Friday, 10 07 2026
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին

Հայաստանն անտարբեր չէ Վրաստանի հայ համայնքի ճակատագրի նկատմամբ. Հովհաննես Մանուկյան

«Վրաստանի Հայ Համայնք»-ի «Միություն» լրատվական կենտրոնի հարցերին պատասխանել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը:

 -Հայաստանի և Վրաստանի անկախության հռչակումից 22 տարի անց, ինչպե՞ս են զարգանում այս երկրների միջև հարաբերությունները: Ո՞ր ոլորտներում է նկատվում լավագույն արդյունք, իսկ որ ոլորտներում դժվարություններ և ինչի՞ հետ են դրանք կապված:

 – Անդրադառնալով անկախության ժամանակշրջանի հայ-վրացական հարաբերություններին, նախևառաջ, հարկ է շեշտել գլխավորը՝ այդ հարաբերությունները երբեք չեն շեղվել բարիդրացիության և սերտ գործընկերության մակարդակից:

 Մեր հարաբերություններում նախապատվությունը տրվել է տնտեսական համագործակցությանը: Համագործակցության ավանդական ոլորտներ են էներգետիկան, տրանսպորտը, գյուղմթերքների արտադրությունը, սննդարդյունաբերությունը, շինանյութերի արտադրությունն ու հանքարդյունաբերությունը, վերջին տարիներին հատկապես` տուրիզմը:

 Ինչ վերաբերում է խնդիրներին, ապա դրանք աշխատանքային են: Մեր մոտ անլուծելի հարցեր չկան, կան դեռևս չլուծված հարցեր: Գիտեք, որ մենք այսօր աշխատում ենք հայ-վրացական սահմանի դելիմիտացիայի ուղությամբ, մեր վրաց գործընկերների հետ միասին փորձում ենք լուծումներ գտնել Վրաստանում հայ հոգևոր և մշակութային ժառանգության պահպանության հարցում, աշխատում ենք հայկական եկեղեցիները հայ առաքելական եկեղեցու հետևորդ մեր հայրենակիցներին վերադարձնելու և բազում այլ ուղղություններով:

 -Հայտնի է, որ դիվանագիտական առաքելությունների հիմնական խնդիրը սեփական պետության շահերի պաշտպանումը և զարգացումն է տվյալ երկրում: Ինչու՞մ են կայանում Հայաստանի Հանրապետության հիմնական՝ ռազմավարական շահերը Վրաստանում:

 – Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների ամրապնդումը: Եվ Վրաստանն այստեղ ունի առանցքային կարևորություն: Որպես բարեկամ երկիր և վստահելի գործընկեր Վրաստանը մեր համար կարևորություն է ներկայացնում մի շարք ոլորտներոմ` տնտեսական, տրանսպորտային և կոմունիկացիոն, ինչու ոչ, նաև մշակութային: Չէ որ մենք կրողներն ենք այս տարածաշրջանում միասնական քրիստոնեական արժեքների և դա հուսալի հիմք է մեր անքակտելի բարեկամության:

 Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև Վրաստանի հայ համայնքի սոցիալ-տնտեսական և հոգևոր-մշակութային իրավունքների լիարժեք իրականացման ապահովումը, ինչը մեր բանակցային օրակարգի մշտական հարցերից է:

 -Ինչպե՞ս կնկարագրեիք Վրաստանի քաղաքական վերնախավի վերաբերմունքը Հայաստանի հետ համընդհանուր, ռազմավարական համագործակցության նկատմամբ:

 –  Կարծում եմ, որ այս հարցի պատասխանն արդեն իսկ տվել եմ՝ նախորդ հարցերին պատասխանելով: Բացի այդ, հաշվի առնելով մեր տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական շահերի բախման իրողությունը, կարող ենք ասել, որ թե’ Հայաստանի, և թե’ Վրաստանի քաղաքական էլիտան մեծ հաշվով հասկանում է մեր տնտեսական և քաղաքական գործընկերության ոչ այլընտրանքայնությունը:

 -Ձեր գնահատմամբ, որքանո՞վ խորն է Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցությունը Վրաստանի վրա և ո՞ր ոլորտներում է այն արտահայտվում բացասական՝ կապված հայ-վրացական հարաբերությունների հետ:

 – Այսպես, թե այնպես, պետությունների միջև ձևավորվող հարաբերությունները փոխադարձ քաղաքական ազդեցության գործոն են: Այն, որ Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև սերտ համագործակցություն է հաստատվել, փաստ է և կոպիտ սխալ կլիներ, եթե այդ փաստը մենք դիտեինք  հայ-թուրքական և, մանավանդ, հայ-ադրբեջանական հարաբերությունների մեղմ ասած ոչ բարիդրացիական լույսի ներքո: Ընդհակառակը, այն որ տարածաշրջանում կա երկիր, որին հաջողվել է պահպանել հավասարապես բարեկամական հարաբերություններ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, նպաստում է Հարավային Կովկասում կայունության պահպանմանը:

 Դրա հետ մեկտեղ, ես կարծում եմ և հուսով եմ որ դա այդպես է, որ մեր պետությունների արտաքին քաղաքական դիրքորոշումները բխում են մեր իսկ սահմանած արտաքին քաղաքական նախապատվություններից, այլ ոչ թե երրորդ ուժերի ազդեցության արդյունք են: Նույնը կարելի է ասել նաև հայ-վրացական սերտ համագործակցության մասին: Վերջին տարիների արտաքին քաղաքական զարգացումներն ապացուցել են, որ մենք կարող ենք պաշտպանել մեր այդ դիրքորոշումները՝ անկախ նրանից թե երրորդ ուժերը երջանիկ են դրանից, թե ոչ:

 Հայտնի է, որ Վրաստանի անկախության հռչակման օրվանից հայությունը իրավունքների իրականացման ոլորտում, որպես երկրի ազգային փոքրամասնություն, բախվում է որոշ բարդությունների: Միևնույն ժամանակ, մի շարք հարցեր (եկեղեցական շինությունների պատկանելությունը, կրթական ոլորտի խնդիրները) այսօր գտնվում են Հայաստան-Վրաստան երկկողմանի հարաբերությունների օրակարգում: Ձեր կարծիքով, ինչո՞վ է պայմանավորված այն փաստը, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների իրականացման և ազատության հետ կապված հարցերը տեղափոխվեցին միջազգային հարաբերությունների հարթություն և որքանո՞վ է դա արդյունավետ:

 – Նախ, սկսեմ նրանից, որ աշխարհը գլոբալիզացվում է: Վերջին տասնամյակներում ինտենսիվ ընթանում են միջպետական ինտեգրացիոն գործընթացներ: Ինտեգրացիան, միջպետական կառույցներին և միավորումներին միանալը ենթադրում է տարբեր ոլորտներում, այդ թվում և մարդու իրավունքների, փոքրամասնությունների իրավունքների բնագավառներում միասնական ստանդարտների և միասնական վերահսկողական մեխանիզմների սահմանում: Մեր երկրների անդամակցությունը Եվրոպայի խորհրդին և հետագա եվրոինտեգրման քաղաքականությունը դրա վառ օրինակն են: Եվ, կարծում եմ, որ զարմանալի և պատահական չէ, որ բազմաթիվ հարցեր, որոնք երկրի ներքին հարցերն են, դառնում են միջազգային, միջպետական հարաբերությոններում քննարկման և բանակցման առարկա: Առավել ևս Հայաստանը և Վրաստանը, որոնք բարեկամական երկրներ են, երկուսն էլ ԵԽ անդամ պետություններ:

 Հայաստանն անտարբեր չէ Վրաստանի հայ համայնքի ճակատագրի նկատմամբ և մեր համագործակցությունն այս ոլորտում մեր վրաց գործընկերների հետ ուղղված է այդ բարդագույն հարցերի արդյուվետ լուծմանը:

 Իսկ մեծ հաշվով, այո, դա Վրաստանի ներքին խնդիրն է, պարտավորությունը` ապահովել ազգային փոքրամասնությունների իրավունքների արդյունավետ իրագործումը, մասնավորապես Վրաստանի ազգությամբ հայ քաղաքացիների` խղճի ազատության սահմանադրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը:

 Վրացական քաղաքական վերնախավը անդրադառնալով 1915-23թթ. Հայոց Ցեղասպանության դատապարտմանը, հայտարարում է, որ ցեղասպանության ժխտման դիրքորոշումը կապված է երկրի արտաքին քաղաքական ուղղության հետ և Հայաստանն ըմբռնումով է մոտենում Վրաստանի այս դիրքորոշմանը: Արդյո՞ք դա այդպես է: Հայաստանը ըմբռնումո՞վ է մոտենում 1915-23թթ. Հայոց Ցեղասպանությունը չճանաչելու քաղաքականությանը::

 – Անկեղծ ասած, ես ծանոթ չեմ վրացական կողմի նման պաշտոնական գնահատականներին կամ դիրքորոշմանը: Բոլոր դեպքերում, հայկական կողմը ոչ թե ըմբռնումով է մոտենում Վրաստանի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես չճանաչելու  դիրքորոշմանը և փաստին, այլև պարզապես, գտնում է, որ մենք իրավունք չունենք նման պահանջ ներկայացնել կամ չենք կարող հանդիմանել որևէ պետության այդ կապակցությամբ: Մարդկության դեմ ուղղված հանցագործությունների ճանաչման և դատապարտման հարցը տվյալ սուվերեն երկրի և նրա քաղաքական վերնախավի իրավասությունն է:

Այլ հարց է խնդրի բարոյական կողմը:

Այնուամենայնիվ, մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել՝ մեր վրաց գործընկերներին համոզելու, որ 1915 թվականի ողբերգության արդար գնահատումը ծառայելու է միջազգային հարաբերություններում ավելի առողջ, արդար և փոխվստահության վրա հիմնված մթնոլորտի ձևավորմանը, այլ ոչ թե հակառակը և համապատասխանում է Վրաստանի երկարատև, խորքային քաղաքական շահերին:

Ի դեպ, այս հարցում Վրաստանի տարածքում առավել ազդեցիկ և լեգիտիմ կարող է հնչել Վրաստանի հայ համայնքի, Վրաստանի հայազգի քաղաքացիների ձայնը: Վրաստանը ժողովրդավարական երկիր է, հռչակել է խոսքի և համոզմունքների ազատության երաշխավորումը, և այստեղ Դուք ունեք գործողությունների և պատասխանատվության մեծ դաշտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում