Sunday, 12 07 2026
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից

Ի՞նչ է պատասխանել Սարգսյանը Միլսին

Սերժ Սարգսյանը Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ այսօր այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանություն: Նախագահը շնորհավորել է դեսպան Ռիչարդ Միլսին, դեսպանատան աշխատակիցներին և տևական զրույց է ունեցել արտակարգ և լիազոր դեսպանի հետ: Իհարկե, գործ ունենք արարողակարգային, քաղաքավարական այցի հետ, սակայն այսօր Հայաստանն ու անձամբ Սերժ Սարգսյանը կանգնած են այնպիսի մարտահրավերների առաջ, որ մեծ շռայլություն կլիներ այս հանդիպմանը զուտ պրոտոկոլային պրիզմայով վերաբերվելը:

Ռուսական սպառազինության պարբերաբար մատակարարումներն Ադրբեջան նոր պատերազմի սանձազերծման առիթ կարող են հանդիսանալ՝ մանավանդ այն խոսակցությունների ֆոնին, որ մեր տարածաշրջանը չի մտնում Թրամփի վարչակազմի հետաքրքրությունների շրջանակի մեջ:

ԱՄՆ-ի տարածաշրջանային կայունացնող դերն ակնհայտ է, և, համենայնդեպս, Միլս-Սարգսյան հանդիպման առանցքային թեման ենթադրաբար եղել է այն հարցը, թե Հայաստանն ինչ ակնկալիք կարող է ունենալ Սպիտակ տան տարածաշրջանային նոր քաղաքականությունից: Հայաստանի անվանական դաշնակիցը Ռուսաստան է, բայց գաղտնիք չէ, որ վերջին տարիներին հենց հյուսիսից են եկել Հայաստանի անվտանգությանը սպառնացող մարտահրավերները, որոնք Հայաստանը մասամբ չեզոքացրել է հենց Արևմուտքի աջակցությամբ:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Միլսին՝ խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը ամերիկյան ցուցաբերված աջակցության համար: Անկասկած է, որ ընտրությունների հետ կապված ավելի լայն համատեքստ է հետաքրքրում Սերժ Սարգսյանին, և նա այսօր, բնականաբար, փորձել է պարզել, թե Վաշինգտոնում ինչպես են վերաբերվում իշխանության տրանսֆորմացիայի իր ծրագրին, այլ խոսքով՝ ինչքանով է լեգիտիմացված իշխանության երկարաձգման իր պլանը: Այս հարցը հատկապես կարևոր է ՀՀ-ԵՄ հարաբերությունների այսօրվա ճգնաժամի ֆոնին, երբ Բրյուսելում, ըստ էության, կասկածի տակ է դրվել ապրիլի 2-ի ընտրությունների և Սերժ Սարգսյանի ծրագրերի լեգիտիմությունը:

Մյուս կողմից՝ Միլսն անշուշտ օրակարգային դարձրած կլինի ամերիկյան ութ միլիարդ դոլարի ներդրումների և դրանց հայաստանյան արձագանքի հարցը: Պաշտոնական լրահոսն այդ մասին լռում է, սակայն Վաշինգտոնում պրագմատիկ են և գործընկերությունը պատկերացնում են ոչ թե վերացական օրակարգով կամ Հայաստանի իշխանությունների բարեփոխումների իմիտացիային մասնակցությամբ, այլ առարկայական հողի վրա:

Ինչքանո՞վ Հայաստանը պատրաստ կլինի հրաժարվել քրեաօլիգարխիկ համակարգից և ռուսական կախվածությունից: Այս հարցն, անշուշտ, հետաքրքրում է ամերիկյան կողմին, և հենց դա է ընկած նրանց ներդրումային առաջարկի հիմքում:

Դժվար է ենթադրել, թե ի՞նչ պատասխան է տվել Սարգսյանը Միլսին, բայց դրանով է, մեծ հաշվով, պայմանավորված հայ-ամերիկյան հարաբերությունների բնույթն ու համագործակցության մակարդակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում