Tuesday, 21 07 2026
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին
19:10
Համաձայնագիրը նոր հնարավորություն է տալիս վերջապես հաղթահարել հակամարտությունը․ Մերց
Ջրային կոմիտեում քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Բաքուն պատրաստ է ավելացնել բնական գազի մատակարարման ծավալները դեպի Գերմանիա․ Ալիև
Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Բելգիայի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը. ԱԳՆ
18:30
Հարավային Կովկասը գնալով ավելի կարևոր է դառնում. Մերց
Էկոնոմիկայի նախարարությունը ձուկ և ձկնամթերք արտադրողներին հրավիրում է միջոցառման՝ ծանոթանալու ՀՀ-ից ԵՄ արտահանման ընթացակարգերին
18:10
Իսպանիայում շոգի պատճառով եղանակային տագնապի դեղին և նարնջագույն մակարդակ է հայտարարվել
Բեռլինը Երևանի և Բաքվի հետ հարաբերությունների քաղաքական բաղադրիչը հավասարակշռեց
Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո
2026-ին որդեգրվել է 45 անտուն շուն
17:30
Հնդկաստանը ՌԴ բարձրաստիճան դիվանագետին կանչել է ԱԳՆ՝ հրթիռային հարվածից 4 հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ներկայացուցիչների հետ
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ
Սարիկ Մինասյանը կվերցնի պատգամավորի մանդատը
Իսրայելը շահագրգռված չէ ներքաշվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության մեջ. Սմոտրիչ
Դատարան են ուղարկվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
16:30
ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայի աթ-Թանֆի ռազմակայանին հարվածելու մասին
16:20
Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց
16:10
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ
15:50
Թրամփը հանձնարարական էր տվել այս մրցաշարը դարձնել պատմության մեջ լավագույնը. Ջուլիանի
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում պետբյուջե է վճարել շուրջ 12,6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր. Պետրոսյան

Որքա՞ն է կազմում պետական պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձը. iravaban.net

Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին ՀՀ օրենքով սահմանվում են «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական պաշտոն զբաղեցնող անձանց, հանրապետական գործադիր մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների աշխատողների վարձատրության սկզբունքները, կարգավորվում են նրանց հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի, պարգևատրման, դրամական օգնության կազմակերպման և վարձատրության հետ կապված այլ հարաբերություններ:

Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության հիմնական սկզբունքներն են`

1) պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության միասնական, արդարացի համակարգի և պետական պաշտոններ զբաղեցնող անձանց պարտականություններին, պատասխանատվությանը համապատասխանող հիմնական աշխատավարձի ապահովումը.

2) պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության չափերի հիմնավորված տարբերակման ապահովումը.

3) պետական ծառայության տարբեր ոլորտներում աշխատավարձերի սանդղակների համադրելիության ապահովումը.

4) հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հիմնավորված հարաբերակցությունների ապահովումը.

5) համարժեք աշխատանքի և փորձառության համար համարժեք վարձատրությունը.

6) ծառայության ընթացքում պետական ծառայողների ավելի բարձր պաշտոններ զբաղեցնելու ձգտման խթանումը.

7) ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից կախված` պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության խտրականության բացառումը:

Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին ՀՀ  օրենքի համաձայն ամենաբարձր աշխատավարձը ստանում են հետևյալ պետական պաշտոնները զբաղեցնող անձինք՝

1․ ՀՀ Նախագահի պաշտոնը զբաղեցնելու դեպքում աշխատավարձը կազմում է 1,320,000 ՀՀ դրամ։

2․ ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնելու դեպքում աշխատավարձը կազմում է 1,188,000 ՀՀ դրամ։

3․ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու դեպքում աշխատավարձը կազմում է 1,188,000 ՀՀ դրամ։

4․ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնելու դեպքում աշխատավարձը կազմում է 1,056,000 ՀՀ դրամ։

5․ ՀՀ փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելու դեպքում աշխատավարձը կազմում է  1,023,000 ՀՀ դրամ։

6․ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու դեպքում աշխատավարձը կազմում է 1,023,000 ՀՀ դրամ։

7․ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբաղեցնելու դեպքում աշխատավարձը կազմում է 990,000 ՀՀ դրամ։

8․ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնելու դեպքում աշխատավարձը կազմում է 990,000 ՀՀ դրամ։

9․ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնը զբաղեցնելու դեպքում աշխատավարձը կազմում է 990,000 ՀՀ դրամ։

10․ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնելու դեպքում աշխատավարձը կազմում է 990,000 ՀՀ դրամ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում