Ուկրաինայի վճարման հաշվեկշիռը 10 միլիարդ դոլար է կազմում, Ասոցացման համաձայնագրի ստորագրման և Մաքսային միության պաշտպանողական միջոցառումներ կիրառելուց հետո այն կավելանա մինչև 15-16 միլիարդ դոլարը և կարող է հանգեցնել երկրի արագ դեֆոլտին, կարծում է ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը:
«Եթե Ուկրաինան ստորագրի ԵՄ-ի հետ համաձայնագիրը, որի հետևանքով էլ վճարման հաշվեկշիռը մեծանա, ապա հարց է ծագում, թե ով է վճարելու Ուկրաինայի դեֆոլտի համար, որն անխուսափելի է դառնում»,- ասել է նա Յալթայի ֆորումին:
Նա կարծում է, որ Ուկրաինայի արժութային պահուստը կբավականացնի կես տարի: «Դեֆոլտի հետևանքները հաղթահարելու համար անհրաժեշտ կլինի 25-35 միլիարդ եվրո: Արդյոք պատրա՞ստ է Եվրոպան այդպիսի ֆինանսական բեռ վերցնել իր վրա»,- հայտարարել է Գլազևը:
Նա հիշեցրել է, որ օրերս ռուսական բանկերը Ուկրաինային 750 միլիոն դոլարի վարկ են տրամադրել, տեղեկացնում է Интерфакс-ը:








































