Իրանը պարենամթերքով բեռնված առաջին ինքնաթիռն է ուղարկել Կատար: Այս մասին հայտնել է Press TV հեռուստաալիքը:
Երեկ հայտնի էր դարձել, որ Կատարի իշխանություններն Իրանի և Թուրքիայի հետ բանակցություններ են վարում պարենամթերքի և ջրի մատակարարումների շուրջ՝ Պարսից ծոցի պետությունների կողմից սահմանված պարենային արգելքի պատճառով, պետություններ, որոնք Դոհային մեղադրել են ահաբեկչությանն աջակցելու մեջ և նրա հետ խզել դիվանագիտական հարաբերությունները:
Ավելի վաղ շուկայի աղբյուրները Reuters գործակալությանը հայտնել էին, որ Արաբական Միացյալ Էմիրությունները և Սաուդյան Արաբիան դադարեցրել են շաքարի արտահանումը Կատար:





































