Tuesday, 14 07 2026
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել. ՇՎՏՄ
15:30
Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում կկատարվի
15:10
Բուլղարիան դուրս է եկել Ուկրաինային աջակցող կոալիցիայից
Եվրոպան հակաբալիստիկ համակարգ է ստեղծում, Թուրքիան Ռուսաստանի և Իրանի դեմ կգործի՞
14:50
Բանգկոկի փաբում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 30-ի
Աշխատաժողովի շրջանակում քննարկվել են ՀՀ պետական տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակմանն առնչվող հարցեր
14:30
Չինաստանը կոչ է արել վերականգնել անվտանգ տարանցումը

Լրագրողի ո՞ր հարցն է բնապահպանության նախարարի համար ավելորդ

Այսօր Կովկասի բնության հիմնադրամի (ԿԲՀ) և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) կազմակերած նվիրատուների խմբի հյուրընկալման արարողությանը ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը խոսեց ԲՀՊՏ-ների համակարգում ընդգրկված չորս կատեգորիաների պահպանվող տարածքներից: Հայաստանն ունի 3 պետական արգելոց՝ Խոսրովի, Էրեբունի, Շիկահողի, չորս ազգային պարկ, 26 պետական արգելավայր և 230 բնության հուշարձան:

Կովկաս բնության հիմնադրամի հետ համատեղ աշխատանքները սկսել են իրականացվել 2009-ից: Նախարարը նշեց, որ երեք-չորս տարիների ընթացքում հիմնադրամը բավականին լուրջ աշխատանքներ է կատարել: Եթե 2009-10 թթ. հիսուն միլիոն դրամի ներդրում էր արվել, ապա 2013-ը 170 մլն դրամով են ամփոփում, 2014-ին կլինի՝ 270 մլն: Գումարները, ըստ նախարարի, օգտագործվել են բացառապես պահպանվող տարածքներում:

Արամ Հարությունյանն ասաց, որ շատ լուրջ աշխատանքներ են տարվել. երեք տարվա համար շուրջ 800.000 եվրոյի ներդրումներ են իրականացվել, 2014-ին՝ 500 000 եվրոյի ներդրում է լինելու:

Հիմնադրամը նախատեսված է երեք երկրների համար՝ Հայաստան, Վրաստան և Ադրբեջան:

Նախարարը նաև անդրադարձավ երկու օր առաջ Վրաստան կատարած այցին, որը երկու նպատակ ուներ. «Առաջինը փոխադարձ պայմանավորածությունն էր՝ Վրաստանի բնապահպանության նախարարի հետ հանդիպումը։ Խոսեցինք թե՛ երկկողմանի համագործակցությունից, թե՛ միջազգային միասնական քաղաքականությունից: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել ինտենսիվ աշխատելու»:

Նախարարին հարցրեցինք, թե Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին ինչ կարծիք ունի, երբ Հայաստանն իր արտաքին քաղաքականության զարգացման վեկտորն է փոխում, ինչին ի պատասխան նա ասաց, որ Բնապահպանության նախարարության մասով կպատասխանի: «Բնապահպանական տեսանկյունից կարող եմ ասել՝ մենք միջազգային 20 խոշոր կոնվենցիաների անդամ ենք, որոնք կապված են կլիմայի փոփոխության հետ, անդրսահմանային ջրերի և այլնի հետ: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մեր բոլոր ծրագրերը նոր թափ են ստացել, և մենք նորմալ աշխատում ենք։ Մինչև հիմա էլ աշխատում էինք, մինչև հիմա համագործակցում էինք և՛ ՌԴ-ի, և՛ եվրոպական կառույցների հետ, և այդ համագործակցությունը շարունակվում է, և հիմա էլ պատրաստ ենք ավելի եռանդուն աշխատել»,- ընդգծեց նախարարը՝ հավելելով, որ «բնապահպանական խնդիրները այնպիսին են, որ դրանք հնարավոր չէ մեկ երկրով տարանջատել»։

Երբ հետաքրքրվեցինք, թե ոչ որպես նախարար, այլ որպես քաղաքացի՝ ինչպե՞ս ընդունեց Մաքսային միությանն անդամակցելու լուրը, քաղաքացի Արամ Հարությունյանը նշեց, որ ինքը ողջունում է, համաձայն է և համոզված է, որ այն, ինչ արդեն հայտարարվել է, հայտարարվել է շատ նորմալ. «Հետագա քննարկումներում էլ դուք կտեսնեք և դուք էլ կհամոզվեք։ Որպես քաղաքացի՝ ողջունում եմ, դրանում ամեն ինչ ասված է»։

«Կարծում եք ճնշումնե՞ր են եղել, եվրոպական գործընկերներն ասում են, որ եղել են». այս հարցին ի պատասխան՝ նախարարը նշեց. «Կարծում եմ՝ արդեն ավելորդ հարցեր եք տալիս, և ես արդեն իրավունք ունեմ նաև չպատասխանելու»։ Այս ասելով՝ նախարարը և հեռացավ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում