Thursday, 16 05 2024
Էրդողանի իրարանցումը Անկարայում եւ կրակոց Սլովակիայում
Այս պահին զորքերը տեղում են. ժողովո՛րդ, դուք այլևս գործոն եք. Գալստանյան
Չարագուշակ հայտարարություն Մոսկվայից. պատերազմի սպառնալիքն ուժի մեջ է
Վովա Գասպարյանին և Լևոն Երանոսյանին սպառնում է 11 և 8 տարվա ազատազրկում
ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետին կաշառելու գործով ձերբակալվել է Լյովա Մարտիրոսյանը
Այդ տարածքները ՀՀ-ում են, փոփոխությունը պետք է տեղի ունենա հանրաքվեով. Գալստանյան
Մոսկվան հրավիրում է Թեհրանին «Զանգեզուրի միջանցք»
Ծանոթ կնոջը բռնաբարել է տունը պայթեցնելու սպառնալիքով
Կաշառքով ցուցարար հավաքագրող է ձերբակալվել
ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը. Վարչապետի աշխատակազմ
Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը հրաժարական է տվել
ՀՀ ԶՈւ-ում նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել․ ՊՆ
«Մայրաքաղաքի համար առանձնակի կարևորություն ունեցող իրադարձություն է»․ Տիգրան Ավինյան
«Հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ»․ ԱԳՆ-ն՝ Վրաստան այցելողների առողջության պարտադիր ապահովագրության ներդրման մասին
Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Էրդողանի «նոր բեմադրությունը»
Երիտասարդները դեմ են «Վրացական երազանքին». ընդդիմությունը իշխանությունից շանս է ստացել
Ինչու երեք սահմանաքար չի դրվել․ կամուրջը տրվում է Ադրբեջանին, իսկ այլընտրանք չի կառուցվել
21:50
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա օրինագիծը գործադիրին փոխանցելու օգտին
Ռուսաստանը, ի տարբերություն Զախարովայի, առաջվանը չէ
ՀՀ և Վրաստանի ԱԳՆ-ները համատեղ մամուլի հաղորդագրություն են հրապարակել անցկացրած քաղխորհրդակցությունների վերաբերյալ
Շնորհակալ եմ ոստիկաններին, որ իմ կոչով փակել են բոլոր փողոցները․ Գալստանյանը հեգնեց
ՀՀ-ն ու Ադրբեջանը խաղաղ համակեցության փորձ և գիտելիք չունեն՝ խաղաղ ապրելու գործիքների կարիք ունենք
Մոսկվայի շարունակվող երեսպաշտ ինքնարդարացումները
20:50
ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ռաֆահում
Դեռևս պարզ չէ՝ կհաջողվի՞ փրկել վարչապետ Ֆիցոյի կյանքը. վարկածներ՝ մահափորձի պատճառների վերաբերյալ
Փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն․ ՀՀ ՆԳՆ
Դիաբետի բարդությունների դեմ պայքարի ծրագիր` բոլոր մարզերում
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է
20:00
Հայտնի է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի բանավեճի հավանական ժամկետը

Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստվում են. գործընթացը շարժվում է լայնածավալ պատերազմի ուղղությամբ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանցի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը:

– Պարոն Ֆելգենհաուեր, ի՞նչ եք մտածում վերջին օրերին Ղարաբաղյան հակամարտության գոտում գրանցված միջադեպերի և մասնավորապես հուլիսի 4-ի իրադարձությունների մասին: Ո՞ւր են տանում բոլոր այս զարգացումները:

Առայժմ պատերազմ չկա, բայց ակնհայտ է, որ հավանականությունը գնալով աճում է, քանի որ աճում է նաև բախումների մակարդակը: Ըստ էության, երկու կողմերն էլ ինտենսիվորեն պատրաստվում են, իսկ եթե երկու կողմերը պատրաստվում են, ապա վերջիվերջո դա կհանգեցնի բախման: Բայց ես չունեմ օպերատիվ ինֆորմացիա ո՛չ հայկական և ո՛չ էլ ադրբեջանական կողմի մասին, ուստի չեմ կարող ճշգրիտ կանխատեսում անել, բայց ընդհանուր առմամբ կոնֆլիկտի խաղաղ կարգավորման հեռանկարներն այնքան էլ ակնհայտ չեն:

– Այնպիսի տպավորություն է, որ զարգանում է ինչ-որ գործընթաց հակամարտության համատեքստում, որը սկսվել էր ապրիլյան իրադարձություններից առաջ և շարունակվում է նաև այսօր, ու վերջիվերջո դա հանգեցնելու է տրամաբանական ինչ-որ հանգուցալուծման, ինչ-որ պայթյունի:

– Այնտեղ կան և՛ ներքին, և՛ արտաքին գործոններ, բայց այժմ աշխատում է ռազմական գործոնը, երկու կողմերն էլ պատրաստվում են, ընդ որում պատրաստվում են ինտենսիվորեն՝ ուժեղացնելով իրենց ռազմական կարողությունները, ուժը: Այսպիսի իրավիճակում ռազմական բախումը վերջիվերջո դառնում է անխուսափելի: Լայնածավալ ռազմական գործողությունները կանխելու համար հարկավոր է ինչ-որ բան անել, քայլեր ձեռնարկել, բայց գրեթե ոչինչ չի արվում, և կարծես աշխարհում ոչ ոքի այս խնդիրը չի հետաքրքրում, բոլորը թքած ունեն, բոլորը զբաղված են Ուկրաինայով, Դոնբասով, Սիրիայով և իհարկե Կորեայով: Այնպես չէ, որ ամբողջովին մոռացել են ղարաբաղյան կոնֆլիկտի մասին, բայց ընդհանուր առմամբ մոռացել են, և որևէ փորձ չի արվում հակամարտության գոտում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Իսկ եթե դա չկա, կլինի էսկալացիա, դա անխուսափելի է:

Բայց լայնածավալ պատերազմ սկսելը պահանջում է ոչ թե պատահական, նպատակաուղղված գործողություններ: Գոնե կողմերից մեկը պիտի որոշի, որ այլ տարբերակ չկա, անհրաժեշտ է գոնե լոկալ հարված կատարել, որից հետո գուցե հնարավոր կլինի հասնել հաջողության: Հնարավոր է՝ կողմերից մեկը կամ երկու կողմն էլ կուզեին, որ ինչ-որ մեկը գար և «բաժաներ» իրենց, բայց կարծես թե ոչ ոք չի պատրաստվում դա անել:

– Այնուամենայնիվ, վերջին օրերին միջազգային տարբեր կառույցներ, մի շարք երկրներ ակտիվորեն արձագանքեցին հուլիսի 4-ի դեպքերին: Հայտարարությամբ են հանդես եկել մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ՌԴ արտաքին գործերի նախարարությունը՝ առանձին մեկնաբանությամբ, ԱՄՆ Պետդեպարտամենտը, ՄԱԿ-ի մամուլի քարտուղարը:

– Նրանք, ովքեր ի պաշտոնե պիտի արձագանքեին, ահազանգ են հնչեցնում, բայց դա միջին մակարդակի վրա է: Ցավոք, խնդիրը դրված չէ ավելի բարձր՝ քաղաքական մակարդակի վրա մի պարզ պատճառով, որ կան այլ խնդիրներ: Օրինակ, ինչպես արդեն նշեցի՝ Կորեայի, Ուկրաինայի, Սիրիայի հարցերն այսօր ավելի կարևոր են գլոբալ իմաստով: Իհարկե, կան մարդիկ, ովքեր բարձրաձայնում են այս խնդրի մասին, բայց դժվար թե նրանք կարողանան իրենց ձայնը հասցնել քաղաքական բարձրագույն շրջանակներին, որոնք ուշադրություն չեն դարձնում այս հիմնախնդրին: Երբ ասում ես նրանց Ղարաբաղի մասին, պատասխանում են՝ «այո, այո, ամեն ինչ շատ լուրջ է», բայց միևնույն է, այնքան էլ չեն հիշում այդ խնդրի մասին:

– Այս հայտարարությունները, Ձեր կարծիքով, դրականորեն կազդե՞ն իրավիճակի վրա: Միջնորդները կոչ են անում պահպանել հրադադարի ռեժիմը:
– Դա բավարար չէ: Անհրաժեշտ են ինչ-որ պոզիտիվ գործողություններ, կողմերի հավելյալ բաժանում շփման գծում, քաղաքական ինչ-որ նախաձեռնություններ, որովհետև հրադադարի ռեժիմ՝ որպես այդպիսին, արդեն վաղուց գոյություն չունի, թեև ինտենսիվ ռազմական գործողություններ էլ չկան ղարաբաղյան ճակատում կամ հայ-ադրբեջանական սահմանին: Բայց լինում են բավարար թվով ցածր ինտենսիվության ռազմական գործողություններ: Առայժմ դրանք աճում են, օրինակ, դեպի Դոնբասի մշտական բախումների մակարդակը: Աճն ակնհայտ է, էլ չենք խոսում ռազմատենչ հռետորաբանության մասին, որը գալիս է հատկապես Ադրբեջանի կողմից և շատ կտրուկ բնույթ ունի: Եվ նորից պիտի նկատենք, որ ակնհայտորեն կան քաղաքական պատճառներ, որոնք թույլ չեն տալիս հասնելու հիմնախնդրի փոխզիջումային լուծման: Իրավիճակը չի փոխվի՝ առանց փոխզիջումների, առանց լարվածության թուլացման, ընդ որում այնպիսի թուլացման, որը կբացի քաղաքական լուծման հեռանկարներ: Բայց առայժմ շարունակվում է այս վիճակը, սրան գումարած՝ հակամարտության երկու կողմերն էլ բարձրացնում են մարտական պատրաստության մակարդակը՝ ձեռք են բերում նոր զենք, առաջին գիծ են տանում նոր ուժեր, նոր միջոցներ: Տեղի է ունենում անդառնալի գործընթաց, որը շարժվում է լայնածավալ պատերազմի ուղղությամբ, պարզապես ո՛չ մեկը, ո՛չ մյուսը առայժմ պատրաստ չեն սկսելու լուրջ ռազմական գործողություններ: Շատ լավ, բայց դա բավարար չէ:

– Դուք ասում եք, թե կողմերը պատրաստվում են պատերազմի: Այդ գնահատականը տալիս եք հավասարապես երկու կողմերի՞ն էլ:

– Կողմերն այնքան զենք են կուտակել, որ ինչպես ասում են՝ բոլորին կհերիքի, բայց հնարավորությունները տարբեր են: Հայաստանի հնարավորությունները փոքր-ինչ ավելի սահմանափակ են, քան ադրբեջանական կողմինը:

– Նկատի ունեմ՝ կողմերը տարբեր նպատակներ ունեն թե՛ ռազմական, թե՛ քաղաքական և թե՛ դիվանագիտական առումով:

– Պարզ է, որ նպատակները տարբեր են: Դրանում կասկած չկա: Բայց տվյալ դեպքում ես ավելի շատ խոսում էի քաղաքական հնարավորությունների մասին: Խնդիրն այն է, որ քաղաքական-դիվանագիտական ճակատում ոչինչ չի կատարվում, և այս պայմաններում իրական ճակատը ռազմական ճակատն է, հետևաբար ռազմական գործոնը դառնում է որոշիչ:

– Ենթադրենք, որ Ադրբեջանը նոր հարձակում կնախաձեռնի: Ի՞նչ խնդիրներ է նա փորձելու լուծել դրանով:

– Տվյալ հարցին ես չեմ կարող ճշգրիտ պատասխան տալ: Կարող են լինել սահմանափակ նպատակներ՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի պես, բայց կարող են նաև լինել ավելի հավակնոտ նպատակներ:

– Ի դեպ, այս օրերին Համբուրգում կայանում է Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովը: Ղարաբաղյան հակամարտության գոտում, ինչպես տեսնում ենք, պայթյունավտանգ իրավիճակ է: Կարծում եք՝ առաջատար պետությունների ղեկավարները ինչ-որ կերպ կանդրադառնա՞ն այս խնդրին:

Ցավոք, կարծում եմ, որ ձեր վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնի: Դա ղարաբաղյան կոնֆլիկտի շատ վտանգավոր առանձնահատկությունն է ներկա ժամանակներում, որ գագաթնաժողովների մակարդակով ձեր մասին չեն խոսում: Դժվար թե Պուտինը անդրադառնա այդ խնդրին, իսկ Թրամփը գուցե ընդհանրապես չգիտի ղարաբաղյան խնդրի մասին: Հնարավոր է՝ նա Հայաստանից կամ հայերից գիտի միայն Քարդաշյանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում