Saturday, 08 06 2024
Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ
Գալուզին-Ալիեւ- Զախարովա. Պուտինը կխոսի՞ հայ-ադրբեջանական կարգավորումից
6 տարվա ընթացքում 22 անգամ բարձրացել է Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը. «Ժողովուրդ»
ՀՀ տարբեր զինկոմիսարիատներում աշխատակիցները պատրաստում են ազատման դիմումները. «Ժողովուրդ»
Ի՞նչ կանեն փաստաբանները ԱԺ ՔՊ-ական պատգամավորների հետ հանդիպումից հետո. «Ժողովուրդ»
ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավոր կընտրեն ու կգնան «արձակուրդ». «Ժողովուրդ»
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին

Ի՞նչ ունի Սարգսյանը Կարապետյանի դեմ և ի՞նչ՝ Կարապետյանը Սարգսյանի դեմ

Ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը նախորդ շաբաթ բավական ուշագրավ ու անսպասելի այցով եկել էր Երևան: Կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացրեց, որ Միլլերին ընդունել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Պաշտոնական հաղորդագրությունը, բնականաբար, էներգետիկ ոլորտում համագործակցության մասին էր:

Հայաստանցի որոշ վերլուծաբաններ Միլլերի այցը կապեցին Հայաստանի էներգետիկ ոլորտում տեղի ունեցող հետաքրքիր զարգացումների հետ՝ մասնավորապես Միացյալ Նահանգների կողմից հնարավոր ներդրումների համատեքստում: Բայց կա նաև կարծիք, որ Միլլերի այցն ու հանդիպումը «Գազպրոմում» իր վաղեմի գործընկեր Կարեն Կարապետյանի հետ կարող է ունենալ քաղաքական որոշակի ենթատեքստ:

Թեման «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց Պրահայի «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայության քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովը՝ ասելով, որ դժվար թե Միլլերը հատուկ եկած լիներ Հայաստան ներիշխանական պայքարում Կարապետյանին աջակցելու համար, բայց այն, որ վարչապետը կոնֆլիկտ ունի նախագահ Սարգսյանի հետ՝ ակնհայտ է:

Այդ կոնֆլիկտը միշտ էլ եղել է: Այն ոչ այնքան անձնական է, որքան համակարգային, որովհետև երկու գործիչները ներկայացնում են «քաղաքական տարբեր ժանրեր»: Կարապետյանին կարելի է անվանել «նոր հայկական բուրժուազիայի» ներկայացուցիչ, իսկ Սերժ Սարգսյանը պատկանում է «զարգացման օլիգարխիկ փուլին», ընդ որում՝ «նոր հայկական բուրժուազիան» «օլիգարխիկ բուրժուազիայի» ծնունդն է, շատ հեռու չի գնացել օլիգարխիայից, բայց երկու խավերի շահերը զգալիորեն տարբերվում են:

«Այնպես որ՝ կոնֆլիկտը կա, և այն անշուշտ քաղաքական է, քանի որ 2018-ին ընդամենը մեկ տարի է մնացել, և պետք է ընտրություն կատարել: Կարապետյանը շատ խոցելի կողմեր ունի, որոնք Սարգսյանը չի կարող չօգտագործել: Ես այնքան էլ չեմ հասկանում, թե ի՞նչ կարող է վարչապետը օգտագործել Սարգսյանի դեմ պայքարում՝ բացի ինչ-որ կադրային դանդաղ կուտակումներից»,- մեկնաբանեց Վադիմ Դուբնովը:

Ռուսաստանի հայ օլիգարխները ի՞նչ դեր կարող են խաղալ Հայաստանում իշխանության համար այս մրցակցության մեջ: «Ռուսաստանաբնակ հայ օլիգարխները մանյովրի շատ մեծ հնարավորություններ չունեն»,- հարցին պատասխանեց փորձագետը:

Մի կողմից՝ վարչապետը ավելի «հոգեհարազատ» է նրանց բոլոր չափանիշներով, բայց մյուս կողմից՝ նրանք պիտի լավ հարաբերություններ ունենան Հայաստանի քաղաքական իշխանության հետ, որի ղեկավարը շարունակում է մնալ Սերժ Սարգսյանը

«Ո՛չ Ռուբեն Վարդանյանը, ոչ էլ Սամվել Կարապետյանը բացահայտ հանդես չեն գա Սերժ Սարգսյանի դեմ: Անշուշտ, նրանք թաքուն բարոյական աջակցություն ցույց կտան վարչապետին, բայց դժվար թե վճռական պահին դա օգնի նրան»,- ասաց մեր զրուցակիցը:

Ի վերջո՝ ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել 2018 թվականին, երբ ավարտվի նախագահ Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետը, և երկիրը լիովին անցում կատարի վարչապետական կառավարման մոդելին: Մեկնաբանելով հարցը՝ Վադիմ Դուբնովն ասում է, թե այսօր կարելի է միայն ենթադրություններ անել, թե ո՞վ կլինի երկրի վարչապետը 2018-ին՝ Սերժ Սարգսյա՞նը, Կարեն Կարապետյա՞նը, թե՞ հնարավոր է նաև երրորդ տարբերակ, օրինակ՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի նշանակումը այդ պաշտոնին:

«Չեմ կարծում, թե մենք լրիվ հրաժեշտ կտանք պարոն Սարգսյանին, բայց թե ի՞նչ ձևով նա կմնա իշխանության մեջ՝ ևս դժվար է գուշակել: Կարծում եմ, որ կգտնվի ինչ-որ փոխզիջում: Այնուամենայնիվ, Հայաստանի էլիտաները նրանով են լավ, որ կարողանում են պայմանավորվել»,- ավելացրեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում