Wednesday, 15 07 2026
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից
15:10
Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին
Թուրքիան Ռուսաստանի «առջև Սուրբ Սոֆիան փակել» է
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
Ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը. արդարադատության նախարարության պարզաբանումը
14:30
Ֆոն դեր Լայենը և ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ ժամանել են Կիև
Մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են նոր դպրոցների կառուցման ու նորոգման ծրագրերը
14:10
Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ անօդաչուի հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավ
ՄԻՊ-ի և Նիդերլանդների դեսպանության համագործակցությամբ Զարթոնքում կազմակերպվել է մարդու իրավունքներին առնչվող իրազեկման միջոցառում
13:50
Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի
Մեկնարկել է «Երիտասարդները հանուն խաղաղության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդության ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը
13:30
Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն
Երևանի քաղաքապետարանի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում
13:10
Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»․ ԻՀՊԿ
400 դոլարով տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոց էր ձեռք բերել
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները պետք է առաջ շարժվեն համակարգված. Թուրքիայի ԱԳՆ
Չենք մոռանում, չէ՞, ՀԴՄ-ի մասին․ վարչապետ
12:30
Իրանում ԱՄՆ-ը հարվածից զոհվել է 30 մարդ
Հայ գիտնականի մասնակցությամբ հետազոտությունների շրջանակում հաջողվել է բացառիկ ճշգրտությամբ չափել տարածաժամանակային քարշի երևույթը
12:10
Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարար
Ռուս-ուկրաինական պատերազմը «թուրքական աշխարհի» հակառուսական համախմբում է խթանել

ՊՆ-ն լայն աշխատանքներ է իրականացրել սահմանային համայնքների խնդիրների շուրջ

Ներկայում ՀՀ պաշտպանության նախարարությունն ունի յուրաքանչյուր սահմանամերձ համայնքի անձնագիրը, որտեղ ներկայացված են համայնքի խնդիրները, բնակչության, առկա ռեսուրսների մասին տեղեկությունները և խնդիրների լուծման ուղղությունները: Այս մասին հունիսի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀպաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նրա խոսքով` վարչապետի որոշմամբ ստեղծված այն միջգերատեսչական հանձնաժողովը, որը ղեկավարում է ինքը` մի շարք արտագնա նիստեր է անցկացրել հենց սահմանամերձ համայնքներում` հանդիպելով տեղի բնակչության հետ, քննարկելով խնդիրները տեղում և ի մի բերել դրանք:

«Այս ընթացքում բավականին շատ աշխատել ենք սահմանային համայնքների խնդիրների շուրջ: Պաշտպանության նախարարի առաջին տեղակալն աշխատում է միջազգային գործընկեր-կառույցների, հասարակական կազմակերպությունների հետ, որոնք սահմանամերձ համայնքներում բավականին աշխատանքներ են իրականացրել վերջին տարիներին՝ երբեմն նաև չհամակարգված, և մենք փորձում ենք փոխադարձ ըմբռնմամբ հասկանալ, թե որ խնդիրը, որտեղ և ինչպես պետք է ավելի արագ և արդյունավետ լուծենք»,-ասաց նախարարը`կարծիք հայտնելով, որ շատ կարճ ժամանակում կարողանալու են մատնանշել, թե որ համայնքում որ խնդիրներն են առաջնահերթ: Ըստ նրա` որոշ տեղերում անվտանգության խնդիրներն են առաջնահերթ` հատկապես ուսումնական հաստատությունների մոտ պատնեշների, թաքստոցների կառուցումը և այլն, որոշ դեպքերում դրանք տնտեսական զարգացման համար անհրաժեշտ որոշակի աջակցություններն են:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ մի շարք ծրագրեր արդեն ներառված են 2018 թվականի բյուջեի գերատեսչական ծրագրերի մեջ և կդառնան քննարկման առարկա` բյուջեի քննարկման ժամանակ: «Այստեղ ունենք նաև մի շարք հարցեր՝ կապված սահմանամերձ համայնքների երիտասարդների ուսման հետ: Կարծում եմ, առաջիկայում դրանց շուրջ կկարողանանք լուծումներ առաջարկել»,- ավելացրեց Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում