Friday, 10 07 2026
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը

ՊՊԾ գունդը գրաված անձանց նկատմամբ քաղաքական հետապնդում չի իրականացվում. ՀՀ գլխավոր դատախազ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը սխալ և հիմք չունեցող է համարում որոշ իրավապաշտպանների տեսակետը, թե 2016 թ. հուլիսին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի անդամների դատավարության ընթացքում խմբի անդամների նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, այլ ոչ թե իրավական գործընթաց: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազն ընդգծեց, որ առերևույթ հանցագործությունը տեղի է ունեցել ամբողջ աշխարհի աչքերի առաջ: «Այսինքն, մենք տեսանք, թե այդ օրերին ինչ էր տեղի ունենում: Եվ ընթացան համապատասխան իրավական գործընթացներ: Գործն այս պահին գտնվում է դատարանում, իրականացվում է դռնբաց և հրապարակային դատավարություն: Հետազոտվելու են ապացույցները: Անկախ նրանից, թե դուք ՊՊԾ գնդի գրավման 15 օրերի ընթացքում ինչ եք տեսել՝ հիմա դատավարական ելքով դրանք տեսնելու եք համապատասխան դատավարական փաստաթղթերով»,- նշեց Դավթյանը:

Նա ևս մեկ անգամ նշեց, որ զինված խմբի անդամների դատավարությունը,նրանց առաջադրված մեղադրանքները որևէ առնչություն չունեն նրանց քաղաքական գործունեության հետ: «Այդ զինված խմբի անդամների մեջ կան անձինք, ովքեր ընդհանրապես հայտնի չեն իրենց քաղաքական գործունությամբ, և երկրորդ՝ երբևէ քաղաքական գործունեությամբ զբաղված լինելը դեռևս չի նշանակում, որ այդ անձի կողմից հանցագործություն կատարելու դեպքում նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելը պայմանավորված է նրա քաղաքական գործունեությամբ»,- ընդգծեց ՀՀ գլխավոր դատախազը:

Անդրադառնալով Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ներկայացրած միջնորդությանը՝ Դավթյանն ընդգծեց, որ իրենք պատասխանել են «Ելք» դաշինքին. «Վարույթում այս պահին առկա ապացույցները մեզ դեռ թույլ չեն տալիս ունենալ հավաստում, որ ազատության հետ կապված խափանման միջոց ընտրելու դեպքում մենք կարող ենք երաշխավորել Անդրեաս Ղուկասյանի պատշաճ վարքագիծը»,- նշեց Դավթյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում