Sunday, 12 07 2026
21:09
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան

18 խոշորացված համայնքներից 6-7-ում ներդրումային ծրագրերը սկսված են

Հայաստանի 18 խոշորացված համայնքներից մոտ 6-7-ում սկսված ներդրումային ծրագրերը համաֆինանսավորվում են ԱՄՆ ՄԶԳ, Շվեյցարական կոնֆեդերացիայի զարգացման գործակալության, Կառավարության կողմից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը։

«140 համայնքների ֆինանսական մասով ունենք շուրջ 12 մլն դոլարին համարժեք դրամական ռեսուրս, որը պիտի բաժանենք 18 խոշորացված համայնքների կողմից ներկայացված ծրագրերին համապատասխան։ 18 խոշորացված համայնքներից մոտ 6-7-ում մեր կողմից խոստացված ներդրումային ծրագրերը սկսված են։ ԱՄՆ ՄԶԳ, Շվեյցարական կոնֆեդերացիայի զարգացման գործակալության, Կառավարության համաֆինանսավորմամբ, ինչպես նաև համայնքների սեփական ներդրումների հաշվին արդեն իսկ սկսել են իրականացվել ներդրումային ծրագրեր Դիլիջանում, Թումանյանում, Տաթևում։ Մոտ օրերս նաև մի շարք այլ համայնքներում մենք կունենանք ժամանակակից կոմունալ և ճանապարհաշինական ուղղվածության տեխնիկայի մատակարարված առաջին խմբաքանակները, որոնք էապես կբարեփոխեն համայնքներում ծառայությունների մատուցման որակն ու հնարավորությունները»,- ասաց Վաչե Տերտերյանը։

Այդ ծրագրերում հիմնական ուղղությունները, որոնք համայնքները իրենց համար համարել են կարևոր, եղել են ճանապարհաշինությունը, ջրամատակարարումը, ոռոգման ցանցերը, դպրոցները, մանկապարտեզները և ամենատարբեր ծառայությունները։ Այս ամենից բացի, Տերտերյանի խոսքով, համայնքները նաև ապահովվել են հասարակական տրանսպորտով։ ՀՀ ՏԿԶՆ-ի գործընկեր գերատեսչությունը՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, լուրջ քայլեր է իրականացնում տրանսպորտային մատչելի կապ ապահովելու ուղղությամբ։ Նախարարի առաջին տեղակալի պնդմամբ՝ խոշորացված համայնքները պետք է կարողանան միջհամայնքային հաղորդակցություն ապահովել բնակավայրերի միջև։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում