Friday, 10 07 2026
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է

Ստեփանակերտի «շնորհակալությունը» Մոսկվային՝ Ադրբեջանին զենք մատակարարելու համար

Պաշտոնական Ստեփանակերտը բացասական է գնահատում ցանկացած երկրից սպառազինության մատակարարումն Ադրբեջան` «Ազատության» հետ զրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը, նաև հավելելով՝ չի համարում, թե ռուսական զենքի մատակարարումներն Ադրբեջան ուղղված են հայության դեմ: Ըստ նրա` դա ռուսական կողմի բիզնեսն է: «Սա պարզապես բիզնես է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև, որը, մեր կարծիքով, ճիշտ չէ, Ադրբեջանն այն պետությունը չէ, որին պետք է նման զենք մատակարարել: Բայց դա Ռուսաստանի ներքին գործն է, և կրկին պետք է ասենք՝ ինչքան էլ տարօրինակ չլինի, այդ զենքի մրցավազքն ինչ-որ ձև պահպանում է խաղաղությունն ու կայունությունը, որովհետև եթե կողմերն ունեն հզոր զենքեր, դա նաև զսպիչ հանգամանք է»: Բաբայանը նաև հավելել է, որ եթե Ռուսաստանը չմատակարարի, այլ պետություն է մատակարարելու՝ նույն Իսրայելը, նույն Պակիստանը, բազմաթիվ այլ երկրներ մատակարարում են:

Եթե նկատեցիք, ԼՂՀ իշխանությունները այս պատասխանով ամբողջովին կրկնում են Մոսկվայի քարոզչության թեզերը: Նույնիսկ կարելի է պնդել, որ Բաբայանը Մոսկվայի դիրքորոշումը պաշտպանում է ավելի ջերմեռանդորեն, քան դա անում են Կրեմլի ազդեցությամբ գործող լրատվամիջոցները և որոշ ռուսաստանցի փորձագետներ:

Ռուսական սպառազինությամբ բառացիորեն երեկ հայկական զինուժն առաջնագծում զինվոր է կորցնում, իսկ պաշտոնական Ստեփանակերտն արձանագրում է, որ Մոսկվայի արածն ընդամենը բիզնես է: Եթե նույնիսկ այդպես է, ապա Ռուսաստանը բիզնես է անում հայ զինվորի արյան հաշվին:

Սակայն ամենատարօրինակն այն է, որ ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը կարծիք է հայտնում, թե Մոսկվան զենքի մատակարարումներով պահպանում է կայունությունն ու խաղաղությունը: Սա արդեն ոչ թե քաղաքական դիրքորոշում է, այլ քաղաքական անմեղսունակության դրսևորում, երբ Ստեփանակերտում նստած պաշտոնյան մոտալուտ պատերազմի ֆոնին խոսում է դրա հիմնական արտաքին սանձազերծող Ռուսաստանի կայունացնող դերի մասին:

Դավիթ Բաբայանը նույն հարթության վրա է դրել Ռուսաստանին ու Ադրբեջանին զենք մատակարարող Իսրայելն ու Պակիստանը: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ ասվածը կոռեկտ չէ զուտ վիճակագրության իմաստով, որովհետև Ռուսաստանը անվիճելի առաջատար է Ադրբեջան զենքի մատակարարումների հարցով: Ապշում ես, երբ ռուսահպատակությունն այնքան կարող է կուրացնել մեր իշխանության ներկայացուցիչներին, որ նրանք անտեսում են այն հանգամանքները, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ ի տարբերություն Իսրայելի ու Պակիստանի, որոնք ոչ մի պարտավորություն չունեն Հսյաստանի հանդեպ և, մեծ հաշվով, ազատ են իրենց գործողությունների մեջ:

Նման իշխանության պարագայում Հայաստանի ու Արցախի վիճակը ողբերգական է, եթե նույնիսկ ունենք հերոսական բանակ, որի սպաներն ու զինվորներն ամեն օր աչքի են ընկնում անձնվիրությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում