Monday, 17 06 2024
Հիմա մեզ պետք չի խղճալ՝ մեզ խղճալ պետք էր 30 տարի․ շուռնուխցին շնորհակալություն հայտնեց վարչապետին
Բագրատ Գալստանյանը քաղաքացիների հետ Եռաբլուրում է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Նպատակը նույնն է՝ Հայաստանը չպետք է լինի ժողովրդավարական. սա ունի արտաքին հստակ շահառու
Այսօր ԱԺ արտահերթ նիստ է նախատեսված
Զոհեցին Արցախը, կզոհեն նաև Հայաստանը, միայն թե իրենց բարօրությանը ձեռք տվող չլինի
Օպերատիվ պատրաստության միջուկային զենքի քանակն ավելացել է
Գալստանյանն անձնական, հոգեբանական ճգնաժամի մեջ է
12:10
Հունգարիան առաջարկել է հանդես գալ որպես միջնորդ Ռուսաստանի և ԵՄ-ի միջև Ուկրաինայի հարցում
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին
Պաշտպանական ինչ կարող են համատեղ արտադրել Հայաստանն ու Ֆրանսիան
11:45
Հնդկաստանում ուղևորատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով կա առնվազն 5 զոհ
Միասնական տոմսային համակարգի ներդրումը 1-2 ամիս կհետաձգվի՝ մինչև նոր ավտոբուսները գիծ մտնելը
ՔՊ-ն կեղծ է համարում ընդդիմության օրակարգը և չի մասնակցի օրենքի ուժով գումարվելիք ԱԺ արտահերթ նիստին
Բողոքի ակցիաներին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու գործով 2 անձ կալանավորվել է
ԱԺ-ի մոտ հունիսի 12-ի իրադարձությունների գործով 12 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, 8-ը կալանավորվել է
Կամուրջների սեյսմիկ ուսումնասիրություն է պետք, ոչ մեկը անձնագիր չունի. Արեյանը՝ Ավինյանին
Երևանը միակ մարմինն է, որ առաջին անգամ ներդրել է GIS համակարգ. համագործակցում ենք «Իլ դը Ֆրանսի» հետ
ՃՏՊ-ի հետևանքով սպասող մեքենաները միլիոնավոր դրամի բենզին են վատնում. ՏԻՄ օրենքի փոփոխություն է պետք
Երևանը մի օր կանգնելու է, եթե տրանսպորտի առանձնացված գծեր չունենանք. այլընտրանք չունենք Ավինյան
Գիտեմ՝ կան կանգնած ավտոբուսներ, ձեր տվյալները իրական չեն, փաստացին ներկայացրեք. Ավինյան
Միակ քաղաքն ենք աշխարհում, որ բոլորով խցանման մեջ պետք է սպասենք մինչև ԱՊՊԱ-ն կորոշի վթարի չափը
11:18
Ucom ընկերության գլխավոր տնօրենը խոսել է անձնային աճի և կառավարման որակի մասին
11:14
IDBank-ը թողարկել է դրամային պարտատոմսերի 2024 թվականի թվով 3-րդ տրանշը
Մոսկվան, Թեհրանն ու Բաքուն Հյուսիս-Հարավ ճանապարհի աշխատանքային խումբ են ստեղծել
«Կհասնեմ ինչպես իմ, այնպես էլ մյուս բոլոր մեղադրյալների արդարացմանը». Վահան Քերոբյան
Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա
Անի Սամսոնյանը դադարեցրել է անդամակցությունը ԼՀԿ-ին
«Արևմուտքը սրում է լարվածությունը». Պեսկով

Հայաստան-ԵՄ շփումները ոչ թե կպակասեն, այլ չեն ավելանա. Արման Մելիքյան

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

 – Մաքսային միությանն անդամակցելու որոշմամբ Հայաստան-ԵՄ շփումները կպակասեն. դա կարծեք թե անվիճելի փաստ է: Հետաքրքիր է, սակայն, հնարավոր կլինի՞ պահպանել Հայաստան-ԵՄ հարաբերությունների արդյունքում մինչ օրս ձեռք բերվածը, ձեռքբերումների պահպանման համար ի՞նչ է անհրաժեշտ:

 – Շփումները ոչ թե կպակասեն, այլ, թերևս, չեն ավելանա: Եթե որպես պահպանման ենթակա «ձեռքբերում» դիտարկելու լինենք այն, որ ձևավորվել է կեղծված ընտրություններին աջակցելու ԵՄ-ի ավանդական դարձած պահվածք, ապա այսօր դա ժամանակավորապես ակտուալ հարց չէ, և դրան իմաստ կունենա անդրադառնալ երեք-չորս տարուց:

 – Հաշվի առնելով Ռուսաստանի հետ ՄՄ անդամ երկրների քաղաքական կապվածության մակարդակը՝ հիմքեր կա՞ն ենթադրելու, որ բոլոր այդ երկրներում (հետագայում՝ նաև Հայաստանում) քաղաքական ստանդարտները, ազատությունների չափը որոշվելու են Ռուսաստանի կողմից: Այսինքն` հնարավո՞ր է գծվի ազատության մի սահման, որը հատելն անթույլատրելի լինի:

 – Վերադարձ դեպի Խորհրդային Միությանը բնորոշ զանգվածային բռնաճնշումների գործելակերպը դժվար թե տեղի ունենա՝ փոխվել է տնտեսական մոդելը: Այստեղ ձևավորվելու է մասնավոր սեփականության ընդհատված ավանդույթով չինովնիկական պետությունների գոտի, որում օրինական ճանապարհով ձեռք բերված սեփականությունը բացառիկ երևույթ է լինելու դեռ առաջիկա մեկ-երկու տասնամյակների ընթացքում: Սա իշխող վերնախավերի դիրքերի պահպանման դեմ ուղղված առաջնային վտանգն է լինելու, ինչը կարող է հանգեցնել արտաքին աշխարհից այլընտրանքային նյութական միջոցների ներհոսքի արգելման:

 – Հայաստանում մամուլի, խոսքի ազատության առումով որոշակի առաջընթաց կա: ՄՄ անդամ դառնալով` Հայաստանը կհայտնվի մի «շրջանակում» (հաշվի առնելով դրությունը ՄՄ անդամ մյուս երկրներում), որտեղ միայն կարելի է նահանջ ապրել: Խոսքի ազատության առումով մեր ձեռքբերումները վտանգվա՞ծ են արդյոք:

 – Հեռուստատեսությունը Հայաստանում այսօր էլ է արգելափակված: Տպագիր մամուլն արդեն կորցրել է իր նշանակությունը, այն այլևս զանգվածային բնույթ չունի, և այստեղ կարելի է ամեն ինչ հրապարակել, բայց չկա ընթերցողը: Մնում է համացանցը, որի նկատմամբ պետության կողմից կիրառվելիք հնարավոր սահմանափակումները կդիտարկվեն որպես ոտնձգություն խոսքի և խղճի ազատության դեմ:

 – Սիրիական հակամարտության շրջանակներում ԱՄՆ-ի և Ռուսաստանի ձեռք բերած համաձայնության փաթեթում հնարավո՞ր է ինչ-որ կերպ ներառված լինի նաև Հայաստանի հարցը, այսինքն` Հայաստանը ևս դառնա «առևտրի առարկա»: Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը կարո՞ղ է դրանով ևս պայմանավորված լինել:

 – Ես կարծում եմ, որ առաջիկա տասնամյակի համար Ռուսաստանի աշխարհաքաղաքական ձևաչափն ընդհանուր առմամբ փոխհամաձայնեցվել է ավելի վաղ, և Հայաստանն այդ ձևաչափի բաղադրատարրերից մեկն է: Մաքսային Միությանը միանալու համաձայնության մասին Մոսկվայում արված հայտարարությունը, թերևս, մարտավարական խնդիր էր լուծում:

 – Մաքսային միությանը Հայաստանի անդամակցման որոշումը պայմանավորում են նաև Ռուսաստանի կողմից ճնշումներով. իբրև դրանց բաղադրիչ՝ նաև նշվում է հնարավոր պատերազմը: Եթե ՄՄ անդամակցմամբ խուսափում ենք պատերազմից, մյուս կողմից` Ռուսաստանն Ադրբեջանին զենք է վաճառում, հարց է առաջանում` որտե՞ղ պիտի այդ զենքն օգտագործի Ադրբեջանը:

 – Չեմ կարծում, որ Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտություն է եղել: Կարելի է ասել, որ Հայաստանի՝ Մաքսային Միության մեջ մտնելու մտադրության մասին մոսկովյան հայտարարությունը նպատակ ուներ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, և պատահական չէ, որ այն արվեց Պուտին-Ալիև հանդիպումից հետո և Ադրբեջանի նախագահական ընտրություններից առաջ:

 – Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումն ի՞նչ հեռանկարներ է բացում ԼՂ խնդրի կարգավորման համար: Ռուսաստանը կարո՞ղ է հանդես գալ տարածաշրջանում անվտանգությունն ապահովողի դերում:

 – Շատ բան պարզ կդառնա Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո: Ամեն դեպքում, կարծում եմ, որ պատերազմի հավանականությունը մեծ չէ` Ռուսաստանն ինքը կգերադասի իր շահերն ապահովել առանց պատերազմական գործողությունների մեջ որևէ ձևով ներքաշվելու: Հայաստանն ու Արցախը ևս շահագրգռված են խաղաղության պահպանմամբ: Այսպիսով` միակ պատերազմածին օջախը մնում է Ադրբեջանը, որը ևս դժվար թե առանց լուրջ արտաքին դաշնակցային աջակցության սիրտ անի պատերազմ սկսել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում