանը նշեց, որ հիմնականում տեղ են գտել այն բոլոր մտահոգությունները, որոնց մասին իրենք ևս բարձրաձայնել են։ Ասաց, որ ի տարբերություն իրենց, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը լինելով միջազգային կազմակերպություն, մտահոգությունները հայտնել է  դիվանագիտական բառապաշար օգտագործելով, իրենք  մի փոքր ավելի ազատ և ուղիղ են արտահայտվել։

«Ոչ ոք  կասկածի տակ չի դնում այն, որ ընտրությունները լավ էին կազմակերպված, բայց ինչ վերաբերում է ընտրությունների որակին, հանրային կարծիքի արտահայտմանը՝ այստեղ նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն է խնդիրներ տեսնում և այդ մասին հստակ գնահատական է տվել իր զեկույցում։ Իր «ռեկոմենդացիաներում» կազմակերպությունը խնդրահարույց է համարում ընտրողների կրթության աստիճանը։ Մենք այդ հարցը ևս բարձրաձայնել ենք, վստահ ենք, որ ընտրողներից շատերի որոշման վրա ազդել է ընտրական գործընթացների պատշաճ չիմացությունը։ Մարդիկ չգիտեին, որ ընտրելով ռեյտինգային թեկնածու՝ միանգամից նաև կուսակցություն են ընտրում։ Նաև չգիտեին, որ այլևս չեն լինելու նախագահական ընտրություններ։ Եվ դա չիմանալն ազդել է  քվեարկության արդյունքների վրա»,- փոխանցեց Իոաննիսյանը՝ միևնույն ժամանակ նշելով, որ հեռուստաընկերությունները հրաժարվել են հեռարձակել ընտրակարգի վերաբերյալ իրենց կազմակերպության պատրաստած տեսանյութերը, ինչն էապես կօգներ ընտրողներին ընտրությունների վերաբերյալ ավելի լավ պատկերացում ունենալու հարցում։

Զեկույցում նաև նշվում է, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչների վարքագծի հստակ չափորոշիչներ պետք է սահմանվեն։ Իոաննիսյանը պարզաբանում է, լուսաբանման հետ կապված եղել են որոշակի խնդիրներ. «Շատ հաճախ Հանրապետական կուսակցության քարոզարշավը ներկայացվել է որպես պաշտոնական լրահոս։ Օրինակ՝ վարչապետի այցելությունը Հայաստանի հարավային շրջաններ երբ ներկայցվում է որպես պաշտոնական լրահոս՝ իրականում քարոզարշավ է եղել, վարչապետի ֆոնին ՀՀԿ լոգոն է, խոսում է հետագա անելիքներից՝ դա ակնհայտ քարոզարշավ է։ Բացի այդ՝ հիմնականում հեռուստատեսության լրագրողները շատ հաճախ  լուսաբանելով քարոզարշավը, զբաղվում էին թեկնածուների գովասանքով՝ այն դեպքում, երբ դրա համար կա նախատեսված վճարովի եթերաժամ»։

Իոննիսյանը նշում է՝ ճիշտ է, զեկույցում չկա մի այնպիսի հիշատակում, որ արձանագրված խախտումներն ազդել են ընտրությունների վերջնական արդյունքի վրա, իրենց համոզմամբ՝ դրանք իրենց ազդեցությունը թողել են. «Մեր վստահությունն այն է, որ ազդել է, մենք դրա մասին ասել ենք  մեր հրապարակած վերջնական զեկույցում։ Բայց պետք է հաշվի առնենք, որ ԵԱՀԿ-ն միջազգային կառույց է և դիվանագիտական բառապաշար է  օգտագործում ու բավականին զգույշ է  իր արտահայտություններում՝ շատ հաճախ պետք է հասկանալ տողատակը։ Մենք ավելի ուղիղ ենք, կարիք չունենք դիվանագիտական լեզու օգտագործել»։

Ամփոփելով՝ Դանիել Իոաննիսյանը ընդգծեց, որ կցանկանար զեկույցում տեսնել նաև ընտրակարգի  հետ կապված մտահոգություններ. «Իհարկե նշվում է, որ հիմնականում քարոզչությունը թեկնածուների կողմից  է իրականացվում, ոչ թե կուսակցությունների ու ծրագրերի։  Այդուհանդերձ նշված չէ, որ ընտրակարգը պետք է փոխել»։

Մեր այն դիտարկմանը, որ ընտրությունների վերաբերյալ միջազգային կառույցների գնահատականը հիմնականում կոշտ չի լինում՝ հետագայում իշխանությունների հետ աշխատանքը շարունակելու պատճառով, և հարցին այս դեպքում կարո՞ղ է իր ազդեցությունը թողած լինել նաև ստորագրվելիք Հայաստան-ԵՄ փաստաթղթի հանգամանքը, մեր զրուցակիցն արձագանքեց. «Չեմ կարծում, թե սա զեկույց է, որը լեգիտիմացնում է ընտրությունները։ Սա մի զեկույց է, որը դիվանագիտական լեզվով ասում է, որ ընտրություններն ունեին լրջագույն խնդիրներ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում