Saturday, 01 06 2024
Վրաստանը հետախուզվողին հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին
Թուրքիայի արտգործնախարարը զգուշացրել է նոր ճգնաժամերի մասին
Բաքուն հիմքեր է ստեղծում՝ «ճարահատյալ» հրաժարվելու խաղաղությունից
Մեկ տոննա կոկաինի գործով կալանավորված բոլոր անձինք ազատ են արձակվել
Դատախազությունը պահանջում է Վարդան Հարությունյանից բռնագանձել տասնյակ գույքեր և միլիոնավոր դոլարներ
Գևորգ Պապոյանն այցելել է «Մելանտե» հագուստի ընկերություն
Սերժ Սարգսյանը «արդար» է՝ թղթով, կնիքով. սաբոտա՞ժ
ՄԻՊ արագ արձագանքման խումբն այցելել է բժշկական կենտրոն
Ռաֆայել Գևորգյանը նշանակվել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ
Վարչապետը Վեդիում ներկա է գտնվել ամֆիթատրոնի բացման միջոցառմանը
Նաև բարոյականությունն է սառեցված. հասարակական կարգը վտանգի տակ է
Երևանի կենտրոնում կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ զանգվածային անկարգություններ են կատարվել․ ՔԿ-ն հայտնում է ձերբակալվածների մասին
Երկաթուղային հաղորդակցության առումով գտնվել է միջանկյալ լուծում. Սանոսյանն անդրադարձել է ջրհեղեղից վնասված երկաթգծի վերակառուցմանը
Վաղը մեկնում ենք Գյումրի. հանրահավաք է լինելու. Գալստանյան
Ով բանտ չի դրվել այս իշխանության օրոք, վաղը պիտի պատասխան տա. Գալստանյան
Գալստանյանը իշխանությանը մեղադրեց իրենց շարքերում բզերով կանայք ներդնելու համար
Ոչ մի վայրկյան չեմ զղջում. Գալստանյանը ամփոփեց օրը
Գալստանյանի համառ փորձերը ձախողվեցին. բախումներ չեղան
Մարտահրավերների ենք բախվում 3 կողմից, ընդ որում՝ որոշակի փուլում նրանք կարող են միավորվել
Դատախազությունը պահանջում է նախկին նախարարարից բռնագանձել 20 մլրդ դրամ և գույք
Տաճարի Բագրատը շատ արագ վերածվեց փողոցի Վազգենի. մեղք է նրան արքեպիսկոպոս ասելը
Սա ձեռառնելիք է սեփական հասարակության նկատմամբ․ ռուսական ալիքները պետք է հեռացվեն հայկական եթերից
ՔՊ-ն Միրզոյանի հետ քննարկել է խաղաղության գործընթացը
Երևանում կանցկացվի շուրջ 15 կմ կոյուղատար ու հեղեղատար համակարգ
21:30
ԱՄՆ-ն Իտալիային է փոխանցել 60 մլն եվրոյի արվեստի 600 գողացված ստեղծագործություն
Արդյո՞ք Հայաստանը ցանկանում է դուրս գալ ռուսական ուղեծրից
Ճանապարհների եզրերին տեսանելի են որոշակի նստեցումներ. Սանոսյան
Արևմուտքի և Պուտինի փոխադարձ վախերը
21:10
Չինաստանը չի մասնակցի Շվեյցարիայի խաղաղության գագաթնաժողովին
ՆԱՏՕ-Ռուսաստան առճակատումն ու Կովկասը

Վարչապետի հետ «Ելք»-ի համագործակցությունը համարում եմ ոչ իրատեսական. Արամ Զ. Սարգսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Զ. Սարգսյանը:

Պարոն Սարգսյան, «Ժառանգություն» կուսակցության 11-րդ համագումարում Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ իրենք կհամագործակցեն կառավարության ծրագրին դեմ քվեարկած խորհրդարանական ընդդիմադիր ուժերի՝ «Ելք»-ի և ԲՀԿի հետ: Նա նաև նշեց. «Պետք է նրանց ձեռք մեկնենք, հրավիրենք՝ մեծամտությունից դուրս, կոճակ սեղմելուց դուրս: Թող հասկանան, որ ժամանակավոր է այդ ամենը»: Արդյոք «Ելք» խմբակցությունը պատկերացնո՞ւմ է այս փուլում համագործակցությունը «Ժառանգություն» կուսակցության հետ:

– Միանշանակ հասկանում ենք, որ ցանկացած իշխանություն ժամանակավոր է: Չգիտեմ՝ ինչ մեծամտության մասին է խոսում՝ անընդհատ նույն բանը ասելով: Համախմբում ասածը չի կարող ինքնանպատակ լինել, համախմբում ինչի շուրջ և ինչի համար: Այս ամենը քննարկման թեմա է: Այդ համախմբման արդյունքում ինչ ենք ունենալու: Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում նաև անդրադարձավ առ Աստված դիմելու աղոթքի գործընթացին՝ նշելով, որ ինքը չգնաց դրան, որովհետև որևէ մեկի արյուն չարժե այն իշխանությանը, ինչին հնարավոր էր հասնել: Բացառված չէ, որ այդ համախմբումը գործընթաց շարունակի փողոցում, և փողոցային գործընթացները նորից տանում են այդ ճանապարհով: Եվ այդ դեպքում Րաֆֆի Հովհաննիսյանը նո՞ւյնն է ասելու, թե՞ ոչ: Սա հարցերից մեկն է, որը քննարկման թեմա է, և ես այս առումով չէի ուզենա ժամանակից առաջ ընկնել: Բայց որ մեր հանրության մեջ կա համախմբման պահանջարկ, որ քարոզարշավի ժամանակ հիմնական հարցերը, որ տրվել են, թե այսքան կուսակցություն ում է պետք, հորինված հարց է:

Այդ կուսակցությունները ոչ մեկի գրպանից փող չեն վերցնում, և շատ կուսակցություններ ունենալը չէ ՀՀ դժբախտությունը: Ավելին, ես համարում եմ, որ լավ է բազմակուսակցական համակարգը, և թող մարդիկ իրարից գոնե չնչին տարբերվող տեսակետներ հայտնեն: Համախմբումները չեն կարող ինքնանպատակ լինել: Դրանք տեղի են ունենում ճիշտ ժամանակին, ճիշտ գործընթացի համար: Որպես այդպիսի գործընթացներ՝ Հայաստանում հիմնականում եղել են նախագահական, խորհրդարանական ընտրությունները, և այդ բոլոր ընտրություններին «Հանրապետություն» կուսակցությունը համախմբման բացառիկ օրինակ է ցույց տվել:

Ինչ վերաբերում է նրան, որ աշխարհը պտտվում է  «Ժառանգության» շուրջը, որ իրենք զիջող են, մեծամիտ չեն, պետք է ասեմ, որ ես երեք առիթ եմ ունեցել «Ժառանգություն» կուսակցության հետ համախմբման առումով որոշակի զրույցներ ունենալու: 2007-ին ես, Վազգեն Մանուկյանը, Արարատ Զուրաբյանը և Րաֆֆի Հովհաննիսյանն էինք բանակցում, բայց արդյունք չտվեց, քանի որ Րաֆֆիի Հովհաննիսյանը առաջին համարի խնդիր դրեց:

Վերջին ընտրություններին «Ելք» դաշինքի հետ համագործակցությունը չստացվեց, քանի որ դարձյալ տեղերի հետ կապված էր, ուզում էին առաջին և չորրորդ տեղերը: Ինքս չեմ բանակցել, բայց 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջ էր համախմբման գործընթացն ընթանում, այն ժամանակ էլ «Ժառանգությունն» այդ խնդիրը դրել է, որ ավելի լավ է՝ երիտասարդ մեկը լինի, և դա լինի Արմեն Մարտիրոսյանը, և այդ եպքում իրենք կմիանան:

Այնպես որ, մյուսներին չհամախմբվելու մեջ մեղադրելու կամ մեծամտություն ունենալու մեջ մեղադրելու փոխարեն լավ կլինի իրենց հետագիծը նայեն, հիշեն, որ իրենք միշտ էլ ամբիցիաներ են ունեցել: Ես չեմ ասում, որ ամբիցիաներ ունենալը վատ է, ընդհակառակը՝ քաղաքական ուժը պետք է ունենա ամբիցիաներ, բայց պետք չէ ուրիշների աչքի փուշը տեսնել, քո աչքի գերանը չտեսնել:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում