Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Հայաստանի դիվանագիտական դպրոցի ունկնդիրները այցելել են միջազգային կառույցներ և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ

Սեպտեմբերի 14-20-ը ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների և աշխատակիցների այցը Բրյուսել և Վիեննա: Եվրոպական Միության, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ), ՆԱՏՕ-ի կենտրոնակայաններ և ՄԱԿ-ի գրասենյակ, ինչպես նաև արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ ուսումնական այցը Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների առաջին նման այցելությունն էր:

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ սեպտեմբերի 16-ից 18-ը ԴԴ ունկնդիրներն այցելել են ԵՄ հիմնական կառույցներՙ Հանձնաժողով, Խորհուրդ, Արտաքին գործունեության ծառայություն և Եվրոպական խորհրդարան: ԵՄ կառույցներում ունկնդիրների համար կազմակերպված դասախոսությունները և դրանց հաջորդած հարց ու պատասխաններն ավելի ամրապնդեցին ունկնդիրների` դպրոցում ստացած գիտելիքները: Եվրոպական խորհրդարանում Դպրոցի ունկնդիրները ներկա գտնվեցին նաև Արևելյան գործընկերության մասին լսումների, իսկ երեկոյան՝ «Հրանտ Դինք» հիմնադրամի կազմակերպած հայ և թուրք լուսանկարիչների ցուցահանդեսի բացմանը, որը նվիրված էր հայ-թուրքական փակ սահմանի խնդրին:

Բրյուսելում ԴԴ ունկնդիրներն այցելեցին նաև ՆԱՏՕ-ի կենտրոնակայան, որտեղ լսեցին դասախոսություններ ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների ու ՆԱՏՕ-ի հանրային դիվանագիտության մասին: Այնուհետև ունկնդիրները հանդիպել են ՆԱՏՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Եդիգարյանի հետ:

Բելգիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ ունկնդիրները ճանաչողական այց են կատարել Անտվերպեն:

Վիեննայում ԴԴ ունկնդիրներն այցելել են ԵԱՀԿ, որտեղ կառույցի գործունեության վերաբերյալ դասախոսությունից բացի, ներկա գտնվեցին Մշտական խորհրդի նիստին, որի ժամանակ ելույթ է ունեցել նաև ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը: ԴԴ ունկնդիրներն այցելեցին նաև Միավորված ազգերի կազմակերպություն և Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն և հանդիպումներ ունեցան կառույցների համապատասխան պատասխանատուների հետ, ինչպես նաև կատարեցին շրջայց ՄԱԿ-ի շենքում:

Այցի ընթացքում ապագա դիվանագետներն այցելել են նաև Բրյուսելում ու Վիեննայում ՀՀ դեսպանություններ, որտեղ նրանց ընդունեցին ներկայացուցչությունների ղեկավարներ, դեսպաններ Ավետ Ադոնցը և Արման Կիրակոսյանը: Վիեննայում ԴԴ ունկնդիրներն այցելել են նաև Մխիթարյան միաբանություն և ծանոթացան հայկական մշակույթի նշանակալից օջախներից մեկի գործունեությանն ու մշակութային հսկայական ժառանգությանը:

ՀՀ դիվանագիտական դպրոցի այցը ԵՄ և միջազգային կառույցներ ֆինանսավորել էր Եվրոպական Միությունը՝ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցին ցուցաբերվող շարունակական օժանդակության ծրագրի շրջանակներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում