SkyWest Airlines ավիաընկերության ինքնաթիռն այրվող շարժիչով վայրէջք է կատարել Դենվերի օդանավակայանում (Կոլորադո)։ Այս մասին հայտնում է Telegraph-ը։
Bombardier CRJ700-ը ներքին ավիաչվերթ է իրականացրել Ասպեն քաղաքից Դենվեր։ Ինքնաթիռում գտնվել է 59 ուղևոր, նրանք բոլորը բարեհաջող լքել են այրվող ինքնաթիռը, տուժածներ չկան։











































