Friday, 10 07 2026
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է
Ամերիկյան AECOM-ի թիմը ուսումնասիրել է ԹՐԻՓՓ-ի տեղանքը
Սպասվում է կարճատև անձրև

Նախագահի աշխատակազմը, էկոնոմիկայի և ԱԳ նախարարությունները չգիտեն՝ ինչ օգուտ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունից

Երեք շաբաթ առաջ՝ սեպտեմբերի 5-ին, «Առաջին լրատվականը» հարցում էր ուղարկել ՀՀ նախագահի աշխատակազմ, արտգործնախարարություն և էկոնոմիկայի նախարարություն՝ մեր տնտեսության վրա Մաքսային միություն մտնելու հետևանքների մասին:

Սեպտեմբերի 4-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել էր, թե եղել են փորձագիտական խմբեր, որոնք եկել են այն եզրակացության, որ ընդհանուր սահմանի բացակայությունը հաղթահարելի է, և որ Մաքսային միությունը «արդյունավետ և օգտակար» է Հայաստանի տնտեսության համար:

Մենք փորձել էինք պարզել՝
1. Ի՞նչ փորձագիտական խմբերի մասին է խոսքը, ե՞րբ են դրանք ձևավորվել և աշխատել, ովքե՞ր են ընդգրկված եղել այդ փորձագիտական խմբերում:

2. Ընդհանուր սահմանի բացակայության կոնկրետ ի՞նչ խնդիրների մասին է խոսք եղել, և կոնկրետ ի՞նչ լուծումներ են դրանց տրվել, որոնք «թույլ են տալիս հաղթահարել այդ բարդությունը»

3. Հաշվի առնելով մեր տնտեսության այսօրվա կառուցվածքը և առաջիկա տարիների զարգացման հեռանկարները՝ Մաքսային միությանն անդամակցումը ի՞նչ օգուտներ կարող է տալ Հայաստանին:

4. Որքանո՞վ է համատեղելի Մաքսային միության մաքսային քաղաքականությունը Առևտրի համաշխարհային կազմակերպության այն սկզբունքների ու դրույթների հետ, որոնք այսօր գործում են Հայաստանի պարագայում:

5. Ի՞նչ բացասական հետևանքներ կարող է թողնել Մաքսային միությանն անդամակցումը Հայաստանի տնտեսության վրա:

Անցել է արդեն երեք շաբաթ, սակայն վերը նշված գերատեսչություններից ոչ մեկը այդպես էլ չի պատասխանել: Մեզ մնում է միայն հուսալ, որ մի քանի ամիս հետո այդ գերատեսչություններում կկարողանան քիչ թե շատ տրամաբանված գրավոր տեքստ կազմել Մաքսային միության հետևանքների վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում